- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և համոզված է, որ հիշյալ փաստը պիտի շահագրգռի բոլոր քաղաքական, բոլոր հասարակական ուժերին: Իսկ գրգռվելու համար նա ունի շատ ծանրակշիռ հիմնավորում. «Ես գիտեմ, որ մենք ունենք բավարար վստահություն, և հատկապես իմ անձն ունի բավարար հանրային վստահություն: Դրանում ես համոզվում եմ ամեն օր, ամեն քայլափոխի, տարբեր շփումներում»:
Սակայն միայն այս հանգամանքը չէ, որ Զախարյանին մղում է իր անձը ներկայացնելու օրենսդիր մարմնում: Կան ավելի վեհ նպատակներ և դրանցից առավել հայտնին, ինչ խոսք, շարունակում է մնալ կնոջ կուսության թեմատիկան: Սա հատկապես հետաքրքիր է դիտվում, երբ Զախարյանն այն փորձում է մատուցել կանանց իրավունքների պաշտպանության դիտանկյունից: «Այդ խնդիրները կրկին մնում են «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ծրագրում:
Ի սկզբանե այդ բոլոր խնդիրները բարձրաձայնել ենք այդ տեսանկյունից, դա կոնֆորմացիաների է ենթարկվել և հավուր պատշաճի չի ընդունվել հասարակության կողմից»,- ասում է նա՝ անելով մի այնպիսի կտրուկ, անսպասելի շրջադարձ, որ կարող է շատերի զարմանքը շարժել:
Պարզվում է, որ տաբու դարձած թեմաները լավ մշակելուց և փաթեթավորելուց հետո կարելի է հասարակությանը հրամցնել իրավասոցիալական խնդիրների շրջանակներում: Եվ հիմա Զախարյանի կուսակցությունը հենց այդպես էլ վարվելու է՝ պաշտոնապես Հայաստանի կառավարությանը ներկայացնելու է իրավասոցիալական փաթեթ, և պահանջելու է հանդիպում վարչապետի հետ: Թե ինչի կհանգեցնեն նման քայլերը, դեռ ոչ ոք չգիտի, ինչպես որ անհայտ է մնում հանրության վստահությունը Զախարյանի կուսա-բարոյական թեզերի հանդեպ:
Բայց որ առաջիկա ընտրությունների քարոզարշավը ֆեմինիստական զեղումների պակաս չի զգա, իսկ կուսության կատեգորիան կբնորոշի դրա դեգրադացման աստիճանը, այդ մի բանը Անի Զախարյանը խոստանում է: Ի վերջո, եթե դիտարկելու լինենք այս ամենը համեմատության մեջ, ապա «ազատամիտ» կնոջ հավակնությունները իրենց ներքին էությամբ շատ նման են քաղաքական մյուս ուժերի նկրտումներին, որոնք նույնպես վաղուց կույս չեն ու բարոյական հեռու են:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


