- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Էդմոն Մարուքյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից այն բանից հետո, երբ հանդես էր եկել իր պաշտոնաթողության մասին անոնսող հայտարաությամբ, որտեղ փորձել էր բացատրել, թե ինչու է որոշել այլևս չմասնակցել երկրում իրականացվող քաղաքականությանը. Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, ու հիմա մնում է հասկանալ, թե ով կփոխարինի Մարուքյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում:
Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք մշտապես ջանացել են մնալ ջրի երեսին՝ անկախ նրանից, թե ինչպիսի դեմք կունենա ժամանակի իշխանությունը, ով կլինի երկրի ղեկին, որ քաղաքական ուժի հեգեմոնիայի պայմաններում հայկական նավը կընթանա առաջ կամ ինչ ուղղությամբ կլինի այդ ընթացքը: Այդ գոծիչներից մեկն էլ Էդմոն Մարուքյանն է, որի քաղաքական ծագումնաբանության մասին մշտապես հյուսվել են լեգենդներ ու առասպելներ, որոնցից շատերը, սակայն, վերջում ճշմարիտ են դուրս եկել: Նրա արմատաները հասնում են մինչև նախկին իշխանություններ:
Հիմնական հարցը, որ այս օրերին հնչում է, այն է, թե ինչո՞ւ է իրականում Մարուքյանը որոշել լքել զբաղեցրած պաշտոնը: Վերսիաների պակաս այս իմաստով չի զգացվում. փորձագետների մի մասը պնդում է, որ Էդմոն Մարուքյանն իսկապես ունեցել է անհաղթահարելի տարաձայնություններ Փաշինյանի հետ, ոմանք էլ կարծում են, թե գործ ունեն պայմանավորված խաղի հետ, և Մարուքյանն իրականում իշխանությունների հետ համաձայնեցված է գործում՝ ներքաղաքական դաշտում իրեն վերագտնելու ու ընդդիմություն խաղալու հստակ հեռանկարով:
Թե այս վարկածներից որ մեկն է առավել ճշմարիտ, թերևս կարող է ցույց տալ միայն ժամանակը, բայց որ պրակտիկ հարթության մեջ Մարուքյանի հնարավորությունները բավական սուղ են, տեսանելի է անգամ անզեն աչքով:
Քաղաքականության մեջ կարգը հետևյալն է՝ որպեսզի դու ունենաս կշիռ, քեզնով կարողանաս շահագրգռել այլոց, դու պետք է ունենաս հանրային վարկանիշ, ինչ-որ չափով հանրության ինչ-որ հատվածի համար պետք է հեղինակություն լինես: Էդմոն Մարուքյանը, դա փաստ է, չունի այսօր որևիցե հանրային վարկանիշ. այն բանից հետո, երբ ԱԺ-ում Սասուն Միքայելյանը Մարուքյանին ապտակեց, Մարուքյանը որոշեց, որ ՔՊ-ին հատուկ ծառայություններ մատուցելը կարող է իր համար ձեռնտու լինել: Այդ միջադեպից շատ երկար չանցած՝ Մարուքյանը վարչապետի մոտ սկսեց դեսպան աշխատել, ինչը շատերի մոտ տարակուսանք առաջ բերեց՝ հարցականի տակ դնելով նախևառաջ նրա քաղաքական վարկանիշն ու կապիտալը, որը նա կուտակել էր ընդդիմադիր եղած ժամանակ: Հիմա նա շարքային ՔՊ-ականներից քիչ է տարբերվում ոչ միայն գործնականում, այլև հանրության աչքում, ինչը նրան դարձնում է անարժեք մատերիալ թե՛ իշխանությունների, թե՛ դրսի ուժերի համար:
Իհարկե, գուցե Մարուքյանը կարծում է, թե կարող է վերջիվերջո բանեցնել իր դրսի կապերն ու Հայաստանում կրկին ասպարեզ մտնել քաղաքական գործչի կարգավիճակում, սակայն դրսի ուժերն էլ հիմար չեն ու հասկանում են, որ Մարուքյանի հարցում Ռուբիկոնն այլևս անցած է, իսկ հետդարձը կարող է շատ թանկ արժենալ:
Մարուքյանը չի կարող որևէ մեկի համար քաղաքական կապիտալ համարվել, քանի որ որպես քաղաքական գործիչ նա բացարձակ սնանկ է:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


