- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը ներկայացրել են իրենց տեսանկյունները Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի և հրադադարի վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը «Ասսոշիեյթիդ փրեսս» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցներում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի նախաձեռնության մասին:
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Մեր կողմը վստահեցնում է, որ ադրբեջանական բանակը լիովին անսպասելիորեն սկսել է ռմբակոծել մեր դիրքերը և սկսել ներխուժել, ինչը աննախադեպ երևույթ է 1994 թվականին հայտարարված հրադադարի պայմանագրից հետո ընկած երկու տասնամյակների ընթացքում»:

Մինչդեռ «Ասսոշիեյթիդ փրեսս»-ին տված իր հարցազրույցներում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախընտրել է խոսել ներկայիս հրադադարի խախտման մասին:
Էլին Սուլեյմանովը ասել է,- «Ես հասկանում են, որ հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն մենք նաև գիտենք հայկական կողմից հրադադարի խախտման որոշ դրվագների մասին: Օրինակ Գերամբոյի տարածքում հրետանային ռմբակոծման դեպքեր են եղել, սակայն հրադադարը հիմնականում պահպանվում է:
Սակայն հարկավոր է հասկանալ, որ մենք՝ Ադրբեջանի կողմը, մի քանի անգամ միակողմանիորեն հրադադար ենք հայտարարել, և մենք Հայաստանին խնդրել ենք միանալ հրադադարին, սակայն նախկինում նրանք մերժել են հրադադար պահպանել, իսկ այժմ նրանք դա անում են, այնպես որ այժմ ամեն ինչ կարգին է»:Այնուհետև դեսպանները անդրադարձել են եռօրյա ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական զոհերի թվին:
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Դուք կարող եք ադրբեջանական կողմից լսել իրենց կողմի քաղաքացիական զոհերի մասին, սակայն նրանք դեռևս ի վիճակի չեն եղել անուններ տրամադրել: Մարդիկ, որոնց մասին մենք ենք խոսում, իրական են, մենք նկարներ ունենք, մենք փաստացի վկայություններ ունենք և նույնիսկ ծննդյան վկայականներ»:

Vladimir Putin, Serge Sargsyan, Ilham Aliev,
Էլին Սուլեյմանովը ասել է,- «Արդյունքում այժմ ունենք քաղաքացիական 6 զոհ, մոտ 24 վիրավոր, որոնց շարքում են 13 տարեկան տղա և անչափահաս մի աղջիկ։ Ունենք նաև 230-ից ավելի բնակելի տներ, որոնք հրետանային ռմբակոծման են ենթարկվել և ոչնչացվել: Եվ իհարկե, Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով, համազգեստով 31 զոհ կա»:
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Ես չեմ բացառում, որ մարտական գործողությունների ընթացքում կարող են քաղաքացիական որոշ զոհեր եղած լինել՝ ոչ նրանց դեմ ուղղված կրակի արդյունքում: Սակայն քաղաքացիների հատկապես «Դաեշ»-ի ոճով սառնարյուն սպանությունները, պատերազմական հանցագործություն է համարվում, և մենք դա թույլ չենք տալու: Ուզում եմ ասել, որ այս մարդիկ պետք է դա հասկանան»:
ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով, ադրբեջանական կողմը հանրությանը սխալ տեղեկություններ է տրամադրում՝ ստեղծելով իրադարձությունների խեղաթյուրված տպավորություն:

