- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դարավերջի սումգայիթյան ոճրագործությունը դատապարտվեց Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի վերլուծության շրջանակներում, որը տեղի ունեցավ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում: Միջոցառումը հետաքրքիր էր, բայց դժգոհությունս` ակնհայտ: Կարծում եմ` Արցախի որոշ լրատվամիջոցներ իմ դժգոհությունից հետո պետք է լուրջ հետևություններ անեն, թե ինչու անուշադրության մատնվեց մանկավարժիս ելույթը, որը գրքի նկատմամբ սիրո, հետաքրքրության արտահայտություն էր, և այն նույնքան ուշադրությամբ էլ ընկալվեց ներկաների կողմից:
Համոզված եմ, որ այս դեպքում լրագրողը առավել շատ պետք է կապված լինի գրքին և նույնքան էլ ուրախությամբ պետք է ընկալի դպրոցականների ընթերցասիրությունը, առավելապես այն դեպքում, երբ խոսքը նաև գրքի քննարկման էր վերաբերում: Ընթերցում եմ միջոցառման մասնակից Զարինե Սառաջյանի անկեղծ խոսքերը, հոգիս բերկրանքով է լցվում. «Շատ լավն էր Ձեր ելույթը, սրտի թրթիռով էի լսում Ձեր աշակերտների անկեղծ խոստովանությունները: Կարծես նոր սերունդը սիրո խոստովանություն էր անում հայ գրքին՝ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք»-ով....Դուք Ձեր մանկավարժական գործունեությամբ հերքում եք այն կարծրատիպը, որ այսօր ընթերցողը հեռացել է գրքից...Դուք աշակերտներին մոտեցնում եք գրքին, արթնացնում նրանց մեջ սեր եւ հետաքրքրություն գրքի հանդեպ, որը արժանի է գովեստի»:
Ինչ մասնագիտություն էլ ունենա մարդ, կարծում եմ` յուրաքանչյուր ոք պետք է առանձնահատուկ ակնածանք ունենա ոչ միայն գրքի, այլև մեր օրերում գիրք ընթերցողների նկատմամբ: Տվյալ դեպքում ինձ մնում է ասել, որ գրքի հանդեպ սեր սերմանող ուսուցչի խոսքը անտեսողը լրագրող չէ:
Տարիների` իմ մանկավարժական գործունեության ընթացքում դեռ որևէ գրքի նկատմամբ այսքան հետաքրքրություն չէի նկատել, որքան աշակերտների և ուսուցիչների մոտ եմ նկատում մի գրքի հանդեպ, որն այս օրերին անցնում է ձեռքից ձեռք, միայն թե ընթերցեն: Իմ ունեցած միակ գիրքը շրջում էր դասարանից դասարան, պարզվեց` շրջկենտրոնի գրադարանում եղած երկու գիրքն էլ հապշտապ վերցրել են մեր աշակերտները, բայց նաև օտար ափերում ապրող գրողի հետ կապ հաստատելով` մի քանի գիրք հայթայթեցի ընթերցասերների համար:
Մի՞թե սա ուրախալի փաստ չէ, որ Լևոն Ադյանի «Հեռացող եզերքը»` իր սուղ տպաքանակով, այսքան շատ ընթերցողներ ունի, բայց դրա կողքին դեղնած, փոշոտված բազմաթիվ գրքեր կան, գուցե նաև մի քանի անգամ վերահրատարակված, որ երբևէ ընթերցող չեն ունեցել:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


