- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Իրատես» թերթը գրում է.
«Մինչ թվում էր, թե Ընտրական օրենսգրքի քննարկումները բավարար հարթակ էին` ընդդիմության մեկտեղման, կրկին ապացուցվեց` ուզում են լավ, ստացվում է` ինչպես միշտ: Իշխանությունն էլ իր հերթին յուր «նրբագեղ» ձեռամբ աննկատ տարանջատում-միակցում, միակցում-տարանջատում է ընդդիմությանը, վերջինիս էլ այլ բան չի մնում, քան թմրադեղ ընդունածի ենթագիտակցությամբ գլուխը դնել իշխանության ուսին ու մոլագարի ենթարկվածությամբ խաղալ այն կանոններով, որ «առաջարկում-թելադրում» է իշխանությունը:
Ու խաղը «մոմի գինը չի հանի», որովհետեւ այլ տարբերակով, գոնե ասպարեզում եղած ընդդիմությունը չի կարող հայտնվել «ցանկալի» վայրում` «Կոզեռնի գերեզմանոցում»: Իսկ բացակա «դրվել» այնտեղ, նշանակում է բացակայել քաղաքական դաշտից հաջորդ հինգ ու, Աստված գիտե, քանի տարիների ընթացքում: Ուստի չպետք է ռիսկի դիմել ու «շամպայն» խմել, մանավանդ խաղացողներից գլխավորը` ՀԱԿ-ը, շատ լավ գիտե շամպայնի «հետեւանքների» մասին` 1996-ից սկսյալ:
Ուստի պետք է առարկայական շերտում ցուցանել, թե իրենք կաթոլիկն են աշխարհի բոլոր կաթոլիկներից առավել, իսկ ներքին շերտում առաջանցիկ ու ինքնամոռաց նետվել իշխանության գիրկը եւ սպասել, որ նույն «իշխանը» հայտարարի` ընդդիմադիր դաշտում յուր սիրելին հատկապես ինքն է: Ինչն էլ իշխանությունը չի շտապում անել, թողնում է, որ ընդդիմությունն ինքնադրսեւորվի, ինքնայրվի, բմբուլները քամուն տա, մոխիրը լցնի գլխին` ըստ ամենայնի:
Ասացինք` ամենամեծ անհանգստությունն այս առումով ունի ՀԱԿ-ը: Օսկանյանի կուսակցության ստեղծումը ուշանում է: «Նոր Հայաստանը», որի հետ ՀԱԿ-ը մշտապես «համադրումների» խնդիր է ունեցել, մանավանդ որ հասկանում է` «Նոր Հայաստանն» իրականում սպասում է Օսկանյանի «երեւութացմանը», այդ պատճառով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը։ Նույն այդ պատճառով էլ Լեւոն Զուրաբյանը փորձում է ստանձնել ԸՕ-ի մոդերատորի դերն ընդդիմադիր դաշտում, ինչը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետեւ դա չի ցանկանում իշխանությունը, դա չի ցանկանում ընդդիմությունում որեւէ մեկը:
Ընդ որում, այս ամենում մի «նրբագեղ» շերտ եւս կա. 2008-ից սկսած քաղաքական խաղեր ու «մաստեր-կլասներ» ցուցանած ՀԱԿ-ը, որ վարպետորեն խաղաց այն օրերի իշխանության` Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնվեց նույն «գծում» Վարդան Օսկանյանի հետ, հավերժաբար իր ծառայությունները «մատուցանեց» ԱԺ նախագահ Հովհաննես Արգամիչին` ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր հասկանում է, որ Օսկանյանը «խիստ ի թուլացված», Արգամիչը չունի նախկին էնտուզիազմն ու ժամանակավոր է` բոլոր ժամանակավորներից, ուստի ՀԱԿ-ն ուզում է եւս մեկ անգամ «խոսեցվել», առավել ստույգ` երկխոսել Սերժ Սարգսյանի հետ:
Սակայն, դատելով ԱՄՆ այցի ելած Սերժ Սարգսյանի ու յուր իշխանական ներկայացուցիչների «կացութաձեւից», իրենք ամենեւին չունեն մեկ եւ ընդմիշտ մարտի մեկին տուն գնացած, այնտեղից այլեւս «չվերադարձած», յուր սատելիտներին ԱԺ ուղարկած ՀԱԿ-ի առաջնորդի եւ նրա «մնացորդացի» հետ որեւէ բան կիսելու` երկխոսելու, էլ չենք ասում` «սիրելու» ցանկություն:
ՈՒ «4+4+4» ձեւաչափի հետ «ժամադրությունից» առաջ իշխանությունը հանդիպում է «միայնակ գնացող» Նիկոլ Փաշինյանի, արեւմտյան վեկտոր համարվող Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի հետ: Հիշեցնենք եւս մեկ անգամ` այդ պահին Սերժ Ազատիչը ԱՄՆ-ում էր: Ի դեպ, այնտեղ` միջուկային «անցուդարձին» մասնակցելու էր գնացել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ներկայացուցիչը նույնպես չմասնակցեց «4+4+4»-ի հանդիպմանը:
Բացատրե՞նք, թե՞ հասկացաք` ինչու»:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


