- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայաքվեի» վերաբերյալ կրքերը շարունակում են եռալ. ընդդիմությունը փորձում է խորհրդարան մտցնել Արցախի ու Արցախցիների գոյության իրավունքն ամրագրող նախագիծը, իսկ ահա իշխանություներն ամեն գնով ջանում են տորպեդահարել այն՝ Ադրբեջանին չդառնացնելու: Համենայն դեպս՝ իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի պատճառաբանություններից հնարավոր է եղել գալ նման եզրակացութան:
Բավական ուշագրավ է ստացվել նրա կողմից մատնանշված պատճառներից մեկը, որը, ըստ ՔՊ-ականի, չի կարելի հաշվի չառնել նման նախաձեռնությամբ հանդես գալիս:
Պապոյանը, մասնավոապես, հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս կվերաբերվի Հայաստանն այն երկրին, որը կորոշի հայաստանյան մարզերից մեկը հայտարարել իր տարածքային ամբողջականության անբաժանելի մաս: Միաժամանակ նա պնդել է, թե՝ եթե ընդունվի նախաձեռնությունը, ապա միանգամից փակվելու է խաղաղության ճանապարհը, Ադրբեջանին տրվելու են հիմքեր՝ միջազգային հանրության մոտ հիմնավորելու Հայաստանի դեմ հերթական ագրեսիան: Միաժամանակ նա հարց է բարձրացրել, թե լինելով պետական գործիչներ՝ պետք է շարժվել ռացիոնա՞լ սկզբունքներով, թե՞ էմոցիաներով:
Նախ՝ արձանագրենք, որ հայկական մարզերից մեկի նկատմամբ կամայական երկրի երևակայական ոտնձգության մասին խոսելն արդեն վկայում է արցախյան հիմնախնդրի վերաբեյալ իշխանությունների ունեցած այլասերված պատկերացումների մասին. Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և նույնիսկ ԽՍՀՄ տարիներին այն ունեցել է բավական լայն ինքնավարություն, որի մասին այսօր երազելն անգամ դարձել է երանություն: Երկրորդ, որ չափազանց էական է, Պապոյանի հայտարարությունները գուցե ինչ-որ տեղ ընկալելի լինեին, եթե բլորիս աչքի առաջ չլիներ վերջին տարիների օրինակը:
Փաստն այն է, որ առնվազը 2020-ից ի վեր ՀՀ իշխանությունները չեն դադարում Ադրբեջանից խաղաղություն մուրալ, առիթը բաց չեն թողնում՝ խաղաղություն կառուցելու վերաբերյալ բարձրագոչ հայտարարություներ անելու, հիմա էլ առաջ են քաշել «Հայկական խաչմերուկ» կոչված պրոյեկտը, որն իբր խաղաղություն է ապահովելու:
Արդյունքում ստացանք էթնիկ զտում: Ասել կուզի՝ խաղաղության մասին լոլոներն ու Ադրբեջանի ազգային շահերի հետ հաշվի նստելու վերաբերյալ թախանձագին հայտարարություններն ի վիճակի չեղան փրկել Ստեփանակերտը, կասեցնել թուրքական յաթաղանի հայակեր առաջընթացը:
Այսինքն՝ Ադրբեջանը մեր պացիֆիստական վարքին հակադրեց ագրեսիան ու կոտորածը: Բայց նույնիսկ այս ամենը չի ստիպել իշխանություններին խելքի գալ ու թուրքին ճանաչել: Իրականությունն այն է, որ թուրքին ոգևորողը հենց հակառակորդի թուլությունն է, թուրքի մենթալիտետն է այդպիսին, մինչդեռ նույն «Հայաքվեն», որն իշխանություններն իհարկե մերժել ու մերժելու են, փորձ է՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին, դուրս գալու թուրք-ադրբեջանական տանդեմի գծած շրջանակներից ու գոնե մի փոքր սուբյեկտայնություն ձեռք բերելու, որից ամբողջությամբ զրկված ենք հիմա:
Էմոցիանե՞ր, թե՞ ռեալիզմ դիլեման լուծված է վաղուց. ամենամեծ խնդրը հենց այն է, որ իշխանություներն այսօր էմոցիաներով են առաջնորդվում՝ կարծելով, թե «խաղաղասեր» թուրքին հայերն են սադրում, մինչդեռ իրականությունը հակառակն է, որը նրանք չեն խոստովանում՝ վախենալով կորցնել ձեռք գցած իշխանությունը:
Գ.Մ.

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


