- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ամբողջովին հերքելով Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած բռնությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
3,5 տարի մի քանի ազատազրկման վայրերում գտնվելուս տարիներին շատ ավելի դաժան պատմություններ կարող եմ պատմել, որ տեղի են ունեցել ինձ հետ, կամ որոնց ես պարզապես ականատես եմ եղել։ Կարող եմ ժամերով պատմել, թե ինչպես էին Քրեակատարողական հիմնարկների վարչության պետերը, «Նուբարաշեն» ՔԿՀ պետերը, այլ հիմնարկների պետեր ու նրանց ենթականեր՝ Ռոբերտ Քոչարյանի օգնական Գևորգ Մհերյանի հրահանգով քրեականներին հանձնարարում հաշվեհարդար տեսնել ինձ և մյուս քաղաքական բանտարկյալների հետ։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և նրա ենթակա Արթուր Օսիկյանին հորդորում եմ ուղղակի սսկվել, պարզապես չփորձել հերքել անհերքելին, որովհետև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում՝ սկսած շրջանառվող փողերից մինչև թմրամիջոցներ մշտապես, վստահ եմ՝ նաև այժմ, կատարվում են արդարադատության նախարարի և Քրեակատարողական հիմնարկների վարչության պետերի ուղղակի իմացությամբ, եթե ոչ անմիջական մասնակցությամբ։
Հայաստանի կալանավայրերում մարդը արժեք չէ, հումք է, նյութական հարստության միջոց, տարատեսակ բարդույթներից ժամանակավոր ազատագրման հանգրվան, ինքնահաստատման օբյեկտ, ամեն ինչ է, բայց ոչ՝ արժեք:
Ասել, թե տարիների ընթացքում այստեղ չեն եղել փոփոխություններ՝ անկասկած սխալ կլինի: Եղել են, սակայն ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այդ փոփոխությունները ավելի շատ անփոփոխության, քան հակառակի վկայություն և արտահայտում են: Որովհետև չի փոխվում ամենագլխավորը՝ «վերնախավի» մոտեցումը:
Երբ արդարադատության նախարար նշանակվեց երիտասարդ կին Արփինե Հովհաննիսյանը, դրանից առաջ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ նշանակվեց Արթուր Օսիկյանը, որոնք երիտասարդ են, բարեկիրթ, կրթված, այն էլ՝ արտերկրում, լիովին նոր կերպարի, նոր որակների տեր են, դա գոնե հոգու խորքում հիմք տվեց ենթադրելու, որ գուցե ինչ-որ բան փոխվում է կամ կարող է փոխել: Ու ոչ այն առումով, որ Արփինե Հովհաննիսյանն ու Օսիկյանը կանեն բաներ, որ իրենց նախորդները չէին անի, այլ այն առումով, որ եթե նշանակվում է Արփինե Հովհաննիսյանը, Արթուր Օսիկյանը, ուրեմն ավելի վերևում կա ինչ-որ բան փոխելու ցանկություն: Բայց իրականությունը շատ արագ վերադարձավ հասարակությանը անգամ հոգու ամենահեռու խորքից:
Պարզվում է՝ երիտասարդ կերպարները, նրանց արտասահմանյան դիպլոմները շղարշ են իշխանական համակարգի համար, և երբ դրվում են ավանդական խնդիրներ, այդ դիպլոմները վերածվում են ընդամենը թղթերի, իսկ դրանց կրող խոստումնալից երիտասարդ, նորորակ կադրերը՝ սովորական կամակատարների: Ընդ որում՝ այս դեպքում արդեն նրանց արածի ծանրությունն ավելի մեծ է, քանի որ օդիոզ կերպարները այդ տեսանկյունից գոնե չեն թաքնվում բարեկրթության շղարշի, նոր մտածողության և նոր մշակույթի քողի տակ:
Մյուս կողմից՝ իշխանությունն իր ավանդական գործողություններով ու մոտեցումներով ինքն էլ վարկաբեկում է այն ռեսուրսը, որը երևի թե իշխանական համակարգի իսկապես վերջին հանգրվանն է:
Դժվար է պատկերացնել, թե այդ երիտասարդ ռեսուրսն էլ այսօրինակ «ավանդական» գործողություններով հարվածի տակ դնելուց հետո ինչի՞ց պետք է կառչի իշխող համակարգը: Կմնա միայն հասարակության դեմ ուղիղ պատերազմի դուրս գալը: Թեև դատելով, օրինակ, Գասպարիի հանդեպ կատարվածից, այդ պատերազմը գուցե վաղուց է սկսվել, և իշխանությունները վաղուց են հրաժարվել երիտասարդության արտաքին շղարշից՝ այն թողնելով արաբական լրատվամիջոցներին, որոնք կարծես թե ամսական պարտավորություն ունեն նկատելու արդարադատության նախարարի գեղեցկությունը:
Երանի արդարադատության նախարարն էլ պարտավորություն ունենար գոնե այն հաճախականությամբ նկատել իր ղեկավարած համակարգում տեղի ունեցող անմարդկային գործողությունները, ինչ պարբերականությամբ արաբական մամուլը նրա գեղեցկությունն է նկատում:
Հեղինակը «Ժամանակ» օրաթերթի և www.1in.am կայքէջի գլխավոր խմբագիրն է։ 2006-2009թթ. ազատազրկված է եղել «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Դատապարտյալների հիվանդոց» ՔԿՀ-ներում։

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


