- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ալեն Սիմոնյանն է լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի հարցին ու պնդել, թե Հայաստանում չի կարող որևէ մեկի կյանքին սպառնալ վտանգ հայհոյանքի պատճառով, իսկ անձամբ ինքն իր համար որոշում է ընդունել՝ երբեք չդիտելու Ղուկասյանի եթերները նույնիսկ այն դեպքում, եթե դրանցում կա անդրադարձ նաև իրեն: «Իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից և իմ բանից ցածր եմ համարում, չեմ լսում», - հայտարարել է ԱԺ նախագահն ու տրտնջացել, թե Ղուկասյանը կոչ է արել իր 15 տարեկան երեխայի հանդեպ հաշվեհարդար տեսնել:
Իրականում Ալեն Սիոնյանը ստել է, քանի որ նա շատ լավ էլ Ղուկասյանի եթերներին հետևում է, բայց ֆեյք օգտահաշվով, ոչ իր դեմքով: Այդ մասին մեզ փոխանցել են Սիմոնյանին մոտ կանգնած մեր աղբյուրները: Ավելին՝ Սիմոնյանը հենց նրանց հետ միասին էլ հաճախ դիտում է Ղուկասյանի եթերները:
Իհարկե, ոչ ոք չի կարող արդարացնել երեխաների հասցեին հնչող հայհոյաննքերը կամ հաշվեհարդար պարունակող կոչերը, սակայն, տվյալ դեպքում, Սիմոնյանի երեխան տուժել է սեփական հոր վարքի պատճառով, քանի որ եթե հայրը վատ իմաստով աչքի չընկներ, երեխայի հասցեին նման կոչեր չէին հնչի եթերով:
Ի դեպ՝ Ղուկասյանն անդրադարձել էր նաև հենց Ալենին ու նրա կնոջը, սակայն չգիտես թե ինչու, նա գնդակը նետել է հենց երեխայի դաշտ՝ թերևս առաջացնելու խղճմտանք: Մինչդեռ խնդիրը ոչ թե երեխան է, այլ նրա հայրը, որի պատճառով թիրախավորվել են ընտանիքի անդամները:
Միաժամանակ բավական ծիծաղելի է հնչում Ալեն Սիոնյանի այն հայտարարությունը, թե իր մակարդակն ու կրթական ցենզը թույլ չեն տալիս Ղուկասյան դիտել:
Հարց է առաջանում՝ իսկ Սիմոնյանի մակարդակն ի՞նչ աստիճանի է, բա՞րձր է, եթե բարձր է ապա ինչո՞ւ էր նա ուղտի գործառույթներ որդեգրել՝ թքելով սփյուռքահայի երեսին: Այդ սփյուռքահայը չունե՞ր երեխաներ, հայր, մայր, քույրեր ու եղբայրներ, մարդ չէ՞ր: Կամ մոր հետ ի՞նչ անենք, ինչպես պարտակենք նրա խայտառակ վարքը, երբ սեփական պատշգամբից միջնամատ էր ցույց տվել փողոցում քայլող ու քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմության անդամներին, համակիրներին:
Աշխարհում չես գտնի մի երկիր, որի երկրորդ դեմքն իրեն նման բաներ թույլ տա, հայտնվի նմանօրինակ սկանդալների կիզակետում, բայց շարունակի պաշտոնավարել ու դեռ մի բան էլ հոխորտա: Սա համազգային ողբերգություն է, որից դուրս գալու ուղին, ցավոք, դեռևս հայտնի չի դարձել:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


