- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս հարթակն այն թելն է, որն ինձ կապում է իմ ընկերների, տվյալ դեպքում իմ գրառումներն ընթերցողների հետ, որոնցից անչափ շնորհակալ եմ, զգացված, հիացած, ոգևորված...
44-օրյա պատերազմից հետո այլևս չմտա «օդնոկլասնիկ«, որտեղ ակտիվ ընթերցողներ ունեի, ընկերական լավագույն միջավայր։ Այդ հարթակը չէր մեղավոր, այլ ես էի կոտրված, ջարդված պատերազմի ավերածություններից հետո, երբ այդ մղձավանջային օրերին մնացել էի Արցախում, կրել հրետակոծության սարսափները, մոտիկից զգացել հայրենիքի և մարդկային կորուստների մեծագույն կսկիծը։
Պատերազմից հետո ես չկարողացա շարունակել իմ գրառումները «Հայ ուսուցիչների միություն» խմբում, որտեղ շատ ակտիվ էի, հազարավոր ինձ համակիր ուսուցիչների միջավայրում, առանձնապես հայաստանյան մանկավարժների կողքին։
Ես չմտա նաև «Հայ կրթական միջավայր» հարթակը, որտեղ նույնքան ջերմություն էի զգում։ Անտեղ երկխոսությունս ուսուցիչների հետ էր, միմյանց աշխատանքային փորձի փոխանակումով, մանկավարժական տարբեր թեմաների քննարկմամբ... Այդ օրերին ԿՏԱԿ-ից ստացած տեղեկանքը իմ ակտիվության արդյունքն էր։
Ես մնացի ֆբ հարթակում, բայց ժամանակի ընթացքում փոխվեցին իմ գրառումների թեմաները։ Նախկին իմ դպրոցական թեման փոխարինվեց երկրին, մեր հոգուն պատած հոգսերով, և կամաց֊կամաց ուսուցչուհու իմ կերպարը վերափոխվեց, ես առաջին հերթին քաղաքացի էի, ով չէր կարող անտարբեր անցնել այն աղետների կողքով, որին առնչվում էինք յուրաքանչյուրս։ Ու շարունակվեցին իմ գրառումները` առավել շատ իմ դատապարտող խոսքերով, մեր երկրի, մեր լավ ու վատ օրերի մասին, որի ավարտը դեռ չի երևում, առանձնապես այս շրջափակման ծանր օրերին։
Այսքան ժամանակ իմ մտքերի, կարծիքների տեսանելիությամբ երբեք չեմ պարտադրել իմ ընթերցողներին համակարծիք լինել ինձ։
Ես գրել, երբեմն վերլուծություններ եմ կատարել շատ պարզ, հասկանալի այնքան, որ դպրոցի իմ առջև նստած դեռահասն էլ հասկանա իմ խոսքի մատչելիությունը, ընկալունակության խնդիր չլինի որևէ մեկի մոտ։
Իմ պահվածքը թույլ չի տվել երբևէ ինձ գովազդել, որ ամենաճիշտ վերլուծությունն եմ կատարում, երբ ամեն օր լսում եմ խելացի քաղաքագետ թե միջազգայնագետ մասնագետների խոսք, ինքս էլ նրանցից սովորում իրականությանը ճիշտ գնահատական տալը։
Ինչ էլ գրել ու գրելու լինեմ, ես մնում եմ որպես ուսուցչուհի` հավատարիմ իմ մասնագիտությանը։ Համոզված կարող եմ ասել, որ ոչ մեկին առայսօր սխալ ճանապարհով չեմ տարել, իսկ թե ինչու այսքանը գրեցի, առիթը կար...
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


