- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջին օրերին լարվածությունը Մերձավոր Արևելքում հասել է կրիտիկական մեծությունների. դրան առաջին հերթին նպաստել են Թուրքիայի գործողությունները, որը հրետանային հարվածներ է հասցրել քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) և սիրիական բանակի դիրքերին։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ թուրքական ղեկավարությունը հաստատել է, որ այդ հարվածներն իսկապես հասցվել են՝ իր գործողությունները բացատրելով քրդերի դեմ պայքարով, որոնք, իբր, Թուրքիայի սահմանները ենթարկում են վտանգի՝ առաջ ընթանալով սիրիական սահմանամերձ Աազազ քաղաքի ուղղությամբ։ Այս ֆոնին Սաուդյան Արաբիան Թուրքիա է նետում իր օդուժը, և հնչում են տարբեր հայտարարություններ՝ անգամ Սիրիայի տարածք ներխուժելու և Բաշար Ասադին ուժով տապալելու մասին։ Իհարկե, սաուդցիները մի փոքր ավելի զուսպ են. նրանք սպասում են, որ ԱՄՆ-ը պաշտոնապես թույլատրի ներխուժել (իսկ դա քիչ հավանական է)։
Ասադի և, փաստորեն, միասնական Սիրիայի հակառակորդների նման ագրեսիվ արձագանքի պատճառը սիրիական բանակի և YPG-ի մեծ հաջողություններն են (ՌԴ ՕՏՈւ հզոր աջակցությամբ), որոնք հաղթանակ հաղթանակի հետևից են տանում Հալեպի համար պայքարում։ Արդեն հիմա, հաշվի առնելով կառավարական ուժերի նախորդ հաջողությունները Լաթաքիայում՝ թուրքամետ գրոհայիններին աջակցություն ցուցաբերելու ուղիներ գրեթե չեն մնացել։ Իսկ Հալեպի ազատագրումն առհասարակ բեկումնային կդառնա այս պատերազմում, որից հետո Թուրքիան ընդհանրապես տանուլ կտա։
Եթե Թուրքիան հապճեպ որոշում ընդունի՝ սկսել ցամաքային ինտերվենցիա Սիրիայում, ապա իրավիճակը կարող է փոխակերպվել տարածաշրջանային մասշտաբի պատերազմի, որին կներգրավվեն նաև Ռուսաստանն ու Իրանը։ Եթե ռուսական Су-24М մարտական ռմբակոծչի խոցման հետ կապված թուրքական սադրանքից հետո շատերը հրաժարվում էին հավատալ Սիրիա Թուրքիայի ԶՈւ ներխուժման և Ռուսաստանի հետ ուղղակի բախման հնարավորությանը, ապա հիմա նման սցենարի հավանականությունը ժխտելը պարզապես հիմարություն է. կենսականորեն անհրաժեշտ է պատրաստվել իրերի այսպիսի դասավորությանը (բարեբախտաբար, ռուսական բանակը սկսել է միջոցներ ձեռնարկել արդեն առաջին սադրանքից հետո)։
Ամենից արդյունավետ ձևով ուժեղացվել է հակաօդային պաշտպանության ռուսական համակարգը Թուրքիայի սահմաններին. С-400 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնը Լաթաքիայում և «Վարյագ» հրթիռակիրը՝ զինված С-300Ф ԶՀՀ-ներով, թույլ են տալիս ոչնչացնել թուրքական օդուժը դեռ հակառակորդի տարածքում (С-400 ԶՀՀ-ի կրակային առավելագույն հեռավորությունը 200 կմ է, իսկ «Հմեյմիմ» ավիաբազայից մինչև թուրքական սահմանը 50 կմ-ից ավելի չէ)։ Су-30СМ և Су-35С կործանիչները (որոնք վերջերս նետվել են Սիրիա) բարեկամական ՀՕՊ հովանու ներքո խիստ արդյունավետորեն կոչնչացնեն թուրքական F-16-ները՝ չնայած հակառակորդի թվային գերազանցությանը (Թուրքիայի ՌՕՈւ-ն ունի ավելի քան 200 F-16 կործանիչ)։
