- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։
Մեր լրագրողը նիստից հետո մի փոքր զրուցել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ տպավորված եկել․ «Կարծես նորմալ, համեստ մարդ է, ասաց՝ կադրային ջարդ չի լինի, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե բավարարեն՝ կաշխատենք բոլորի հետ»։
Չանցած 2 ժամ, պարզեցինք, որ այս «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է։
ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն այն քչերից է, որի հետ հեշտ է աշխատել ոչ միայն պետական-իշխանական լրագրողների, այլեւ ընդդիմադիր-ազատ մամուլի ներկայացուցիչների համար։ Եվ դա ոչ մի նշանակություն չունի, որ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նորմալ նախարարն առաջին հերթին պետք է ուզենար ակտիվ, աշխատունակ, լրագրողական համայնքի կողմից ընդունված, կոմպետենտ խոսնակ ունենալ։
Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացա, որ Լեւոն Մկրտչյանն իր նշանակվելուց հետո առաջին գործը, որ արել է, Եգանյանի դիմումն ընդունելն է եղել։ Վերջինս, որպես բարեկիրթ ու օրինապաշտ չինովնիկ, իր պարտքն է համարել դիմում ներկայացնել նոր նախարարին՝ հավանաբար հույս ունենալով, որ նախարարն իր խոսքին հավատարիմ կլինի, կպատռի դիմումն ու կուզենա աշխատել պրոֆեսիոնալ խոսնակի հետ։
Արդեն հասկանալի է, որ նոր նախարարների ամենասիրելի գործը լինելու է իրենց շրջապատին գործի տեղավորելը, յուրայիններով իրենց շրջապատելը, անարժան կադրերին, սրա-նրա պրոտեժեներին լավություն անելը, բայց գոնե թող փարիսեցիություն չանեն, չասեն, թե մեզ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է»:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


