- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել է հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին՝ միաժամանակ խոստանալով, որ այլևս երկարաձգման կարիք չի լինի:Ֆորմալ առումով հայտարավում է, որ հանձաժողովի աշխատանքների երկարաձգման պատճառը հանձնաժողովի ձեռքի տակ եղած հսկայածավալ նյութերն են՝ պատերազմի մանրամասներին ու անցքերին վերաբերող, որոնց ուսումնասիրման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ կլինի երկար ժամանակ: Հազարավոր փաստաթղթերի մասին է խոսք գնում, ինչպես նաև խոսվում է մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների, զինվորականների հարցաքննության անհրաժեշտության մասին, որ իբր պետք է լույս սփռի պատերազմի չպարզաբանված հանգամանքների վրա:
Սակայն արդյոք սկզբունքորեն իշխանություններն ունե՞ն հանձնաժողովի գործունեության կարիքը, թե՞ սա ընդամենը քաղաքական նպատակներով ստեղծված մարմին է, որի բուն նպատակը պատերազմում արձանագրված պարտության իրական պատճառների կոծկումն է:
Բանն այն է, որ պատերազմի ավարտից ի վեր Հայաստանում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ արձանագրված պարտությունն իրականում ծածուկ դավաճանության հետևանք է: Ավելին՝ պնդում են, որ այդ դավաճանությունն իրականում տեղի է ունեցել իշխանական բուրգի ամենավերևում ու հետո միայն տարածվել բանակի վրա՝ վերևից իջեցված ծածուկ հրահանգի տեսքով: Բազմաթիվ են վկայություններն այն մասին, թե ինչպես են զինվորների մեջ լուրեր տարածել, որ պայքարելն անիմաստ է, քանի որ հողերն արդեն տրված են և այլն:
Ըստ այդմ՝ հանձնաժողովն իբր նպատակ ունի՝ զննելու ու ուսումնասիրելու այն դավաճանական շղթան, որ գործել է պատերազմի օրերին: Բայց չգիտես՝ ինչու, նույն Անդրանիկ Քոչարյանը բազմիցս է ապրիորի պնդել, որ դավաճանությունն իրականում տեղի է ունեցել ներքևի օղակներում, մինչդեռ վերևներում դրա մասին իբր տեղյակ չեն եղել:
Այս պնդումները, իհարկե, անհամոզիչ են թվում ու հանգեցնում են այն եզրահանգման, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի բուն նպատակը ոչ թե իրականությունը ջրի երես դուրս բերելն է, այլ այն հնարավորինս խորը թաղելը:
Հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ դրա գործունեության վերջում, որի վերջը չի երևում, կհայտարարվի մի այնպիսի վերդիկտ, որն առնվազը քաղաքականապես ձեռնտու կլինի իշխանություններին ու չի սասանի ՔՊ-ական իշխանության դիրքերը՝ անկախ ճշմարտությունից, անկախ նրանից, թե ով է իրականում կանգնած «5-րդ շարասյան» գլխին:
Ինչպես ասում են, եթե ուզում ես թաղել գործը, ապա հանձնաժողով ստեղծիր:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


