- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը շարունակում է չհայտարարագրել իր իրական եկամուտները։
Իսկ կինը` Կարինե Մխիթարյանը, «ռեկորդ» է սահմանել` 0 դրամ տարեկան եկամուտով գնելով 70 000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա. երեկ այս մասին հրապարակմամբ է հանդես եկել «Հետք»-ը։
Այնուհետեւ կայքը նկատել է, որ 2015թ. Մ. Պողոսյանի հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները շատ համեստ են, մինչդեռ նրան են վերագրվում մի շարք լուրջ բիզնեսներ։ 2015 թվականին նա ունեցել է ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձը` մոտ 12,5 մլն, իսկ մնացածը` վարձակալության դիմաց ստացված վճարներ։ Միհրան Պողոսյանը դրամական միջոցներով եւս աչքի չի ընկնում. հավելել է հրապարակման հեղինակը։
«ՉԻ»-ն պարբերաբար անդրադառնում է այս պաշտոնյայի ոչ այնքան գործունեությանը, որքան նրա՝ այս կամ այն բիզնեսի մեջ փայ մտնելու փաստին։ Եվ մինչ Սերժ Սարգսյանը բարձրաձայնում է օրինակելի չինովնիկների ինստիտուտի կայացման մասին, զուգահեռաբար իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ոչ միայն հակառակն են ապացուցում, այլեւ գալիս են ամրապնդելու մոտեցումը, որ Սերժ Սարգսյանն ինքն է բուծում անհասկանալի չինովնիկների մի ամբողջ սերունդ։ Ի՞նչ է նշանակում՝ մարդը՝ Քեթրինի Միհրանը, պաշտոնապես հազիվ է ապրում, մյուս կողմից նրա կողքին 0 եկամուտով գոյատեւող կինը գնում է 70 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա։ Ու Միհրան Պողոսյանից որեւէ մեկը չի հետաքրքրվում՝ այ տղա, ո՞ւմ ես հիմարի տեղ դնում՝ ենթակաների՞դ, ՀՀԿ առաջնորդի՞ն, թե՞ հասարակությանը։
Հարցադրումներ Քեթրինի Միհրանին պետք է ներկայացներ դատախազությունը, քննչական մարմիններն ու առնչակից անձինք՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ։ Բայց քանի որ դա չի արվում, ուրեմն՝ մենք մեզ իրավունք կվերապահենք որոշ հարցադրումներ անել։
1. Ինչո՞ւ են բոլորը խոսում, որ Միհրան Պողոսյանը փայ ունի մետաղի վերամշակման «Մետեքսիմ» ընկերությունում։ Ոչ միայն խոսում են, այլեւ փաստեր են ներկայացնում։
2. Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանի անունը շրջանառվում արագաչափերի, ինչպես նաեւ վճարովի ավտոկանգառների բիզնեսներում։
3. «Քեթրին Գրուպ» ընկերութունը, որի հիմնադիրն է Միհրան Պողոսյանը եւ որը զբաղվում է ցիտրուսային եւ էկզոտիկ մրգերի ներկրմամբ, շարունակո՞ւմ է մնալ մոնոպոլիստ շուկայում։
4. Մամուլը տեղեկացրեց, որ Քեթրինի Միհրանը գնել է Ծաղկաձորում գտնվող «Կեչառիս» հյուրանոցային համալիրը։ Որտեղի՞ց «չինովնիկ տղային» այդքան գումար կամ հյուրանոց աշխատեցնելու ցանկություն։
5. Ինչո՞ւ Միհրան Պողոսյանն այդպես էլ չի հերքում, որ մասնաբաժիններ ունի սեփական քեռիների բիզնեսներում։ Այս գումար չունեցող եւ սուղ միջոցներով ապրող պաշտոնյան փայատեր է Հայաստանի խոշոր շինարարական ընկերություններից մեկում՝ «Միկշին»-ում։ Նա մասնաբաժիններ ունի հայկական շուկայում մետաղական կոնստրուկցիայով (արմատուրա) զբաղվող առաջնային ընկերություններից մեկում՝ «Միկմետալ»-ում, վերջերս բացված «Ամրանի» գործարանում։
6. Արաբկիր համայնքում կառուցվող «Երազ» բնակելի համալիրը, Ամիրյան փողոցում գտնվող «Գրիար» բիզնես-կենտրոնը եւ բնակելի հսկա համալիրը, Երեւանի կենտրոնում գտնվող «Փարիզ» նորաբաց հյուրանոցը արդյո՞ք կապ ունեն Քեթրինի Միհրանի հետ, թե՞ ոչ։ Համենայն դեպս՝ այս պաշտոնյան չի հերքել այս ամենը։ Չէր էլ կարող դա անել, որովհետեւ այսօրվա ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս այս ամենն արագորեն ճշտել ու պարզել իրականությունը։ Իսկ իրականությունը հետեւյալն է՝ վերը թվարկված բոլոր շենք-շինությունների պարագայում Միհրան Պողոսյանը հետաքրքրություններ ունի։
7. Ճի՞շտ է, որ «Քեթրին Գրուպ» ընկերությունը, բացի մրգերից, Հայաստան է ներմուծում նաեւ մեծ թվով ապրանքներ։
8. Ճի՞շտ է, որ Քեթրինի Միհրանին են պատկանում Երեւանի տարածքում սփռված «Միկմետալ»-ի բազմաթիվ գովազդային վահանակները։
9. Քեթրինի Միհրանը կահույքի արտադրամասերի սեփականատե՞ր է, թե՞ ոչ։ Ունի՞ նա արդյոք եւ կահույքի սրահ Երեւանում, թե՞ սա ապատեղեկատվություն է։
10. Հագուստի Roy Robson խանութը ի՞նչ առնչություն ունի Միհրան Պողոսյանի հետ։
11. «Նուռ» մրգերի եւ բանջարեղենների խանութների ցանցը եւս Պողոսյանի սեփականությունն է, թե՞ ոչ։
Մենք ունենք այս հարցերի պատասխանները։ Եվ եթե մենք ունենք, ուրեմն՝ շատ ավելին գիտե Սերժ Սարգսյանը։ Ու հենց սա է պատճառը, որ Սարգսյանի վերջին ելույթը ոչ միայն հավատ չի ներշնչում, այլեւ բարկացնում է պետության ճակատագրով իրապես մտահոգվող քաղաքացիներին։ «Մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում։ Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, եւ մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ». սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթից։
Առաջարկում ենք մեր կողմից առաջադրված հարցերն ու դրանց պատասխանները տեղավորել Սարգսյանի ելույթի այս պարբերության մեջ։ Սերժ Սարգսյանը դա չի կարող անել՝ շատ է զբաղված, բայց նրա ելույթը պատրաստողները դա կարող են անել։ Եթե ոչ «նախագահի» համար, ապա գոնե իրենք իրենց համար։ Համարեք՝ ձեզ խաչբառ են տվել լուծելու։ Պատասխանները, եթե չգտնեք, մի վհատվեք, հարցրեք հասարակությանը՝ նրանք ձեզ կօգնեն։

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


