- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































NewsBook-ի հետ զրույցում Արտակ Գևորգյանը նշեց, որ այդ մասին Ոստիկանությունից ծանուցում է ստացել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Արտակ Գևորգյանը հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելով 2015թ․ դեկտեմբերի 10-ին` ժամը 01։30-ի սահմաններում, իր կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել է Նալբանդյան 104 հասցեում գտնվող ԱԱԾ վարչական շենքի երկաթե դարպասներին և կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտել է ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարելով և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացնելով։ Այսինքն՝ Ա․Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն»:
Մեզ հետ զրույցում Արտակ Գևորգյանն ասաց, որ իրեն նաև Ոստիկանություն են կանչել. «Ես այնտեղ էլ ասել եմ, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, ոչ էլ զանցագործություն»:
Արտակ Գևորգյանը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում:
«Փորձում են նաև պատժել, որ իբրև թե դաս լինի մյուսների համար»,- նկատեց մեր զրուցակիցը:
Բացի դրանից, Արտակ Գևորգյանը Ոստիկանության մեղադրանքն անհիմն է համարում:
«Եթե ստվարաթղթե տանկով ԱԱԾ բնականոն աշխատանքը խանգարում եմ, թղթից տանկով առաջացնում եմ վախի զգացում ԱԱԾ աշխատակազմի մոտ, ապա կարելի է ենթադրել, որ մի քանի հատ էլ, որ ունենանք այդ տանկերից, կարող ենք իշխանափոխություն անել: Նույնիսկ ԱԱԾ-ն էլ կարող ենք վերացնել»,- կես կատակ, կես լուրջ նշեց նախաձեռնության անդամը:
Վերջինիս փաստաբան Տիգրան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես մեղադրանքը հիմնավորված չէ. «Արտակի կատարած արաքը խուլիգանություն որակել չի կարելի»:
Փաստաբանը հայտնեց, որ գործը դեռ դատարան չի ուղարկվել. «Ավարտական փուլում է, և նախաքննությունը դեռևս չի ավարտվել»:
Նրա խոսքով՝ մեղադրանքը միայն իր դիրքորոշումն արտահայտելու, և ընդհանրապես պայքարելու համար պատժելու նպատակ է հետապնդում. «Իրենց կարծիքով` դա նաև սթափեցնող նպատակ պետք է ունենա մնացած քաղաքացիների համար, որպեսզի մյուսները հանկարծ չմտածեն նման գործողություններ կատարելու մասին, ինչ-որ մի բանի մասին դժգոհեն բարձրաձայն»:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պատիժ՝ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Նախատեսվում է նաև ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք նաև, որ «Հակահարված» Art խմբի անդամները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել: «Хeржик суй» պաստառի համար խմբի անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ 58 հազար դրամ տուգանք էր նշանակվել: Նրանք պնդում են, որ սահմանված տուգանքն անօրինական է: ՄԻԵԴ ուղարկված գանգատում 20 էջանոց փաստարկներ են ներկայացրել:
Լուսանկարը՝ Hetq.am-ի:Նյութի աղբյուրը ` newsbook.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


