- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ժամանակ» թերթը գրում է.
«Նորք-Մարաշի կամ զինված բանդայի հայտնի գործի վերաբերյալ այսօր հրապարակվել են նոր մանրամասներ: Քննությունն իրականացնող կառույցի՝ ԱԱԾ քննչական բաժնի պետի տեղակալը հայտարարել է, որ զինված խումբը թիրախավորել էր Հայաստանի երեք նախագահներին եւ պետական ինստիտուտներ: Սա իհարկե գործում հետաքրքիր շրջադարձ է: Բանն այն է, որ զինված հանցախմբի գործի, այսպես ասած, բացահայտումը դարձավ ներքաղաքական մեծ արձագանքի առիթ:
Ըստ որում՝ հատկանշական է, որ բանդայի բացահայտումից հետո ծավալվեցին ուշագրավ ներքաղաքական եւ ներիշխանական զարգացումներ, սկսվեց ներհամակարգային վերադասավորումների, կադրային փոփոխությունների բավականին հագեցած մի գործընթաց, որի արդյունքում, դատելով այդ գործընթացի այսպես ասած արտաքին հատկանիշներից, Սերժ Սարգսյանը ամրացրեց իր իշխանությունը, անցկացրեց Սահմանադրական փոփոխությունները, ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքի մշակմանը եւ ըստ էության հետ կանգնեց վարչապետ չլինելու վերաբերյալ հայտարարությունից՝ ասելով, որ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից են կախված իր հետագա քաղաքական ծրագրերը:
Այս ուղեծրում Նորք-Մարաշի գործը դարձավ յուրօրինակ մեկնակետ՝ հիմք տալով շատերին եզրակացնել, որ այս գործը Սարգսյանի համար գործիք կամ մահակ էր ողջ համակարգի գլխին, ինչի միջոցով էլ հենց բացվեց հետագա վերադասավորումների ճանապարհը կամ արահետը: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այժմ հայտարարվում է այն մասին, որ թիրախում եղել է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաեւ նախկին նախագահները: Այստեղ հետաքրքրական է արձանագրել նախկին նախագահների քաղաքական կարգավիճակը: Տեր-Պետրոսյանը կիսաակտիվ քաղաքականության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ստվերում:
Ավելին՝ Սերժ Սարգսյանի դիրքերի նկատելի ամրացման գործընթացը, ըստ էության, էլ ավելի նվազեցրեց նախկին նախագահների տեսակարար կշիռն ու գործակիցը: Եվ այս առումով առավել եւս հետաքրքրական է, որ հայտարարվում է նաեւ նրանց թիրախ լինելու մասին: Այսինքն՝ ըստ էության, հայտարարվում է, որ բացահայտելով հանցախումբը Սերժ Սարգսյանը ոչ միայն իր իշխանության հարցերն է լուծել, ինչպես փորձում էին պնդել նաեւ հենց նախկին նախագահներին ներկայացնող շրջանակներ, այլ նաեւ լուծել է նրանց անվտանգության հարցերը: Սա իսկապես հետաքրքրական շրջադարձ եւ հաղորդագրություն է:
Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է նրանց զրկե՞լ Նորք-Մարաշի գործով եւ դրա համատեքստում հետագա զարգացումների առումով իրեն քննադատելու հիմքերից, առնվազն բարոյական հիմքերից՝ ցույց տալով, որ նաեւ նրանց կյանքն է փրկել, թե՞ փորձում է նրանց ակնարկել, որ, ըստ էության, բոլորը միեւնույն նավակում են, եւ պետք է վերջապես դադարեցնել այդ նավակ տորպեդահարելը, քանի որ եթե մի բան լինի իրեն, ապա կխորտակվեն բոլորը:
Այս դեպքում, իհարկե, հարց կառաջանա, թե ինչու է Սերժ Սարգսյանը հղում այդ մեսիջը, եթե մինչ այդ կարծեք թե ամրացրել է իր դիրքերը եւ նվազեցրել նախկինների գործակիցները: Թե՞ Սարգսյանը համարում է, որ այդ իրավիճակում նախկին նախագահները առավել հակված կլինեն ընդունել, այսպես ասած, համատեղ գործելու առաջարկը կամ պարզապես աջակցել իր ծրագրերին:
Հետաքրքրականն այն է, իհարկե, թե ինչո՞ւ է կամ ի՞նչն է, որ Սարգսյանի մոտ առաջացրել է նախկին նախագահների աջակցության անհրաժեշտություն»:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


