- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախօրեին armtimes.com կայքը հրապարակել էր տեղեկատվություն ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) կողմից օգտագործված սուրճի բաժակներ, խաղալիքներ, հագուստ ու կոշիկ աճուրդի հանելու մասին, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում:
Տխուր պատկեր է, իհարկե, երբ իր ֆինանսական պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով մարդը դատական կարգով զրկվում է իր սեփականությունից, որը հետագայում ԴԱՀԿ ծառայության կողմից հանվում է աճուրդի:
Այս կարգով աճուրդի հանված գույքի քանակն ու տեսականին ուղղակի սահմռկեցուցիչ է:
Արդա՞ր են արդյոք կազմակերպվող աճուրդները: Նման պայմաններում այս հարցը առավել կարեւորություն է ստանում: Մեր ձեռքի տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ աճուրդները պարզապես ֆիկցիա են, եւ, ամենայն հավանականությամբ, գործ ունենք պետական պաշտոնյաների հետ սերտաճած աֆերիստների խմբերի հետ, որոնք մարդկանց դժբախտության վրա «բիզնես» են դրել:
Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը ուսումնասիրել պաշտոնական այն կայքը, որի միջոցով իրականացվում են այդ աճուրդները:
Կայքի հասցեն է`https://harkadir.ajurd.am:
Մի երկու խոսքով նկարագրենք, թե ինչպես կարելի է մասնակցել այդ աճուրդներին:
Աճուրդներին մասնակցել ցանկացողը մի քանի քայլ անելով գրանցվում է կայքում, ստանում կոդ: Կայքում ներկայացվում են աճուրդի հանված ապրանքները իրենց նկարագրություններով, եւ սկսվում է աճուրդը:
Մասնակիցը համապատասխան պատուհանում գրում է, թե տվյալ ապրանքը ինքը քանի դրամով է պատրաստ գնել: Մեկ ուրիշ մասնակից, տեսնելով այդ գինը, իր առաջարկած գինն է գրում: Մի երրորդ մասնակից նախկին առաջարկները տեսնելով՝ ներկայացնում է իր առաջարկը եւ այսպես շարունակ: Դա տեւում է այնքան, մինչեւ որեւէ մեկը առաջարկի այնքան բարձր գին, որ մյուս մասնակիցները այլեւս չմասնակցեն, եւ աճուրդի անցկացման համար սահմանված ժամկետի ավարտին ամենաբարձր գին առաջարկածը դառնում է սեփականատերը:
Սա՝ տեսականորեն:
Գործնականում պատկերը բոլորովին այլ է: Վերը բերված ձախ նկարում ներկայացված է մարտի 9-ին տեղի ունեցած մի պատահական աճուրդի ընթացքը: Ամենաձախ սյունակում մասնակիցների կոդերն են, մեջտեղի սյունակում առաջարկները ներկայացնելու ճշգրիտ ժամը, իսկ երրորդ սյունակում`առաջարկած գները:
Հիմա ուշադրություն դարձրեք ամենավերեւի 12 տողերին: 6916 կոդով մասնակիցը ժամը 12:30:43-ին առաջարկ է ներկայացնում, որ ինքը տվյալ ապրանքը կգնի 47 հազար 475 դրամով: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը պատասխանում է այդ առաջարկին` 500 դրամ ավելի: Երկու րոպե անց 6916 մասնակիցը նոր առաջարկ է ներկայացնում` 48 հազար 475 դրամ: Ճիշտ նույն պահին 4543 կոդով մասնակիցը 500 դրամով ավելացնում է առաջարկվող գինը: Ու դա տեղի է ունենում անընդհատ:
Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը:
Որպեսզի ձեր առաջարկած գինը տեսանելի լինի մյուս մասնակիցներին, գոնե մի քանի վայրկյան պետք է անցնի: Մի քանի վայրկյան էլ կպահանջվի, որ մյուս մասնակիցները մտածեն, մտքում ձեւավորեն իրենց առաջարկը եւ այն հանձնեն համակարգչին: Ու եթե նույնիսկ պատկերացնենք, որ աճուրդի բոլոր մասնակիցները օգտվում են աշխարհի ամենաարագ ինտերնետից, միեւնույն է, երկու իրար հաջորդող առաջարկների միջեւ գոնե մի քանի վայրկյանի տարբերություն պետք է լինի:
Բայց, ինչպես տեսնում ենք վերը բերված նկարից, առաջարկների միջեւ այդ ժամանակահատվածը բացակայում է: Ինչպե՞ս կարող է դա լինել տեխնիկական տեսանկյունից: Այդպես արագ, ակնթարթորեն արձագանքող մասնակիցը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս 4543 կոդով, թերեւս համակարգչային «ռոբոտ» է:
Աճուրդի ավարտին «ռոբոտը» պարզապես ուղիղ 500 դրամով ավելի բարձր գին է առաջարկում ներկայացրած ցանկացած առաջարկին ի պատասխան: Եվ իր առաջարկը տեղադրվում է հենց այն ակնթարթին, երբ մյուս մասնակիցը ներկայացնում է առաջարկություն...
Ստացվում է, որ հատկապես արժեքավոր իրերի աճուրդների ժամանակ պատահական անձինք չեն կարող հաղթել, իսկ հաղթողը միշտ համակարգչային «ռոբոտն է», որն էլ իր հերթին լիարժեքորեն ինտեգրված է ԴԱՀԿ վերահսկողության տակ գտնվող պաշտոնական կայքի հետ:
Թե ովքեր են այդ «ռոբոտները», որքան գումար են «վաստակել» իրենց գործունեության ընթացքում, հնարավոր է պարզել միայն իրավապահների կողմից անաչառ ու պրոֆեսիոնալ քննության արդյունքում: Սակայն նման քննության անցկացումը բացառված է ի սկզբանե:
Այդ ո՞ր իրավապահ մարմինը քար կնետի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի «բախչեն»:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


