- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 24-ին ՀՀԿ գործկոմի նիստում կայացվել էին երեք որոշումներ, որոնցից Հայաստանի հասարակության ուշադրությանն առանձնապես արժանացավ մեկը՝ ՀՀԿ-ի քաղաքական կամ կուսակցական դպրոց բացելու որոշումը: Մինչդեռ, այսպես ասած՝ իշխող կուսակցությունը կայացրել էր մեկ այլ որոշում, որը առաջին հայացքից լինելով ոչ այնքան հնչեղ՝ այնուհանդերձ, պարունակում է բավականին նուրբ քաղաքական շերտեր:
ՀՀԿ-ն որոշել է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, որի առանցքային նպատակը, ըստ ՀՀԿ խոսնակի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ հարաբերությունների խորացումն է:
Թվում է, թե գործ ունենք սովորական ներկուսակցական կամ միջկուսակցական գործակցության փորձի հետ, սակայն իրավիճակը ավելի ուշագրավ է: ՀՀԿ-ն Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ է: Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ մեկնել էր Բրյուսել՝ այս կուսակցության գագաթնաժողովին մասնակցելու համար: Եվ ահա, Սարգսյանի վերադարձից հետո ՀՀԿ-ն կայացնում է «Եդինայա Ռոսիայի» հետ հարաբերությունները խորացնելու կառույց ստեղծելու մասին որոշում:
Իհարկե, սա կոչվում է արտաքին կապերի հանձնաժողով, այսինքն՝ ոչ միայն «Եդինայա Ռոսիայի», այլեւ տարբեր այլ կուսակցությունների, սակայն հատկանշական է, որ ՀՀԿ խոսնակը որոշումից հետո խոսում է հենց «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության առանցքայնության մասին:
Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ-ն չէր կարող «Եդինայա Ռոսիային» անդամակցել ԵԺԿ-ի օրինակով. լիովին տարբեր ֆորմատներ են, տարբեր իրողություններ: Միաժամանակ, անհեթեթ կլիներ ստեղծել հատուկ «Եդինայա Ռոսիայի» հետ գործակցության հանձնաժողով, այսինքն՝ հանձնաժողովի անունը դնել հենց այդպես: Հետեւաբար մնում է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, որը, սակայն, իրականում լինելու է հենց «Եդինայա Ռոսիայի» հետ հարաբերությունների խորացման հանձնաժողով:
Մնում է հասկանալ, թե ինչն է դրա պատճառը՝ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն կարիք ունի Ռուսաստանին հավատարմության առավել ցցո՞ւն երդումների, որոնցից մեկն էլ այս հանձնաժողովն է, հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն մնացել են արեւմտյան տնտեսական աջակցության հույսին, թե՞ Ռուսաստանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասով, այնուհանդերձ, կարիք է զգացել լրացուցիչ լծակներ ձեռք բերել Հայաստանի իշխանության գործողությունները վերահսկելու մասով, եւ ՀՀԿ-ի նոր հանձնաժողովը լինելու է այդ լծակներից մեկը:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ԵԺԿ անդամ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի գագաթնաժողովից հետո կայացնում է մի որոշում, որն, ըստ էության, այլ բան չէ, քան յուրօրինակ «անդամակցում» «Եդինայա Ռոսիային»:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


