- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Խաղողօրհնեք։
Գոնե այսօր`Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, կցանկանայի արցախցիների ընտանեկան սեղաններին խաղող լիներ, հազարավոր արցախցի երեխաներ մրգի քաղցը հագեցնեին խաղող ուտելով։
Աստվածամոր բարեխոսությամբ խաղաղություն եմ ցանկանում հայոց աշխարհին, մեր ժողովրդին։
....
Խորհրդային տարիներին դպրոցականներս մասնակցում էինք խաղողի բերքահավաքին։ Բուհ ընդունվելու համար աշխատանքային ստաժ էր պետք, նորից խաղողի դաշտում էի... Բուհական տարիները նորից մեզ ուղեկցեցին ամեն աշնան խաղողի բերքահավաքին մասնակցելով։ Հետբուհական տարիներին աշխատավորներս ընդգրկված էինք խաղողի բերքահավաքին, օգնում էինք սովխոզի աշխատանքներին։
Հայ դպրոցականի, ուսանողի, աշխատավորի հավաքած բերքը, այդ բերքից պատրաստած խաղողի գինին թե օղին, մուրաբաներ թե հյութեր ադրբեջանական անվանումներ էին ստանում, հարստացնում այդ երկիրը, որը միութենական երկրի հանրապետություններից մեկն էր, իսկ մենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ էինք, որ 88֊ի Արցախյան շարժմամբ ցանկացանք միանալ Հայաստանին` համայն հայության միասնական բռունցքը երկինք հառած։
Անցյալ է դարձել, գլխիվայր շրջվել ամեն ինչ, մասնատված հայության մի ստվար զանգված քեֆ֊ուրախություն է անում` Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Ութ ամիս շրջափակման մեջ, սովահարությանը դեմառդեմ, էներգետիկ թե հումանիտար ճգնաժամի մեջ, զրկված դեղորայքից, վառելիքից...
Հիմա մենք ովքե՞ր ենք, աշխարհի խորթ զավակնե՞րը, որ 35 տարի առաջ միասին «միացում» կանչեցինք, մութ ու սով տարիներ տեսանք, պատերազմներով անցանք, մարդկային ու հայրենյաց կորուստներ ունեցանք ու հայտնվել ենք <«դատապարտվածի» կարգավիճակում ներսի թե դրսի ճիվաղների պատճառով։
Մենք կայինք, քանի դեռ միասնություն կար, քանի դեռ դավաճանություն չկար ազգի ներսում, քանի դեռ բզկտված չէինք, միմյանցից բաժանված։
Խաղողօրհնեք է, բայց Արցախի 30 հազար երեխա խաղողի կարոտ ունի։ Գուցե վերջերս ոմանք հասցրել են համտեսել, բայց թանկ հաճելին բոլորին չէ հասանելի։
Այսօր մտա տարբեր խանութներ, հույսով` գուցե օրվա խորհրդով խաղող լիներ վաճառքում...Խանութների դատարկ դարակներն ինձ դիվավորեցին, հասկացա, որ Արցախում Խաղողօրհնեքն էլ ուրիշ տեսք ունի։
Նատաշա Պողոսյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