Մյուս կողմից՝ «Հմեյմիմ» ավիաբազայի (ՌԴ ՕՏՈւ կայան) մոտ գտնվելը թուրքական սահմանին նաև մեծ թերություններ ունի։ Թուրքական ԶՈւ-ն ունի տեխնիկա, որը թույլ է տալիս հեռվից խփել թիրախը։ Դրանք առաջին հերթին չինական WS-1 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (РСЗО) պատճեններն են, որոնք արտադրվում են Թուրքիայում Т-300 Kasirga անվանմամբ։ Այդ համակարգի խոցման հեռահարությունը հասնում է 100 կմ-ի, Թուրքիան դրանցից բավականաչափ քանակությամբ ունի։ Այսպիսով, ռուսական հետախուզությունը պարտավոր է գործել շատ արագ և արդյունավետ, որպեսզի հայտնաբերի և ավիացիան (գրոհային ուղղաթիռներ կամ ինքնաթիռներ) ուղղի թիրախներին՝ մինչև համազարկը տրվելը։
Ինչ վերաբերում է մասշտաբային ցամաքային ներխուժմանը, ապա այստեղ Թուրքիան կարող է փորձել իրավիճակն իր օգտին լուծել քանակով և արագությամբ։ Իհարկե, Լաթաքիայի լանդշաֆտը բնավ չի նպաստում դրան. ծանր տեխնիկայով զինված մեծ խմբավորման համար (օրինակ, 100 հազար մարդ) խիստ դժվար կլինի անցնել անտառների ու լեռների նեղ արահետով։ Մանավանդ հաշվի առնելով այն, որ այդ անցումը պետք է կատարվի Սիրիայի և YPG ուժերի միջով (որոնց շատ արագ կարող են միանալ նաև իրաքյան ցամաքային զորքերը)։ Այնուամենայնիվ, ռուսական զորքերի համար իրական սպառնալիքների ծագման պարագայում չի կարելի միջոցների հարցում սահմանափակում մտցնել. հարկ է գործի դնել առկա միջոցների ամբողջ զինանոցը, այդ թվում և ծանր ծավալադետոնացնող ավիառումբերը, որոնք հզորությամբ մոտենում են փոքր հզորության տակտիկական միջուկային լիցքերին։ Անհրաժեշտ է կոտրել հակառակորդի կռվելու ցանկությունն ամենասկզբում։ Կոնֆլիկտի լայնածավալ թեժացման և ռուս-թուրքական լայնածավալ պատերազմի վերաճման դեպքում հնարավոր են սցենարներ՝ Հայաստանի միջով «երկրորդ ճակատի» բացմամբ (վերջին ամիսներին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմակայանը մշտապես ուժեղացվում է)։ Հնարավոր է, որ հակաթուրքական բլոկում ցանկություն ունենան ներգրավվելու բալկանյան որոշ երկրներ և Հունաստանը։
Բնականաբար, ցանկացած սցենարի դեպքում կարևոր դերերից մեկը կարող են խաղալ քրդերը, ինչպես Թուրքիայի տարածքում ապրողները, այնպես էլ սիրիական YPG-ն։ Ռուսաստանը կարող է ամենակարճ ժամկետներում նրանց հանձնել հարյուրավոր զենիթահրթիռային համալիրներ («Իգլա») և հակատանկային կառավարվող հրթիռներ։ Հաշվի առնելով այն, որ Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը մոտ է քաղաքացիական պատերազմին, նման քայլն ագրեսորին կարող է հանգեցնել աղետի։
Ակնհայտ է, որ Թուրքիայի ինտերվենցիան Սիրիա այդ երկրի համար գրեթե երաշխավորված ինքնասպանություն կլինի։ Սակայն թուրքական ղեկավարության, այդ թվում և երկրի նախագահ Էրդողանի պահվածքը չի բացառում նման հապճեպ որոշումը։ Եվ անգամ ԱՄՆ-ն է վախենում իրադարձությունների նման զարգացումից՝ թուրքերին դատապարտելով սիրիական տարածքների գնդակոծության մեջ։
Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


