- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԲԱՆՍԱՐԿՈւԹՅՈւՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՉԷ։Ես չեմ անդրադառնալու որոշ դեղնակտուցների, որոնք ցույց են տալիս թե իրենց նախաձեռնությամբ փորձում են մեծ-մեծ բրդել, միգուցե որպեսզի ինքնահաստատվեն, քանզի իրենց կյանքում «քոռ կոպեկի» արժեք չունեն բացի նրանից, որ ՀՀԿ անդամատոմսեր ունեն։
Ես այս գրառման մեջ չեմ անդրադառնալու նրան, որ առանց որևէ անձնական շահարկումների, իմ տված առայժմ 11 հարցերից և ոչ մեկին չպատասխանելով, ՀՀԿ բաշիբոզուկների կողմից (ЛИКБЕС: բաշիբոզուկներ՝ անկանոն զինվորական ստորաբաժանումներ Օսմանյան կայսրությունում), փաշինյանական ոճով, դեղին որակումներ են տրվում ընդ որում հաճախ հարցադրումների ձևակերպման անկարևոր մասերը կարևորելով, որպեսզի ուշադրությունը շեղվի կարևորություն ունեցող, առարկայական բուն նյութից։ ՏՂԵՐՔ, ԴՈւՔ ՆԻԿՈԼԻ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՀԻՄՆԱՎՈՐՈւՄԸ ՏՎԵՔ... ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ, թե չէ... ))))
Հայտարարում եմ, որ 2018 թվականին ԿԱՏԵԳՈՐԻԿ դեմ եմ եղել Ձեր նշած դագաղների և մնացած անբարոյական արտահայտումներին և բարձրաձայն, մամուլով արտահայտվել եմ դրա մասին, դրա մասին գիտեն ՀՀԿ իմ հարգարժան ընկերները, կան տեսանյութեր ու փաստեր, որոշ ընկերների հետ ունեցել եմ մասնագիտական խորհրդատվություններ, և եթե Ձեր դեղնակտուցները հիմա իրենց նախաձեռնությամբ են ավել պակաս խոսում, ապա իրենց անուղեղությունն ու նիկոլականությունը հասկանալի է, իսկ եթե մոռացել եք... Այ դա ես համարում եմ անբարոյականություն։
Ես այս գրառման մեջ չեմ խոսելու ՀՀԿ կողմից առաջ քաշվող՝ «Ո՞վ է բերել Փաշինյանին» օրակարգից, քանզի դա երբեք էլ չի եղել իմ օրակարգը և նման պրիմիտիվ օրակարգ ես չեմ էլ կարող ունենալ։ Այլ շարունակելու եմ տալ հարցադրումներ, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ՝ երրորդ նախագահին, այլ ոչ թե մի ինչ-որ իր կյանքով իրենից ոչինչ չներկայացնող և ոչնչի չհասած անիմաստ դեղնակտուցների, որոնք ամեն պատեհ առիթով, իրենց անշնորհքությունը և լկտիությունը ներկայացնում են որպես քաղաքական խոսք։
Եվ այսպես, իմ այսօրվա հարցերը, որոնք կրկին տրամաբանական են, կրկին հիմնված են փաստերի վրա՝
12. Երբ Փաշինյանը մի տասնյակ մարդու հետ Գյումրիից քայլելով գալիս էր, վարտիքներ հագցնելով արագաչափերի վրա, հայհոյելով երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ինչու՞ Սերժ Սարգսյանը, ում մեղմ ասած անհեռանկար և անխելք մարդ չես անվանի, ոչ մի կերպ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ նկատել այս իրական ու մեծ վտանգը։
13. 2018 թվականի գարնանը, երբ Փաշինյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ մարդ, կոտրեցին ռադիոտան դուռը, որը հատուկ պահպանության օբյեկտ է, ինչու՞ ոստիկանությունը օրինաչափ ուժ չկիրառեց և պատասխանատվության չենթարկեց այդ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ։
14. Երրորդ նախագահի իմացությամբ թե՞ անտեղյակությամբ է իր փեսա Միքայել Մինասյանը, ինչպես ինքը հայտարարել է 2020 թվականի հունիսին, իր՝ «խոհանոցային» բացահայտման ժամանակ, ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեվորգյանի միջոցով կոնկրետ գումար փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, կամ նույն Միքայել Մինասյանը, «Պրեսս ստենդ» ընկերության միջոցով, որը ուղիղ փոխկապակցված է իր հետ, երկար ժամանակ գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի։ Ի՞նչ ծառայությունների դիմաց է եղել նման շռայլ վերաբերմունքը։
Եվ այսօրվա վերջին հարցս՝
15. 2018 թվականի մայիսի 19-ին արդեն Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքով տեղափոխվել էր Կառավարական ամառանոցներ և այդ օրը ժամը 13։00-ին արդեն ուղիղ եթերում է եղել այնտեղից։ Նույն թվականի հոկտեմբերի 31-ին միայն Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։ Ձորաղբյուր գյուղի բնակավայրը, նոր չի ձեռք բերվել, և ըստ օդում կախված լուրերի Միքայել Մինասյանի սեփականությունն է։ Հիմա հարցերս՝
15-1. Ո՞ր մարդկային արժանապատվությամբ է՝ «մերժված» Սերժ Սարգսյանը մոտ կես տարի ապրել իրեն «մերժող» Նիկոլ Փաշինյանի հետ նույն կառավարական ամառանոցներում։
15-2. Ի՞նչ դրդապատճառ ուներ Սերժ Սարգսյանը մոտ կես տարի դուրս չգալու կառավարական ամառանոցներից, միգուցե խնդիրը կապված էր այդ պահին անձնական ֆինանսական միջոցների անբավարարության հետ, թե՞ այլ կարևոր դրդապատճառներ կային։
15-3. Ի՞նչ հարաբերություններ ունեին Սարգսյան և Փաշինյան ընտանիքները այդ մոտավորապես կես տարվա ընթացքում։
Այս հարցը այդ ժամանակաշրջանում ամենաշրջանառվող հարցն էր, և հիմա նույնպես չի դադարում լինել ակտուալ։
Ասեմ որ հարցերիս չպատասխանելը, իմ հարցերը դարձնում է հռետորական և ավտոմատաբար մտածելու առիթ է տալիս
Ինչպես և խոստացել էի՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ...
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


