- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ասում են՝ կադրերը որոշում են ամեն ինչ: Համաձայնե՛ք՝ դժվար է վիճարկել այս տեսակետը, մանավանդ, երբ աչքիդ առաջ ունես այնպիսի փայլուն օրինակներ, որոնց առկայությունը զուտ ֆիզիկապես թույլ չի տալիս չհամաձայնվել այս մտքին: Որքան էլ հաճախ քննադատաբար վերաբերվենք կառավարությանը, փորձենք մատնացույց անել այն բացթողումներն ու խութերը, որ հաճախ տեղ են գտնում հայրենի իշխանավորների աշխատանքային գործունեության մեջ, աչք փակել լավի, դրականի, գովելիի վրա մենք, պարզապես, չենք կարող:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասին, թերևս, բազմիցս է խոսվել, հատկապես շատ են քննարկվել վերջին տարիների՝ այս գերատեսչության ունեցած խոշորագույն ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք, առանց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անմիջական միջամտության ու նրա՝ ղեկավարման բարձր ունակությունների, պարզապես անհնարին կդառնային:
Այս մարդը, եթե նկատած կլինեք, կառավարությունում այն քչերից է, որոնք ամեն կերպ աշխատում են հնարավորինս հեռու մնալ գերակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուց՝ փոխարենը կենտրոնանալով շատ ավելի կարևոր ու պետության համար առավել շոշափելի բաների վրա՝ կոնկրետ ոլորտ կայացնելով: Իսկ այն, որ հենց Արմեն Երիցյանի անվան հետ է կապված մեր երկրում Արտակարգ իրավիճակների նախարարության՝ որպես կարևորագույն պետական հաստատության կայացումն ու ծաղկումը, առանձնապես նորություն չէ. հենց նրա օրոք էր, որ, թո՛ղ ներվի ասել, մանավանդ հասարակության շրջանում ինչ-որ երկրորդական համարում ունեցող երբեմնի այս կառույցն այնպիսի թափով սկսեց զարգանալ, որ շատ ու շատ նախարարություններ և դրանց ղեկավարներ պարզապես կերազեին՝ ընդունակ լինելու գոնե ինչ-որ չափով ոտք մեկնել ներկայիս ԱԻՆ-ի հետ:
Երիցյանը գործնականում զրոյից կառուցեց այս նախարարությունն ու այն դարձրեց յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունը, նախարարություն, որ պատրաստ է, բառիս բուն իմաստով, հարկ եղած դեպքում և մարդու մատից փուշ հանել:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ մարտի 18-ին, ուղղակի պարզ ձեռքբերում ոչ մի կերպ չես համարի. Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում տեղի է ունեցել «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ Նախագահը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ պաշտպանության նախարարը: Նշենք, որ ողջ տարածաշրջանում «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» առաջինը և միակն է իր տեսակի մեջ և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը, կոորդինացնել երկու երկրի համատեղ քայլերը և իրականացնել նորագույն մշակումներ:
Ակնկալվում է, որ հայ և ռուս փրկարարների փոխգործակցությունը կնպաստի տարբեր ստորաբաժանումների մակարդակների բարձրացմանը, ինչպես նաև երկու երկրի միջև եղած փոխհասկացվածությանը: Տեղեկության կարգով նշենք, որ Հայաստանն աշխարհում ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 34-րդ անդամ պետությունն է, հանգամանք, որն իրականություն է դարձել բացառապես քրտնաջան աշխատանքի շնորհիվ և վկայում է մեր երկրի միջագային հեղինակության մասին:
Հանկարծ մի միտք անցավ գլխներովս. տեսնես՝ այս հոդվածն ընթերցելիս ի՞նչ կմտածեն այն պետական չինովնիկները, որոնց մասին մամուլում հոդվածները, որպես կանոն, ունենում են բացասական երանգ, որոնք կա՛մ քննադատվում են, կա՛մ պախարակվում…
Սիրելի՛ չինովնիկներ, եթե ցանկանում եք դառնալ ոչ միայն մամուլի, այլև ժողովրդի սիրելին, վերանայե՛ք ձեր գործելաոճն ու օրինա՛կ վերցրեք նրանից, ով գործնականում է փաստել իր ունեցած բարձր մարդկային ու մասնագիտական որակներն ու ունակությունները, այլ ոչ թե զբաղվեք զուր տեղը «ջուր ծեծելով». խնայե՛ք թե՛ ձեր, թե՛ մեր նյարդերը…
Դավիթ Բաբանով
Lurer.com

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


