- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































News.am-ը գրում է, որ մարտի 1-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ենթադրաբար ինքնասպանություն գործած Մխիթար Սարգսյանը այն մարդն է, ով նախորդ տարի օգոստոսին իր տղային ծեծելու համար հարձակվել էր նրա բակի 12-ամյա խաղընկերոջ վրա եւ հարվածներով կոտրել քիթը:
Դատարանը նրան դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման:
Մի քանի օր անց լրանալու էր պատժաժամկետն, ու Մխիթար Սարգսյանն ազատ էր արձակվելու, բայց իրադարձությունները զարգացել են ողբերգական ընթացքով:
Կպարզվի՞, թե ինչու, ինչպես, ինչի հետեւանքով է մարդը գնացել ինքնասպանության, կամ ինքնասպանությու՞ն է եղել իրոք, թե այդպես են որակում դեպքը:
Հազիվ թե Հայաստանի հասարակությունը ստանա այդ հարցի իրական եւ լիարժեք պատասխանը:
Ողբերգությունը հերթական անգամ վկայում է այն խայտառակ բարքերը եւ իրավիճակը, որ առկա է քրեակատարողական հիմնարկներում:
Թեեւ, վիճակը ավելի լավ լինել չի կարող, եթե «երկիրը փրկելու» համար իշխանության հետ գործակցության հուշագիր ստորագրող ուժի ներկայացուցիչը Վարդգես Գասպարիի հանդեպ բռնությունների կապակցությամբ ասի, թե կարող են եւ ծեծել, իհարկե՝ գողական բարքեր են:
Քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակն ու բարքերը մի հարց են, հարցի մեկ այլ կողմն էլ արդարադատության համակարգն է:
Դեպքը, որ տեղի էր ունեցել նախորդ օգոստոսին, իսկապես զարհուրելի էր, հատկապես տեսաձայնագրության առկայության պարագայում:
36-ամյա մարդը բավական դաժան վարվեց 12-ամյա երեխայի հետ: Հետո պարզվեց, որ երկու երեխաների միջեւ կոնֆլիկտներ եղել են պարբերաբար, Սարգսյանի երեխան անընդհատ ծեծվել է կամ ահաբեկվել, եւ երբ հերթական անգամ է նույն խնդրով արցունքակալած մտել տուն, հայրը կորցրել է իրեն եւ դաժան հաշվեհարդար տեսել ծեծող երեխայի հանդեպ:
Հետո տեղեկություն եղավ, որ Սարգսյանը գործազուրկ է, ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի, դրանից գտնվելիս է եղել բավական վատ եւ նյարդային հոգեվիճակում, ինչի հետեւանքով էլ արագ բռնկվել է եւ չի կառավարել իրեն: Տեղեկություն եղավ նաեւ, որ կողմերը կարծեք թե հաշտության եզր են գտնում, հասկանում են իրար:
Այդ ամենը չի արդարացնում Սարգսյանի արարքը: Եվ այդ արարքին ընդհանրապես արդարացում չէր պետք, այլ պետք էր արդարադատություն: Արդարադատություն, որը տեղի ունեցած առանց այդ էլ խորը ողբերգությունը չխորացներ էլ ավելի՝ մարդուն սպանելու աստիճան: Ամեն մեկը կարող է կորցնել ինքնատիրապետումը՝ թե որեւէ արարք անելով, թե որեւէ արարք գնահատելով, բայց արդարադատությունն իրավունք չունի կորցնել ինքնատիրապետումը որեւէ դեպքում: Արդարադատությունը հենց այն ինստիտուտն է, որը պետք է ինքնատիրապետումը կորցրածների քայլերը սառը, սթափ վերլուծի, գնահատի եւ կայացնի այն որոշումը, որը կօգնի փրկել մարդուն, ոչ թե կործանել:
Վերջին հաշվով, անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանում սոցիալական ծանր կացությունը մարդկանց մի զգալի մասին հանել է հոգեկան հավասարակշռությունից եւ դրել որոշակի անկշռության մեջ:
Արդարադատության առաքելություն ստանձնած յուրաքանչյուր ոքի համար այդ իրողությունը պետք է որ լինի առավել քան նկատելի: Եվ սա համապետական լրջագույն խնդիր է, ազգային անվտանգության սպառնալիք, որովհետեւ անկանխատեսելի է, թե սոցիալ-հոգեբանական շոկի մեջ հայտնված մարդիկ ինչ քայլերի կարող են դիմել, կորցնելով ինքնատիրապետումը:
Արդարադատությունը չի կարող առաջնորդվել «ճշգրիտ գիտության» սկզբունքով եւ անել ունիվերսալ չափումներ: Ամեն դեպք ունի իր առանձնահատկությունները, նրբերանգները, որը պետք է հասկանալ, նկատել, ըմբռնել, խորանալ: Դա է արդարադատության ինստիտուտի հանրային եւ պետական առաքելությունը:
Ըստ այդմ, արդյոք պետք էր Մխիթար Սարգսյանին ազատազարկել: Երբ առաջնորդվում ենք լոկ տեսագրությամբ եւ դեպքի այսպես ասած առաջնային հանգամանքները ուսումնասիրելով, ապա պետք էր, գուցե նույնիսկ ավելի երկար ժամանակով:
Բայց, երբ փորձում ենք սթափ եւ սառը, հանգամանալից դիտարկել կատարվածը, վերլուծել, համադրել, հասկանալ տրամադրությունների եւ հոգեվիճակների խորքերը, շարժառիթները, ապա կատարվածը պահանջում էր մարել կրակը եւ կայացնել որոշումներ, որոնք պատասխանատվություն կդնեին դաժան արարք գործածի վրա, բայց այնպիսի, որ դրա շնորհիվ այդուհանդերձ փրկվեին մարդկային հարաբերությունները:
Հայաստանի արդարադատությունը մարդուն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ, թեկուզ երեք ամսով, բայց նա այնտեղ մնաց ընդմիշտ: Փաստացի, արդարադատությունը ողբերգական դեպքը հանգուցալուծել է այնպես, որ այն շարունակվել է առավել մեծ ողբերգությամբ: Եվ դեռ պարզ չէ, թե արդյոք դա վերջինն է այդ շղթայում: Չէ՞ որ ակնհայտ է, թե ինչպիսի հոգեբանական ազդեցություն կթողնի այն հարազատների, առավել եւս որդու վրա:
Արդարադատությունը սպանել է մարդուն: Մարդուն սպանող արդարադատությունը սպանում է նաեւ պետությունը:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


