- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Տարիներ առաջ մի զբոսաշրջիկ էս ջրանցքի մոտով անցնում էր, չդիմացավ, զարմացած հարցրեց՝ սա՞ է Ձեր Հայաստանը»,- հիշում է Բուռնազյան փողոցի բնակիչ Ռուդիկ Մեղրյանը:
Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցի բնակիչներն ապրում են երկու ջրանցքների «արանքում»: Մի ուղղությամբ հոսում է Ողջաբերդ գետը, մյուս կողմից էլ՝ Արտաշատի մայր ջրանցքը (ջրանցքի երկարությունը 56 կմ է, որից 12 կմ-ն հոսում է Երևանով): Ողջ տարին աղբարկղին փոխարինող այս ջրանցքը ոռոգման ջուր է հասցնում Արարատի մարզի մի շարք համայնքների:
Վերևում պատկերված տեսարանը լուսանկարել ենք փետրվար 20-ին: Այդ օրերին Բուռնազյան փողոցով հոսող ջրանցքի սկզբնամասից մինչ դրա տեսանելի ավարտը միայն թիթեղյա շշեր, աղբով լի տոպրակներ և այլ կենցաղային իրեր էին:
Ջրանցքի մաքրման աշխատանքներից երկու շաբաթ է անցել: Ջրանցքը կրկին վերադառնում է նախկին տեսքին: Ինչպես նշում էին տարածքում հավաքված բնակիչները՝ տրակտորով չեն կարողացել ջրանցքըամբողջովին մաքրել։ Այն հրել են դեպի պատը, այնուհետ, չկարողանալով դուրս բերել, մաքրողները հեռացել են: Ջրանցքից դուրս բերված աղբի մնացորդներն էլ բնակիչներն են մաքրել: Կարեն Նիկոյանը անձամբ է օգնել հարևանուհիներին հավաքել աշխատողների թողած աղբը. «էն օրը ջրանցքը մաքրել էին, մի հատ էս վերևի հատվածի վիճակը տեսնեինք: Իրանցից հետո հարևանների հետ շլանգով եկել, մաքրել, աղբը հետ ենք լցրել ջրանցքը: Էս թաղամաս սկի աղբի մեքենա չի մտնում, իրանց համար գլոբուսից դուրս տեղ ա»:
Բնակիչները չեն կարողանում աղբ թափողներին «հայտնաբերել» դեպքի վայրում: Անգամ Արմիկ Գրիգորյանը, ով բնակվում է ջրանցքին կից տանը, թաղապետարանին խնդրել է՝ իր ավտոտնակի մոտ տեսախցիկ տեղադրել, հայտնաբերել աղբ թափողներին և տուգանել։ «Ամբողջ օրը հարևաններին ասում եմ՝ եթե հանկարծ տեսնեմ՝ մեկդ ջրանցքում աղբ եք գցում, ձեզ խայտառակ կանեմ: Ամբողջ օրը ժամապահի նման կանգնած եմ, որ հանկարծ զիբիլ չթափեն: Շատերը նեղանում են, բայց ինչ անեմ, մի լուսամուտ չես կարողանում բացել»,- նշում է կինը:
Բնակիչներից ոմանք փորձել են աղբը այրել, սակայն երբեմն այդ գործընթացը բարեհաջող ավարտ չի ունեցել, քանի որ բռնկված հրդեհը մարելու են հասել հրշեջները:
Կա ևս մեկ հանգամանք. հոսող ջուրն իր հետ բերում է կիլոմետրեր ձգվող ջրանցքի աղբը, որը դեմ է առնում այստեղ գտնվող պատին: Դրա հետևանքով էլ ամբողջ աղբը հենց այստեղ է կուտակվում: Բնակիչները համոզված են՝ մի օր արթնանալու են և տեսնեն՝ ջրանցքի ջուրը իրենց տներ է հասել, քանի որ խորքային հատվածներում կուտակված աղբը ջրի հոսքին խոչընդոտելու է:
Պարզաբանում են պատասխանատու անձիք
Բնակիչների պահանջն է՝ ջրանցքին կից աղբարկղեր տեղադրել և ջրանցքի այս հատվածը մաքրել ոչ թե տարին մեկ, այլ մի քանի անգամ: Ասում են՝ աղբարկղերի համար տարիներ շարունակ դիմել են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարան, այժմ նաև՝ «Սանիտեկ» ՍՊԸ, սակայն երկու տեղից էլ խոստացել են այցելել ու չեն այցելել:
Այս դիտարկմանը հակադարձում է թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Էդվարդ Ենոքյանը. «Մինչ օրս Բուռնազյան փողոցից թաղապետարան զանգ չի եղել, քանի որ նման կարգի խնդիր չկա, որ աղբաման չունենանք, չկարանանք տեղադրենք: Եթե ինչ-որ մի տեղ ուզում են աղբաման տեղադրվի, էդ խնդրանքը 100%-ով բավարարվում ա»:
Ենոքյանը մեզ առաջարկում է իր հեռախոսահամարը փոխանցել Բուռնազյան փողոցի բնակիչներին, որպեսզի կապվեն իր հետ, միասին որոշեն՝ որտեղ են ցանկանում նոր աղբարկղեր տեղադրվի: Առարկություններ չլինելու դեպքում՝ այս գործընթացն արագ կերպով կկազմակերպվի:
Ջրանցքի մաքրման աշխատանքները կատարում է «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ջրանցքը տարին մեկ անգամ հիմնական մաքրվում, նորոգվում է, իսկ էքսկավատորի միջոցով պարբերաբար դուրս են բերվում լողացող աղբերը:
Ս.Հովհաննիսյանն ասում է, որ հատվածներ կան, որոնք տեխնիկապես հնարավոր չէ մաքրել։ «Բնակիչներն ավելի լավ է մտածեն աղբը ջրանցք չլցնելու մասին: Ժամանակն է, որպեսզի հասկանան՝ դա աղբատար չէ, ջրատար է, որը բերք է դառնում, իրենք օգտվում են»,- հորդորում է տնօրենը:
Մաքրման աշխատանքները սկսվել են Ազատի ջրամբարից հետո, որպեսզի մշակելի հողերին ոռոգելի ջուր հասցվի, և մինչ ջրանցքի մաքրման աշխատանքների ավարտը, երևանցիները ջրանցքը կրկին աղբանոցի վերածած չլինեն. «Պարզաբանեմ, որ Երևանի հատվածը առավել ուշ ենք սկսում մաքրել, քանի որ,եթե Երևանը շուտ մաքրենք, նորից աղբ են թափելու: Դրա համար ստիպված վերջում ենք մաքրում: Չեմ թաքցնում, որ այդ աղբը, որ լցնում են ջրանցքը, գոնե այդ ժամանակ չի մնա մեջը, ջուրը կքշի, կտանի և կուտակման տեղերից կարողանանք տեղափոխել»,- նշում է Ս.Հովհաննիսյանը:
Որքան էլ բնակիչները մեղադրեն տարբեր գերատեսչությունների, մի բան ակնհայտ է, որ ջրանցքի մեջ աղբը լցնում են բնակիչները։ Բուռնազյան փողոցի բողոքող բնակիչներից 50-100 մետր հեռավորության վրա՝ Ռոստովյան փողոցում, աղբարկղեր են տեղադրված:
Դիանա Ղազարյան
Լուսանկարները՝ Հերմինե Վիրաբյանի
hetq.am
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


