- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ահա և վերջ, կարելի է ասել, որ բացահայտվեցին Պուտինի` ռուսական միջնորդության պտուղները:Բաքու կատարած այցի արդյունքներով ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսելով Ռուսաստանի առաջարկների ու ձեռնարկելիք միջոցների մասին, բացահայտել է, թե ինչի շուրջ է բանակցում Ռուսաստանը կողմերի հետ: «Նախագահ Պուտինը, իսկ մինչ նա նախագահ Մեդվեդևը ակտիվորեն առաջ են քաշել տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու միջոցով, Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշմամբ: Չեմ ցանկանում տրվել մանրամասներին, սակայն մի քանի տարբերակներ սեղանին մնում են: Մեր ջանքերը շարունակելու ենք»,- ասել է Լավրովը:
Հիմա պարզ են, թե ինչ են իրենցից ներկայացնում ռուսական կողմի «ջանքերը»: Դրանք ոչ ավել, ոչ պակաս` «ազատագրված տարածքները» Ադրբեջանին հանձնելու Կրեմլի ծրագիրն է: Ու պատահական չէ, որ այս օրերին այսպես կոչված` «հրադադարը» խախտվում է: Ռուսական կողմը ճնշումներ է գործադրում հայկական կողմին` զուգահեռաբար իր դավաճանական պլանն է առաջ տանում:
Ինչ էր խոսում Լավրովը Բաքվում… Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են ու ակտիվորեն համագործակցում են անվտանգության ասպարեզում։ «Մենք Ադրբեջանի և Իրանի հետ ունենք վաղեմի սերտ և բարեկամական հարաբերություններ, Բաքվի և Թեհրանի հետ մեր երկկողմ կապերի օրակարգում տնտեսության, անվտանգության, ահաբեկչության և թմրադեղերի տարածման դեմ պայքարի, ինչպես նաև Կասպիցում ենթակառուցվածքային ծրագրերի զարգացման հարցեր են»,- ասել է Լավրովը։
Բայց «Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելը», թերևս միակ նորությունը չէ: Ռուսական կողմը վստահաբար ռուս խաղաղապահների տեղակայման խնդիր էլ կլուծի: Պատահական չէ, որ Գերմանիայում գտնվող Սերժ Սարգսյանը գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում խոսել է խաղաղապահների տեղակայման թեմայով:
Մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք երբեք դեմ չեն եղել դրան, սակայն կարծում են, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի։ «Ընդհակառակը, մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաև երկու կողմերի միջև խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»,- ասել է ՀՀ Նախագահը:
Ահա և բացահայտված է Մոսկվայի ծրագիրը: Ամիսներ շարունակ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունները, թե Լավրովն առաջարկություններ ունի, փաստացի, սրանք էին:
Մետաքսյա Շալունց

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