A tank of the self-defense army of Nagorno-Karabakh
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Հանրությանը սխալ տեղեկություն է տրամադրվում: Նրանք ասում են, որ այս երկու-երեք օրերի ընթացքում ռազմական ձեռքբերումներ են ունեցել, սակայն դա այդպես չէ: Նրանք փորձում են այս իրավիճակը ներկայացնել որպես հաջողված ռազմական գործողություն, առանց որևէ ապացույց տրամադրելու այն մասին, թե իրենք տնօրինում են այնպիսի տարածքներ, որոնք եռօրյա այս հակամարտությունից առաջ իրենց տրամադրության տակ չեն եղել, և թաքցնում են քաղաքացիական զոհերի թիվը»:
Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի խոսքերով, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Մինսկի խմբում պետք է նպաստեն ԼՂ-ի խնդրի համապարփակ համաձայնագրի շուտափույթ կնքմանը:
Էլին Սուլեյմանովը ասել է,- «Իմ կարծիքով ԱՄՆ-ը, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին պետք է պնդեն համապարփակ համաձայնագրի կնքումը, ինչը նշանակում է հայկական զորքերի հեռացում այն տարածքներից, որոնք այժմ նրանց վերահսկողության տակ են։ Արդյունքում մենք կնորմալացնենք իրավիճակը, մի խոսքով ծրագիրը դրված է սեղանին: Այն հաստատվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, այն հաստատվել է Մինսկի խմբի կողմից, այն բոլորի կողմից ընդունված սկզբունք է: Այն ինչ մենք խնդրում ենք, այն չէ, որ ուզում ենք ինչ որ բան հարկադրել ինչոր մեկին, դա սեղանին է եղել արդեն երկար ժամանակ: Դա ոչ մի նոր բան չէ, այն ամենը, ինչ պահանջվում է, հայկական ղեկավարության կողմից որոշելն է, որ ժամանակն է մտածել իրենց ապագայի և ժողովրդի մասին, այլ ոչ թե իրենց անձնական շահերի»:
Սակայն Գրիգոր Հովհաննիսյանի կարծիքով, Ադրբեջանը որպես մարտավարություն է ընտրել խաբեությունը:

Armenian volunteers in the town of Askeran
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Խաբեությունը ռազմական մարտավարության ձևերից մեկն է: Անցյալում, ինչպես նաև անհաջող քննարկումներից հետո, Ադրբեջանի կառավարությունը հաջողություն էր համարում միջազգային համայնքին վատաբանելը, ասելով, թե խնդիրը իրենց ուզած լուծումը չի ստացել: Այնուհետև նրանք փորձում են դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, որպեսզի այն դառնա առաջնային թեմա»:
Երկու երկրների դեսպաններն էլ հույս են հայտնել, որ հրադադարը կպահպանվի և կգտնվի ԼՂ-ի հարցի խաղաղ լուծումը, սակայն երկուսն էլ հակառակ կողմի հանդեպ անվստահություն են արտահայտել:
Էլին Սուլեյմանովը ասել է,- «Այս պահին հրադադարը պահպանվում է, և հուսով եմ, որ հետագայում ռազմական գործողություններ չեն լինի: Մենք միակողմանիորեն կասեցրել ենք մեր գործողությունները, իրականում մեզ համար հրադադարի հաստատումը եղել է ամենակարևորը ի սկզբանե, սակայն ինչ վերաբերում է հայկական կողմին, նրանք մեր տարածքներում են: Ադրբեջանի նախագահ Ալիևը ասել է, որ մենք չենք կրակի, մենք մեր դիրքում կանգնած կմնանք, սակայն հայերն էլ պետք է իրենց դիրքում մնան: Եթե նրանք ևս մեկ հարձակում նախաձեռնեն, ապա կստանան պատասխան»:
Գրիգոր Հովհաննիսյանը ասել է,- «Մենք Ադրբեջանից հնչող ելույթներում ատելության նվազում չենք տեսնում, և դա մեզ համար վաղ նախազգուշացնում է, որ նրանք կարող են շարունակել իրենց ռազմատենչ մտածելակերպն ու գործողությունները։ Ուրեմն այս պահին, որքան էլ հաճելի չէ, մենք կենտրոնացնելու ենք մեր ջանքերը մեր բանակը վերակառուցելու ու բանակի կողքին կանգնելու վրա»:
Հիշեցնենք, որ եռօրյա լարված հակամարտությունից հետո ԼՂ զինված ուժերը և Ադրբեջանը երեքշաբթի օրը եկել են հրադադարի շուրջ պայմանավորվածության: Ռուսաստանն էլ իր հերթին իրավիճակը մեղմելու նպատակով քննարկումներ է անցկացնում հակամարտության կողմերի հետ:

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


