- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սեփական երկրից հեռու ապրող մարդու երկու հիմնական տեսակ կա. մարդ կա, որ մեկնելով հայրենիքից հեռու՝ փորձում է հնարավորինս արագ մոռացության մատնել իր արմատները՝ հապճեպորեն ինտեգրվելու օտար հասարակությանը՝ այդ ճանապարհին չվարանելով անգամ «մաշկի գույն փոխել», մարդ էլ կա՝ անկախ ամեն ինչից շարունակում է մնալ հավատարիմ իր արմատներին, սրտով լինել հայրենիքում, կիսել հայրենիքի ցավը ցանկացած դեպքում՝ անձնապես չերջանկանալով այնքան ժամանակ, քանի դեռ իր ազգակիցները սեփական երկրում գոյութենական վտանգի տակ են գտնվում:
Այս վերջին հատկանիշը բնորոշ է հատկապես Սփյուռքում մշակութային գործունեություն ծավալող այն հայ արվեստի գործիչներին, որոնք իրենց կյանքի առաքելությունն են համարում սեփական հոգում ու շրջապատում հայկականության պահպանումը, ազգային արժեքների քարոզն ու ծառայությունը՝ սեփական ժողովրդին՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ կիսագնդում են ապրում:
Սիրված ու բազմատաղանդ երգչուհի, երգահան Մարգարիտա Խլղաթյանն այս առումով հայի այդ տեսակի հավաքական կերպար կարող է համարվել. Լուսնի վրա էլ ապրի, մեկ է՝ իր միակ հարազատ վայրը Հայաստանն է մնում, սրտում՝ Գյումրին առհավետ:
Երկար տարիներ առաջ էր, երբ Մարգարիտա Խլղաթյանը, ով երեք զավակների մայր է, իսկ այսօր արդեն սիրելի տատիկ , ընտանիքի հետ միասին Հայաստանից տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ նահանգներ, որտեղ պետք է կերտեր հաջողության սեփական պատմությունն ու ցույց տար, թե ինչպես է պետք նույնիսկ օտարության մեջ բարձունքներ նվաճել, ձեռքբերումներն էլ կիսել կարիքավորների ու բոլոր նրանց հետ,ովքեր օգնության կարիք են երբևիցե զգացել. Տիկին Խլղաթյանը հայտնի է նաև իր բազմաթիվ բարեգործություններով, որոնք շարունակվում են ցայսօր էլ:
Այսօր տիկին Խլղաթյանը կայացած անհատ է՝ մի շարք բնագավառներում իր խոսքն ասող՝ արվեստից՝ դեղագործություն: Նա նաև ակտիվ է հասարակական կյանքում՝ իրերը իրենց անուններով կոչելով, հայ ժողովրդին հուզող կենսական հարցերը բարձրաձայնելով, հանուն ճշմարտության պայքարելով: Բարձունքների նվաճման ճանապարհին սիրված արվեստաագետին մշտապես թևութիկունք է եղել սիրելի ամուսինը՝ պարոն Սպարտակը՝ ապացուցելով այն հայտնի ասույթի ճշմարտացիությունը, որ ցանկացած հաջողակ մարդու հետևում կագնած է լինում իր «կեսը»:
Հիրավի բացառիկ է Մարգարիտա Խլղաթյանի ինքնատիպ արվեստը, որ ծնունդն է նրա մեծ տաղանդի:
Բավ է միայն մատնանշել «Ջութակահարը» ստեղծագործությունը («Youtube»-ում հավաքել է ավելի քան 13 միլիոն դիտում)՝ պատկերացում կազմելու այն գեղեցկության ու խորության մասին, որ բնորոշ է նրա արվեստին:
Մարգարիտա Խլղաթյանի ամենամեծ առավելությունը նախևառաջ նրա մարդկային տեսակն է. նվաճելով մեծ բարձունքներ՝ նա չի կորցրել մարդկային այն որակները, որոնց շնորհիվ ոչ միայն մարդն է մարդ մնում, այլև հայը՝ հայ՝ մի բան, որ մեր օրերում, ցավոք, բավական հազվադեպ հանդիպող երևույթ է դարձել: Նրա հոգու ներդաշնակությունն արտահայտվում է նաև բեմական ինքնատիպ կերպարում՝ որը ոչ մեկի ու ոչնչի հետ չես կարող շփոթել, և որը հանդիսատեսին լրացուցիչ էներգիա է հաղորդում՝ օգնելով է՛լ ավելի ազդվել:
Հայաստանի ու Արցախի հետ կատարված ողբերգությունը մեծ հարված է դարձել սիրված արվեստագետի համար այն աստիճան, որ նա նունիսկ ստիպված եղավ վերանայել ունեցած պլանները: 2008-ից ԱՄՆ-ում ստեղծագործական գործունեությամբ զբաղվող սիրված արվեստագետի համար սա, կարելի է ասել, աննախադեպ էր:
Բայց Հայաստանի հանդիսատեսն անհամբեր սպասում է իր սիրելի երգչուհու ու երգահանի նոր բեմելին, և թող «Օրոր քաջ որդուս»-ն ու «Իմ սուրբ Յոթ վերք»-ը դառնան յուրատեսակ դեբյուտ՝ նոր էջ բացելու սիրված արվեստագետի ստեղծագործական կյանքում՝ ցրելու այն ոգու սովը,որ,ցավոք, շատ բնորոշ է մեր օրերին:
Լրագրող ՝ Գայանե Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմում է քաղաքացիներին

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS


