- 2024-09-05 15:09:00 Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ խճճվել է
- 2024-09-05 13:58:00Տիգրան Ավինյանի «Վենետիկը»
- 2024-09-05 10:19:00«Կարգին Հայկոն» որոշել է իր մասին կրկին հիշեցնել
- 2024-08-30 14:53:00Վովայաբարո փիա՞ռ, թե՞ իրական պայքար
- 2024-06-19 13:08:00 «Չերյոմուշկի Ֆազի» սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ի՞նչ է թաքցնում Ոստիկանությունը.Տեսանյութ
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Տիկի՛ն Պողոսյան, կարոտում եմ մեր տունը, մեր դպրոցը, կարոտում եմ բոլորիդ։ Ես կարոտում եմ Ձեր դասերը, որտեղ մեծ սեր կար դեպի հայրենիքը։
Այն դպրոցը, որտեղ հաճախում եմ, այսքան ժամանակ ասում են մի բան, որին չեմ հավատում։
Ասում են. «Արցախը մերը չէ, ճիշտ են արել, որ տվել են»։
Մեր ուսուցչուհին քարտեզի վրա Արցախի տեղն էլ չգիտի, ու ամեն անգամ, երբ ուզում եմ ցույց տալ, ասում է` դա ձերը չէ»։
Արցախից բռնատեղահանվելուց հետո մեր ոչ բոլոր աշակերտներից տեղեկություն ունեմ, թե որտեղ և ինչպես են տեղավորվել, բայց անձնական նամակ ստացա իմ աշակերտուհուց կեսգիշերին։
Նա տխուր էր, հուսահատ, անգամ զարմացա, որ այդքան ուշ ժամի գրել է ինձ։
Տողերը շամփրեցին ուղեղս, ներքուստ զայրացա, բայց հասկացա, որ պետք է իմ խոսքերով հանդարտեցնեմ նրան։
Նա չիմացավ, որ թաց աչքերս սրբելով էի շարում տողերս։ Մոռացել էի կեսգիշերվա մասին, բայց նաև փորձում էի նրա մոտ հակակրանք չառաջացնել այն «ուսուցչուհու» հանդեպ, ով այնպես անխղճորեն քրքրում է Արցախ կորցրած դեռահասի սիրտը։
Իմ մանկավարժությունից ելնելով` ես չկարողացա նախկին աշակերտուհուս մոտ վարկաբեկող խոսք հնչեցնել այդ ո՛չ ուսուցչուհու հանդեպ։ Նաև խնայելով իմ աշակերտուհուն` անուններ չեմ գրում, երբ հայրենիքը սիրելու մի դաս վարեցի կեսգիշերին` մեղմացնելով նրա վրդովմունքը։
Խորհուրդս նման «ուսուցիչներին»`
ստրկական գաղափարախոսությամբ հպատակ մի՛ դարձեք, թե ծառայում եք իշխանություններին` պատմություն խեղաթյուրելով, երբ իշխանությունները ժամանակավոր են, իսկ պատմությունը ստույգ ժամանակագրություն ունի,
չափազանց զգու՛յշ եղեք հայրենիք կորցրած երեխաների հետ` գոնե հավատարիմ մնալով հոգեբան-մանկավարժի ձեր առաքելությանը։
Կարծում եմ` այսքանն էլ քիչ չէ հասկացողի համար, չնայած կասկածում եմ` հիշելով հայտնի խոսքը. «Հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին»։
Ուղղակի այդպիսի «ուսուցիչների» մոտ ափսոս են երեխաները, նրանք պետք է աշակերտների հետ հարաբերություններում վերաբերմունքի դասեր սովորեն, ոչ թե աղ լցնեն բազում աղետներով անցած, հայրենազուրկ դեռահասների վերքերին։
Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ խճճվել է
ՔՊ-ն պատերազմ է հայտարարում ընդդիմադիր մտավորականությանը
Տիգրան Ավինյանի «Վենետիկը»
«Կարգին Հայկոն» որոշել է իր մասին կրկին հիշեցնել
Վովայաբարո փիա՞ռ, թե՞ իրական պայքար
Ու՞մ շահերն է առաջ տանում ''Նոյյան Տապան'' լրատվականը
Արտահերթ ընտրությունների պարադոքսը. հնարավորությո՞ւն, թե՞ փակուղի
Եթե Արարատ Միրզոյանը թուրքի շահն է պաշտպանում, ի՞նչ տարբերություն՝ քանի դեսպանատուն ունենք ու քանի երկրում
Չե՞ս ուզում բանտում խոշտանգվես, ուրեմն ուրացիր հայրենիքդ և ազգդ
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
ՔՊ-ական պատգամավորը մոռացե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Հիշենք նրանց, ում Նիկոլ Փաշինյանի դատարանը արդարացրել է միայն 2024 թվականին.Տիգրան Հակոբյան
Իշխանությունների հարգանքի տուրքը՝ ծերուկ Վովային
Նիկոլ Փաշինանի խայտառակ ուղերձը. նա պատրաստվում է բավարարել Ալիևի հերթական կապրիզը
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Զարեհ Սինանյանը փողոցում գռեհիկ պահվածք է ցուցաբերել. ի՞նչն է նրան գրգռել
ԱՄՆ դեսպանությունը տոնում է Անկախության օրը
Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը
Ինչո՞ւ է պարգևատրում Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Արցախահայերը կարող են հայտնվել ԱՄՆ հովանու ներքո
Կրակnցներ՝ Երևանում. հրшզենшյին վնшսվшծքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն»
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose