- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի ձեւավորումից ընդամենը կես ամիս անց Գործադիրի այսօրվա նիստում բավական խոսուն մի բանավեճ է ընթացել։
Ազատ տնտեսական գոտիներում անհատ ձեռներեցների համար հարկային արտոնություն սահմանելու նախագծի քննարկմանը, որի հեղինակը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ֆինանսների նախարարը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ են արտահայտվել օրինագծին:
Նրանք հիմնավորել են, որ ազատ տնտեսական գոտում անհատ ձեռներեցների համար հարկային արտոնություն սահմանելու դեպքում այդ գոտին գրավիչ չի լինի խոշոր ներդրողների համար, մինչդեռ ազատ տնտեսական գոտիների ձեւավորման բուն նպատակն այն է, որ դրանց միջոցով Հայաստան ներգրավվեն խոշոր ներդրումներ:
Էկոնոմիկայի նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը դեմ է արտահայտվել այդ մոտեցմանը, ասելով, թե պետք է ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Մինասյանը հիշեցրել է, որ սա նոր արտոնություն չէ: Եկամտային հարկի մասին 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքով դեռևս դա նախատեսված է եղել, սակայն երբ եկամտային հարկի միավորում տեղի ունեցավ, այս հարկատեսակը տեխնիկական պատճառով դուրս է մնացել:«Երկրորդ փաստարկն այն է, որ ազատ տնտեսական գոտու շրջանակներում, եթե մենք կազմակերպությանը տվել ենք շահութահարկի մասով արտոնություններ, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտը այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր:
Սա նաև հավասարության ապահովման տեսանկյունից ենք մենք հիմանվորում:
Առ այս պահը մենք ազատ տնտեսական գոտում չունենք որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն՝ մենք բյուջեի վրա բացասական ազդեցություն չունենք, բայց փախարենը ապահովում էինք արդար ու հավասար մրցակցություն»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանության է արժանացրել ֆինանսների եւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարների մոտեցումը՝ չընդունելով օրինագիծը։ Խնդրի տնտեսական բաղադրիչը թողնելով մասնագիտական քննարկումներին,չենք կարող չարձանագրել, որ քաղաքական նրբերանգները շատ ավելի խիտ են։
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Դաշնակցությունը տապալեց առաջին փորձությունը՝ ցույց տալով համակարգում որեւէ բան փոխելու իր անճարունակությունը։
Մինչդեռ ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները աթոռակռվի հարցում իրենց նկրտումների վերաբերյալ հակադարձում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, և մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» փոփոխություններ իրականացնելու համար:
Դաշնակցական ընկերներն այնքան մեծամտացան, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրապարակավ հայտարարեց, որ ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, և Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Գնում է, որպեսզի բարձրացնի իշխանության հեղինակությունը, պատկերավոր ասած՝ հանուն հայրենիքի ու ՀՀ քաղաքացիների շահի, ՀՅԴ-ականները պատրաստվում են մխտռվել՝ «հեղինակազրկվածների» հետ աշխատելով, միայն թե նրանց լավը դարձնեն Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը 15 օր, որպեսզի հասարակությունը տեսնի և լսի, թե ինչ գործունեություն են ծավալում իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները, կամ մինչեւ որտեղ է դաշնակցության վազքը…
Իրականում, այս համագործակցության միակ նպատակը դաշնակցության տեսանկյունից պաշտոնների ստանձնումն ու ՀՀԿ թեւի տալ գալիք խորհրդարանում տեղի խնդրի լուծումն է եղել, իսկ Սերժ Սարգսյանն այդ գործարքով ներկուսակցական ներքին բալանսի ու արտաքին աշխարհի առաջ որոշակի իմիջի խնդիր լուծեց ու թերեւս ավելին չի պատրաստվում զիջել ՀՅԴ-ին, առավել եւս թույլ տալ իրենից լավը երեւալու։

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


