- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սերժ Սարգսյանի կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եղել, թե Նաիրի Հունանյանն ինչ էր անելու ԱԺ-ում:Ես այդ համոզմանն եմ եկել: Դրա համար Արամ Սարգսյանի ասածն ինձ շատ հասկանալի է: Ես էլ եմ համոզված, որ ինքը տեղյակ էր»:
Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին խոսելիս, մանրամասն պատմել էր, թե ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Օջախ» ռեստորանում հանդիպել ու հարցրել՝ «Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Հոկտեմբերի 27-ի թիկունքում էս 5-ն են ու կազմակերպիչներ չկան, դուք է՞լ եք էդպես մտածում»:
Արամ Սարգսյանի պատմելով՝ «Մարդու կյանքում լինում են պահեր, որոնք դաջվում են ու չեն մոռացվում: Սերժ Սարգսյանն ուղիղ ասաց՝ ոչ, ես էդպես չեմ մտածում: Ինքը նայեց ու ասաց՝ կգա պահը՝ կասեմ: Առ այսօր չի ասել»:
Առանց Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանը միանշանակ դատվելու է
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, իր դիտարկումները ներկայացրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման արտահայտություն արել, եւ ե՞րբ է գալու պահը, որ Սերժ Սարգսյանը խոսի այդ մասին. «Դատավարության ընթացքը ցույց տվեց, որ Ազգային անվտանգությունը տեղյակ է եղել այդ բոլորին:
Իսկ ո՞վ էր Ազգային անվտանգության ղեկավարն այդ ժամանակ՝ Սերժ Սարգսյանը:
Եթե Ազգային անվտանգությունը գիտեր, որ Նաիրի Հունանյանը սրա-նրա հետ է հանդիպում, նույնիսկ բարձրաձայնվեց այդ մասին դատարանում, թե ում հետ է խոսել՝ Ալեքսան Հարությունյանի եւ այլն: Ինքը բարձրաձայնել է դա տարբեր տեղերում, բայց դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները եւ այդ մարդկանցից որեւէ մեկին չկանչեց հարցաքննելու՝ այն դեպքում, երբ սկզբում նրանք կալանավորվեցին, հետո բաց թողնվեցին:
Դատարանը նրանց չլսեց:
Ու հնարավոր չէր, որ ԱԱԾ-ն այդ բոլորի մասին չիմանար: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է կազմակերպիչներից, ինքը գիտի, բայց չի բարձրաձայնել ու չի՛ բարձրաձայնելու, քանի որ իր կողքին կան մարդիկ, որոնք տեղյակ են եղել, թե Նաիրի Հունանյանն ինչ էր անելու ԱԺ-ում: Ես այդ համոզմանն եմ եկել: Դրա համար Արամ Սարգսյանի ասածն ինձ շատ հասկանալի է:
Ես էլ եմ համոզված, որ ինքը տեղյակ էր»: Մեր հարցին՝ այդ դեպքում Սերժ Սարգսյանը, իմանալով, որ ինքը չի կարողանալու մատնել յուրայիններին, եւ ինքն էլ է այդ շղթայի մասը կազմում, ինչո՞ւ էր խոստովանում դա Արամ Սարգսյանին ու ասում, որ պահը կգա՝ կասեմ կազմակերպիչներն ովքեր են՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ես չգիտեմ այդ ո՞ր պահն է գալու, որ ինքը ասի:
Հավանաբար դա այն պահն է լինելու, երբ ինչ-որ կամուրջներ այրված լինեն կամ ինչ-որ մարդիկ մեջտեղ չլինեն, որ հարցնենք, թե այս ի՞նչ է ասում: Կարող է այդ պահին է սպասում, տրամաբանությունը դա է ասում: Ես էլ եմ համոզված, որ ինքը շատ բան գիտի այդ օրվա ահաբեկչության կազմակերպիչների մասին: Նա չի կարող խոսել, որովհետեւ գիտի՝ դա իր շուրջը շատ հարցեր կբարձրացնի, որոնց պատասխանը ինքը չի կարող տալ»:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Ամեն անգամ սիրտս վեր է բարձրանում, երբ այդ ամենը հիշում եմ: Եթե ես, որ իմ սրտակից մարդուն եմ կորցրել ու իմ քաղաքացուն, այդ ցավն եմ տեսել ու չեմ ուզում Հոկտեմբերի 27-ի մասին խոսել ու հիշել, այն մարդը, որն իրեն մեղավոր է զգում, պատկերացնում եմ ինքը ինչքան չի ուզենա դրա մասին խոսել»:
Մենք ճշտեցինք՝ նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն՝ տիկին Բախշյանը պատասխանեց՝ նաեւ նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


