- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հարգելի ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվին՝

«Դեմոկրատիա,Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը՝ Պատվավոր Նախագահ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ իր խորին շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ վերջերս հրապարակված մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում խստորեն դատապարտելով Հայաստանի կառավարության կողմից իրականացվող խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի քաղաքականությունը։ Վերոնշյալ զեկույցում լրջորեն քննադատվում է կամայական ձերբակալություններն ու կալանքները, ինչպես նաև լրջագույն խնդիրներ էր արձանագրվում դատական իշխանության անկախության հետ կապված։
Ցավոք սրտի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Քննչական Կոմիտեյի Նախագահ Արգիշտի Քյարամյանը հետևություններ չեն արել ԱՄՆ Պետքարտուղարության այս զեկույցից և շարունակում են խոշտանգումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի քաղաքականության շարունակումը և կատարելագործումը, որը կիլոմետրերով հեռու է դեմոկրատական արժեքներից։
Այս անգամ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի Ապրիլի 19-ին Շենգավիթի Քննչական բաժնում՝ Ոստիկանության փոխգնդապետ, նախկին Սիսիան և Մարտունի քաղաքների ոստիկանության պետ Գարիկ Մուրադյանի նկատմամբ։
Նամակին կից Ձեզ ենք ներկայացնում մի ձայնագրություն, որտեղ կարող եք ինքներդ լսել Կուսակցության պատվավոր նախագահ և «Հանրային Դատ» հաղորդաշարի հեղինակ և վարող Վարդան Ղուկասյանի հաղորդման մի հատված, որում պարզ լսվում է Խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը։
Հատկանշական է, որ խոշտանգումը տեղի է ունենում Գարիկ Մուրադյանի փաստաբան Վահան Հովհանիսյանի ներկայությամբ։ Խոշտանգման անմիջական մասնակիցներն են՝ գործով քննիչ Գևորգ Խաչատրյանը, Շենգավիթի քննչական բաժնի պետի երկու տեղակալները, 4 ոստիկանության՝ օպերատիվ հեախուզության ծառայող, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական բաժնի պետ՝ Գևորգ Բարեյանը։
Խոշտանգման ընթացքում ոտքերով կանգնել են Գարիկ Մուրադյանի դեմքին, ձեռքերը փորձել են կոտրել, գլուխը հարվածել են սեղանին։ Այս դաժան նվաստացնող և անմարդկային վերաբերմունքը տեղի է ունեցել գործով անցնող վկայի նկատմամբ։
Ձայնագրության մեջ պարզ լսվում է որ Գարիկ Մուրադյանը խնդրում է բժշկական օգնություն՝ սրտի շրջանում ցավեր զգալով, սակայն Քննչական կոմիտեի հանցագործների բանդան շարունակում է 1 ժամից ավել խոշտանգել վկային, որից հետո նոր միայն Գարիկ Մուրադյանը ստանում է բժշկական օգնություն։
Արդեն մի քանի տասնյակի հասնող խոշտանգումների, մարդու իրավունքների ոտնահարումների, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի դրվագները արձանագրում են, որ ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և ՀՀ Քննչական Կոմիտեյի ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջամտությամբ Հայաստանի Հանրապետությունը հեռացրել են Դեմոկրատական պետություն կոչվելու բոլոր հնարավորություններից։
Ուստի Հորդորում ենք ձեզ դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների այս աղաղակող խախտումները և պահանջել անհապաղ գործողություններ՝ բոլոր խոշտանգվածների համար պատասխանատվություն, թափանցիկություն և արդարություն ապահովելու համար։ Նման վայրագությունների դիմաց լռությունը կամ անտարբերությունը հնարավորություն կտա նորանոր խոշտանգումների և մարդու իրավունքների խախտումների իրականացման համար։
Ձեր ձայնը և ձեր գործողությունները այս կրիտիկական պահին համերաշխության և զորակցության հզոր ուղերձ կհղեն հայ ժողովրդին, որը շարունակում է տառապել ճնշումների և անարդարության պատճառով։
Ամենայն Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
«Դեմոկրատիա,Օրենք, Կարգապահություն» Կուսակցության
Պատվավոր Նախագահ

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը



