- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ծառուկ Սարգսյան
Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանում է: Իհարկե, կան օրենքներ, որոնք մեր երկրում քիչ են կիրառվում, քանզի այդ օրենքներով կարգավորման ենթակա հարաբերությունները, օբյեկտները կամ սուբյեկտները սակավ են: Այսպես, Հայաստանում կա մի օրենք, որը կարգավորում է կենսաբանական զենքի հետ կապված խնդիրները, բայց քանի որ նշված զենքի (որը բնական արգասիք հանդիսացող ծեռտի տեսքով է) կրողը միայն հանրաճանաչ խայտառակություն Ծռտան Կարենն է, իսկ հայ իրավապահները տեխնիկապես չեն կարող վնասազերծել դրան, կարելի է պնդել, որ հիշատակված օրենքը չի գործում: Ի տարբերություն դրա, Հայաստանում լայնածավալ գործում է «Գողականի մասին» օրենքը, որի օրենսդրական նախագիծն առաջին անգամ հանրությանը մենք ենք ներկայացրել: Այդ օրենքը գործում է, քանզի հոգեհարազատ է հայ ազգին և ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները՝ ևս մեկ անգամ ապացուցելով հին հույների բացարձակ իմաստությունը, այն է` օրենքը ծնվում է ավանդույթից, չկա ավանդույթ` օրենքը չի գործի:
Միանշանակ կարելի է պնդել, որ օրինագիծը հավանել են բոլոր հայաստանցիները, որովհետև մեր երկրի մեծ մասը գողական է, իսկ մյուս՝ փոքր մասը, նրանից պաշտպանվող, ասել է թե՝ այս ոլորտում մշտական գործ կա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում գողական դառնալու ցանկություն ունեն բացարձակապես բոլորը, և մեր կողմից հանրությանը ներկայացված «Գողականի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է նաև այդ խնդիրը: Օրինագծում հստակ նշված է, թե ով կարող է ստանալ գողականի կարգավիճակ, իսկ ով` ոչ: Օրինակ, մեզ քաջ ծանոթ Ծռտան Կարենը չի կարող գողական դառնալ, քանի որ այլ գողականները չեն հանդուրժի նրա կողմից արձակված բնական արգասիքների հոտը և, ամենայն հավանականությամբ, կփակեն հոտի տարածման համար նախատեսված բնական անցքը: Բացի այդ, Ծռտան Կարենը երբեք գողական չի դառնա նաև այն պատճառով, որ նա դատի է տալիս մարդկանց (shame.am-ին), որն անընդունելի է: Շատերը, կարդալով օրենքը, հասկանում են, որ գողական դառնալու իրավունք չունեն և ապարդյուն փորձեր չեն անում: Սակայն հայը հայ չէր լինի, եթե չփորձեր շրջանցել օրենքը՝ ծանոթ-բարեկամների կամ գումարի միջոցով: Այդպիսի մի զանգվածային դեպքի մասին տեղեկացանք «Առավոտ»-ից:
Ըստ կայքի տեղեկությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների համար սիրված զբոսավայր է դարձել կալանավայրը: Համաձայն «Առավոտ»-ի տեղեկությունների` հարկատուների հաշվին ապրող նախարարության աշխատակիցները շատ ժամանակ են անցկացնում կալանավայրերում՝ ժամերով սպասեցնելով հաշմանդամ և սոցիալական պաշտպանության կարիք ունեցող այցելուներին: Թերթը չի մանրամասնում, թե ինչ են անում Բժշկասոցիալական հանձնաժողովի անդամները կալանավայրերում, հոդվածագիրն ուղղակի տարակուսում է, որ նրանք դա անում են իսկական հաշմանդամների հաշվին: Մեր կողմից փորձենք վարկած առաջարկել: Կարծում ենք, Բժշկասոցիալական հանձնաժողովը դուրս չի գալիս բանտերից, որովհետև այնտեղ բնակվում են վճարունակ կալանավորներ, որոնց հաշմանդամության պատճառով ազատվելն ամենևին չէր խանգարի: Հետևաբար, նախարարության աշխատողի համար կալանավորն ավելի հետաքրքիր հաճախորդ է, քան այն մեկը, ով սայլակով ապարդյուն գալիս է նրա մոտ: Սա կոմերցիոն վարկածն է:
Կան նաև այլ վարկածներ: Օրինակ, նախարարության աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, մեր պետությունը գործուղում է կալանավորների մոտ՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու համար, կամ էլ քաղծառայողները զանգվածաբար որոշել են գողական դառնալ: Մեր կարծիքով, այստեղ կարող է գործել երկու տարբերակն էլ: Ժողովրդի աչքերում քաղծառայողներն այնքան փչացած են, որ կալանավորների կողմից նրանց՝ ծառայություններ մատուցելու հետևանքով փչացվելու հանգամանքն այդքան էլ չի նկատվի: Մյուս կողմից, մեր դիտարկմամբ, նախարարության աշխատակիցներն, այնուամենայնիվ, կարդացած լինելով «Գողականի մասին» ՀՀ օրենքի մեր նախագիծը, չէին կարող չհասկանալ, որ իրենք չեն կարող գողական լինել հենց փչացած լինելու պատճառով: Գիտակցելով այդ՝ նրանք որոշել են շրջանցել օրենքը և կալանավայրերում ծանոթ-բարեկամ փնտրելով անօրինական ճանապարհով գողական դառնալ:
Հենց այս հարցում հակասություն առաջացավ. մի կողմից՝ գողականի օրենքն արգելում է փչացած կամ փչացման ճանապարհին գտնվող անձանց օգտվել օրենքի ընձեռած բարիքներից, մյուս կողմից՝ «Գողականի մասին» ՀՀ օրենքը շրջանցելն անհնար է, որովհետև գործնականում այդ օրենքի երաշխավորն է գողական աշխարհը, ասել է թե՝ չնչին բացառությամբ հայաստանյան ողջ հանրությունը: Իսկ դա նշանակում է, որ «Գողականի մասին» ՀՀ օրինագիծն այն իրավական ակտերից կլիներ, որոնք ի սկզբանե պահանջված են և գործում են անվերապահ: Մի խոսքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն աշխատակիցները, որոնք իրենց օրն անցկացնում են կալանավայրերում՝ տարատեսակ ծառայություններ մատուցելով կալանավորներին, չեն կարող ստանալ գողականի կարգավիճակ հենց ծառայություններ մատուցելու պատճառով: Օրենքն օրենք է, և այն պետք է գործի:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


