- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանցի մասին հրապարակումները չհերքվեցին կաթողիկոսի կամ որևէ մեկի կողմից: Դա տրամաբանական է, քանզի հերքումը կնշանակեր ընկնել իրավական հորձանուտ՝ դրանից բխող հետևանքներով: Եվ քանի որ կաթողիկոսի և նրա դստեր՝ Խաթուն Կտրիճևնայի կենսաբանական կապը հնարավոր է պարզել ԴՆԹ անալիզի արդյունքներով, իսկ ՀՀ դատական համակարգը կիրառում է կենսաբանական կապը պարզելու այդ մեխանիզմը, կաթողիկոսը խուսափեց լրատվամիջոցների հետ իրավական առճակատումից և լուռ մնաց՝ այդպիսով չհերքելով, ասել է թե` հաստատելով դուստր ունենալու հանգամանքը:
Կաթողիկոսի դուստրն, իր հերթին, նույնպես լռեց և հոր նման խուսափեց իրավական գործընթացներից, չնայած այն հանգամանքին, որ կարող էր արձագանքել հրապարակումներին թեկուզ այն պարզ պատճառով, որ ինքը որևէ մեղք չունի, որ ծնվել է մի մարդուց, ով կուսակրոնություն էր ընդունել և մեղք գործել: Նա, այդքանը հասարակությանը ասելով, կարող էր ոչ միայն բարոյական մեծ համբավ ձեռք բերել, այլև պատմության մեջ մտնել: Խաթունը չարեց ոչ մեկը, ոչ մյուսը, և այդպիսով մատնանշեց, որ խուսափում կամ ամաչում է խոսել այդ մասին: Ավելորդ է ասել, որ նա պատմություն էլ չմտավ:
Կաթողիկոսի դստեր մասին մեր վերջին հրապարակումը 2015թ. դեկտեմբերի 6-ին էր։ Այդ օրը մենք շնորհավորեցինք Խաթունին ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորանքներն անկեղծ էին և, բացի զուտ էթիկայի տարրերից, պարունակում էին մեկ միտում ևս՝ մենք սրտանց ցանկանում էինք, որ Խաթունն ի վերջո հասկանա, որ ոչ մի բանում մեղավոր չէ և դուրս գա հոր՝ կաթողիկոսի կողմից ստեղծված ծուղակից: Մենք հասկանում ենք, որ չափազանց դժվար է ապրել հասարակության մեջ՝ չբացահայտելով ծնողներին: Սա էր, մեր կարծիքով, Խաթունի ծնողների կողմից դստերը հրամցված ծուղակը:
Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Խաթունը, հասարակությանը ներկայանալու փոխարեն, խուսափեց դրանից և ծուղակն էլ ավելի փակվեց: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք հասարակությանը ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի երկրորդ՝ հասարակությանն անհայտ կյանքը՝ դրանով իսկ միայն օգուտ բերելով թե՛ նրա հարազատներին, թե՛ բազմահազար հավատացյալներին: Օգուտն իրոք մեծ է և շոշափելի, քանզի մեղքը մնում է մեղք՝ անկախ դրա պատճառից:
Բոլորին պարզ է, որ եթե ծնվում է երեխա, ապա նա պետք է ունենա հայր և մայր: Դա անվիճելի է: Անգամ Քրիստոսը ծնվեց ծնողներից` Հովսեփից և Մարիամից: Այս իմաստով ակնհայտ է, որ կաթողիկոսի դուստր Խաթուն Կտրիճևնան ունի մայր: Այդ կինը, հետևաբար, կուսակրոն Գարեգին Բ-ի սեքսուալ նկրտումների թիրախն է դարձել և մեղքի պատճառը:
Լուիզ Սիմոն Մանուկյանն ամերիկահայ բարերար է, ծնվել է Դեթրոյթում։ Նրա հայրը հայտնի գործարար և հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։ Լուիզ Սիմոն Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր նախագահությունից հետո։
Դեռ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են իր անվամբ հիմնադրամը, որը հետագայում վերանվանվեց Մանուկյան Սիմոն հիմնադրամ: 1979 թվականին Լուիզ Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ Լուիզ Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Սիմոն Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։
Սրանք պաշտոնական տվյալներն են: Լուիզ Սիմոնը տարիքով մեծ է կաթողիկոսից, սակայն Հայ Առաքելական եկեղեցու մեր աղբյուրները պնդում են, որ տարիքային զգալի տարբերությունը չի խանգարել, և նրանք երկար ժամանակ միասին են ապրել Գերմանիայում, որտեղ երկուսով ծառայել են հանուն Հայ եկեղեցու: Նույն աղբյուրների պնդմամբ, զույգի միասնության արդյունքում՝ 1981թ. դեկտեմբերի 6-ին ծնված երեխան անվանակոչվեց Գարեգինի մոր՝ Խաթունի անվամբ: Երիտասարդ կուսակրոն Գարեգինը, իր կարծիքով, ճիշտ էր հաշվարկել ՝ Լուիզ Սիմոնի հետ կապի արդյունքում նա մեծ ունեցվածքի տեր դարձավ, ինչի արդյունքում կարողացավ հետագայում դառնալ կաթողիկոս (չար լեզուները ՀՀԿ-ում ասում են, թե 1999թ. Վազգեն Սարգսյանից Գարեգինը գնել է կաթողիկոսի պաշտոնը, սակայն գումարը չի հասցրել վճարել` Հոկտեմբերի 27-ի հետևանքով, ինչը, անշուշտ, երջանկացրեց վեհափառին, մանավանդ որ Արամ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ստանալ եղբոր հասանելիք 30 միլիոն դոլարը):
Գարեգին Բ - Լուիզ Սիմոն Մանուկյան տանդեմը մինչ այժմ ակտիվ գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Տանդեմի հետ են կապվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նոր Զովք» սուպերմարքեթների ցանցը, մի շարք սեփական քաղաքական գործիչներ, այդ թվում` առողջապահության գործող նախարար Արմեն Մուրադյանը, և այլն: Լուիզ Սիմոնը պատկառելի տարիքում է, օրեցօր զգացվում է նաև Գարեգինի տարիքը:
Նրանք երկուսն էլ ահռելի հարստության տեր են, թեպետ այդպես էլ չբարեհաճեցին վճարել Ռուսաստանի հարկային մարմիններին հասանելիք պարտքը 200 դոլարի չափով, չնայած մեր տագնապալի ահազանգերին, և առ այսօր հայոց հոգևոր առաջնորդի ունեցվածքը կալանքի տակ է Ռուսաստանում: Միգուցե նա ճիշտ է վարվում` չվճարելով ռուսներին, համարելով, որ իրեն վայել չէ դա: Ո՞վ գիտե: Ի վերջո, պետք է ընդունել, որ նա Աստծոն մեզնից մոտ է կանգնած, հետևաբար, ավելի լավ գիտե, թե ինչ անի...
Հետգրություն
Վստահ ենք՝ Խաթունն ընդհանրապես ոչ մի բանում մեղավոր չէ, սակայն ցավում ենք, որ նրա համեստությունը թույլ չի տալիս դիմել արմատական քայլի և մտնել պատմության մեջ` բացահայտելով հորը, ինչին կհետևեր Գարեգին Բ-ի աշխատանքից հեռացումը և Հայ Առաքելական եկեղեցու մաքրման գլոբալ գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


