- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կյանքում մարդկանց ուղիները ինքնատիպ ու չկրկնվող են այնպես, ինչպես ինքնատիպ է ամեն մի մարդ արարած, որ լույս աշխարհ է գալիս: Անկախ նրանից, թե ով ինչ աշխատանքային կամ ստեղծագործական ուղի է անցնում կյանքում, թիվ մեկ առաքելությունը, որ մարդ իր ծննդյան հաջորդ իսկ պահից ստանձնում է, մարդ մնալն է ցանկացած իրավիճակում՝ անկախ արտաքին հանգամանքներից, որ տարբեր մարդկանց կյանքում տարբեր են լինում՝ կախված տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից: Մի բան հաստատ է՝ ճիշտ ապրած կյանքը երբեք չգնահատված չի լինում, անարձագանք չի մնում՝ մյուսների համար բարի օրինակ ծառայելով:
Հայ-ամերիկյան երաժշտաթատերական միության նախկին նախագահ լուսահոգի Վիկտոր Մարտիրոսյանի 97-ամյակին նվիրված ապրիլի 5-ի հուշ-երեկոն, որ օրերս անցկացվեց եկեղեցու սրահում (կենդանության օրոք հաճախ էր լինում այնտեղ), յուրատեսակ հարգանքի տուրք դարձավ՝ նրա անցած պտղաբեր, լուսավոր ուղուն՝ ուղի, որ լուսավորել է շատերի ճանապարհը:
Միջոցառումը կազմակերպել էր սիրված դերասան ու երգիչ, հայ կինոյի աստղ Ռազմիկ Մանսուրյանը, որ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել մեծ հայ Վիկտոր Մարտիրոսյանի հետ՝ մի մարդու, որ կնոջ հետ միասին ուժերի ներածին չափով միշտ ձգտել է աջակցել ԱՄՆ-ում բնակվող ու ԱՄՆ եկած հայ արվեստագետներին՝ քաջալերելով, օժանդակելով՝ առանց մի կաթիլ նախանձի ու եսասիրական դրսևորումների: Այս իմաստով նա իսկապես բացառիկ ջերմ հուշեր է թողել շատերի սրտում որպես օրինակելի մի անհատականություն՝ զերծ չարությունից ու շատերին բնորոշ նախանձից:
Ռազմիկ Մանսուրյանի ձեռնարկը, ի դեպ, շատերի համար անակնկալ է դարձել, քանի որ նա միայն Մարտիրոսյանի դստերը՝ համայնքում մեծ ճանաչում ունեցող ու նույնքան բարի ու սիրելի Լուիզ Մարտիրոսյան- Գիլին էր տեղյակ պահել իր մտահղացման մասին՝ հաճելի ու անսպասելի անակնկալի բերելով շատերին:
Ժամեր տևած հուշ-երեկոն, որին մասնակցում էին բազմաթիվ երևելիներ՝ համայնքում սիրված ու հարգված արվեստագետներ, գործարար աշխարհի ներկայացուցիրներ, Լոս Անջելեսի ոստիկանության, կառավարական ու նահանգային պաշտոնյաներ, բացառիկ մարդաշատ էր, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Շնորհիվ Ռազմիկ Մանսուրյանի յուրահատուկ ձիրքի կազմակերպչական առումով ամեն բան անթերի էր՝ դուրս շաբլոնից: Միջոցառմանը ներկա էին լավագույն արվեստագետները, ամեն մի ելութից առաջ ցուցադրվում էր համապատասխան տեսահոլովակ, որտեղ տվյալ արվեստագետն իր սրտի խոսքն էր ասում՝ շնորհավորելով լուսահոգի հոբելյարին: Մի խոսքով՝ իսկապես իր տեսակի մեջ բացառիկ մի միջոցառում, որի նմանը թերևս դժվար է մտաբերել:
