- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ըստ էության, աշխատելու է իր քաղաքական կնքահայր, ՀՀ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ենթակայության տակ:
Տասնյակ բնակարաններ ունի
Արդեն ներկայացրել էինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովսեփյանի անցյալը: Այժմ ներկայացնում ենք նրա ունեցվածքը, որի մասին առավել հայտնի է: Իսկ թե էլ ինչեր ունի նա, որ թաքցնում է հանրությունից, դեռ կհասցնենք ճշտել: Եւ այսպես՝ մայրաքաղաքի Արամի 72-80 հասցեների նորակառույցների «ոդիսականին» մամուլը բազմիցս է անդրադարձել:
Նախ նկատենք, որ նրա բարեկամները «բնակարանային էպոպեայի» հիմնական գործող անձերն են, երբեմն էլ՝ պարզապես անուններ, որոնց թիկունքում թաքնվում է «բնակարանային նորելուկ մագնատ» Հ. Հովսեփյանը:
Նրա բարեկամներից Գոռ Հակոբյանն ու Վահագն Ատոմյանն այս շենքերում ունեն 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանն ու Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ: Ոմանք ասում են, թե այս անունները պայմանական են, որովհետեւ Հովսեփյանի բարեկամներն ընդամենը ձեւական են բնակարանատերեր, նրանց անուններով ձեւակերպվել է սեփականություն, որը հետագայում կարող է «անվանափոխվել»՝ նայած թե որը երբ կվաճառվի… Փոքր-ինչ հեռավոր բարեկամներից հետո «գալիս» են արյունակիցները: Հովսեփյանի քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ:
Վերջինիս ամուսնու՝ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանն ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք: Տեսնում եք, թե ինչքան բարեկամասեր է Հ. Հովսեփյանը, որ զոքանչի, քենու, քենակալի անուններով բնակարաններ է ձեռք բերել ու «նվիրել» նրանց: Ուրեմն նա նաեւ մեր հանրապետության ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենազոքանչասեր մարդկանցից մեկն է:
Թանկարժեք ավտոմեքենաները
Զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Հովսեփյանը, թվում էր, այլ եկամուտներ չպետք է ունենար՝ բացի իր աշխատավարձից, բայց նա 2015-ին վաճառել է դեռեւս տարվա սկզբում ունեցած Mercedes -Benz S 500 և Range Rover 5.0 մակնիշի մեքենաները` դրանց համար ստանալով 150 հազար եւ 100 հազար դոլար համապատասխանաբար: Սակայն դրանց դիմաց նա ձեռք է բերել կրկին Range Rover 5.0 մակնիշի մեքենա` արդեն 120 հազար դոլարով: Հովսեփյանը նաեւ 2 մլն դոլարի փոխառություն ունի, իսկ ձեռք բերված թանկարժեք նկարներից ամեն մեկի համար էլ վճարել է 5 հազար դոլար:
190 հազար դոլարանոց նվեր
Տեղեկացնենք, որ ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը մեկ տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել: Թե ում կողմից, չի մանրամասնել: Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ում է առնչվել վերահսկողական ծառայության ղեկավարը, եւ ինչը թաքցնելու դիմաց է այդքան «ճոխ» նվեր ստացել: Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանի ջանքերով ձեւավորված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը Հ. Հովսեփյանին գոնե մի անգամ չի՞ հարցրել, թե նա ինչպես է հաջողացրել այդքան փող դիզել, այդքան թվով բնակարանների տեր դառնալ…
Հարուստ ու «փախած» եղբայրը
Նշենք, որ Հովիկ Հովսեփյանը մի եղբայր ունի, որը վերջերս խարդախության մեջ մեղադրվեց ու նույնիսկ փախուստի մեջ էր: Ժամանակներ առաջ հանրային քննարկման նյութ դարձավ Հովսեփյանի եղբոր` Հակոբ Հովսեփյանի մի մեքենայությունը, որը կազմակերպվել եւ քաջալերվել էր հենց Հովիկ եղբոր կողմից: Ինչպես գիտենք՝ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը 12 մլն դոլարով ձեռք էր բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերության անունով, «Միդլենդ Ռեսուրսեզ»-ի թիկունքին կանգնած է օլիգարխ պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Խանդավառված իրենց գործարքով՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Հարություն Փամբուկյանը մոտ 400 մլն դոլարով վաճառեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը` ստանալով ահռելի եկամուտ, որը կիսվեց երկուսի միջեւ: «Էլեկտրական ցանցեր»-ի վաճառքից հետո Հովիկ Հովսեփյանի «քավորությամբ» Հակոբ Հովսեփյանը համոզում է Հարություն Փամբուկյանին Մոսկվա քաղաքում գնել մի հսկայածավալ առեւտրային կենտրոն: Հակոբ Հովսեփյանը ներկայանում է որպես այդ կենտրոնի սեփականատերերից մեկը, խաբում է հայ օլիգարխին եւ տեր դառնում ահռելի ֆինանսական միջոցների: Ըստ էության, Հակոբ Հովսեփյանը ոչ թե սեփականատեր էր, այլ միջնորդ, նա խաբեությամբ դարձել է Հարություն Փամբուկյանի ունեցվածքի համասեփականատերն ու տիրացել կենտրոնի 50 տոկոս ունեցվածքին:
Այս գործարքի արդյունքում Հակոբ Հովսեփյանը յուրաքանչյուր ամիս մոտ 400 հազար դոլարի եկամուտ է ստացել: Հավելենք, որ Հովիկ Հովսեփյանը խնջույքների մեծ սիրահար է, ինչպես ասում են՝ քեֆչի, ուտող-խմող մարդ: Թե ինչպես է ՊԵԿ-ի ծանր աշխատանքը համատեղելու այդ ավանդույթների հետ, դժվար է պատկերացնել: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներն առջեւում են:
Քանի որ մարդը, որ լինելով պետական պաշտոնյա, տարիների ընթացքում այսքան հղփացել ու հարստացել է, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի է ընդունակ՝ ստանձնելով երկրի թիվ մեկ ֆինանսական կառույցի ղեկավարումը:
Թամարա Միքայելյան
armlur.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