Բացման խոսքը վերապահվել էր ասմունքողներ Նունե Ավետիսյանին ու Հարություն Ֆոդուլյանին: Երաժշտական բացումը տաղանդավոր ջութակահար Մերուժան Մարգարյանի ողջույնի խոսքով սկսվեց, այնուհետև հնչեց Մանսուրյանի «Կտոր մը երկինքը», որի չքնաղ հնչյունները, լցվելով մարդկանց սրտերը, յուրահատուկ հուզականություն հաղորդեցին ներկաներին՝ պարգևելով աննկարագրելի էմոցիաներ:
Իրենց ելույթներով երեկոն զարդարեցին քնքշաձայն Անահիտ Սահակյանը, երգահան, երգչուհի, ինքնատիպ կատարող Մարգարիտա Խլղաթյանը, Հովիկ Շահբազյանը, Գագիկ Բադալյանը, Զարեհ Թևանը, Գևորգ Չաքմանյանը, Արաքս Կարապետյանը, Աննա Ազնիվը, Էմմա Թովմասյանը, Վազգեն Ավետյանը, Անահիտ Ներսիսյանը, Մանիկ Մանուկյանը, Արտաշես Սեմերջյանը, Mr. X-ը, Հարութ Հակոբյանը,Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Քազանչյանը, Արթուր Մադոյանը, Ռուբեն Թելունցը, դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, Պապին Պողոսյանն ու իհարկե՝ Ռազմիկ Մանսուրյանը:
Հուշ-երեկոն իր երգով զարդարեց Վիկտոր Մարտիրոսյանի թոռ Էթենը՝ հուզելով ներկաներին:Նրան բեմ բարձրացրեց Ռազմիկ Մանսուրյանը՝ ավագ ընկերոջ, մեծ եղբորը բնորոշ ջերմությամբ նրան ուղեկցելով բեմ: Հուշ-երեկոյին ներկա հանրահայտ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, օրինակ, չկարողանալով զսպել էմոցիաները, բարձրացավ բեմ ու գրկեց Էթենին:
Հուշ երեկոյի վերջում ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նույնպես բեմ բարձրացավ՝ շնորհավորելով ներկաներին, Վիկտոր Մարտիրոսյանի դստերը՝ Լուիզ Մարտիրոսյան-Գիլին, որ յուր հոր արժանի հետնորդն ու նրա գործի շարունակողն է դարձել: Նշելով, որ մի քանի օր առաջ ՀԱԵ-ն տոնել է Սուրբ Զատիկը՝ նա ներկաների հետ միասին հոտնկայս աղոթք հղեց երկինք՝ միջոցառմանը հոգևոր ուժ հաղորդելով:
Հ.Գ. Իմ կյանքում նույնպես կա մի հետաքրքրական դրվագ՝ կապված Վիկտոր Մարտիրոսյանի հետ, որ, ի դեպ, լրագրության հանդեպ նա մեծ սեր ուներ և հաճախ էր ինձ քաջալերում, հավանում գրիչս, կարևոր խորհուրդներ տալիս, որոնք շատ լավ են տպավորվել հիշողությանս մեջ:
Մի անգամ, երբ իմացավ, որ վատառողջ եմ, եկավ մեր տուն՝ ձեռքին տարայով մեղր: Ասեց՝ Գագիկ Ծառուկյանի մայրն է մեղրը հատուկ Երևանից ուղարկել ու ապա հավելեց.«Ես դեռ չեմ համտեսել, բայց վստահ եմ, որ անարատ մեղր կլինի: Ես տարիքով մեծ եմ, ինձ ոչինչ չի պատահի, դու կեր, որ շուտ կազդուրվես»:
Այս փոքրիկ դրվագը որպես քաղցր հուշ կմնա ինձ հետ ընդմիշտ՝ դրվագ, որ ի ցույց է դնում Վիկտոր Մարտիրոսյանի մարդկային տեսակին բնորոշ ողջ բարությունն ու կարեկցանքը:
Ես նույնպես միանում եմ այն բազմաթիվ շնորհավորանքներին, որ հնչեցին ապրիլի 5-ին՝ լուսահոգի Վիկտոր Մարտիրոսյանին ուղղված՝ այն վստահությամբ, որ նրա հիշատակը կմնա հավերժ վառ բոլոր նրանց սրտերում, ովքեր այն նույն արժեքների կրողն են՝ ինչ՝ Վիկտոր Մարտիրոսյանն իր կենդանության օրոք:
Գայանե Մանուկյան

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը



