- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվոր ունեցող ընտանիքներում ապրիլի 2-ից սկսած տագնապով են կարդում սահմանից հաղորդվող ամեն լուրը, հարցնում, հետաքրքրվում, տխրում զոհված զինվորների համար եւ լավ լուրերի հույսով սպասում: Առավել ծանր է այն ընտանիքների վիճակը, որոնց զինվորը գտնվել է հենց թեժ մարտերի կիզակետում, իսկ օրեր շարունակ նրանից ոչ մի տեղեկություն չկա:
Զինվորից որեւէ տեղեկություն իմանալու համար հարազատները դիմում են ամենատարբեր ձեւերի եւ տարբեր մարդկանց` սկսած ԼՂՀ եւ ՀՀ ՊՆ, զինկոմիսարիատ, զորամաս, ընկերներ եւ այլն: Այս օրերին իրենց անհայտ կորած զինվորներին գտնելու համար հարազատները հայտարարություններ են տարածում սոցիալական ցանցերում, մասնավորապես` ֆեյսբուքում:
Ներկայացնենք սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները անհայտ կորած զինվորների մասին:
«Էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ...: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք` սա նմա՞ն ա մի մարդու, ում կարա պոռնիկ թուրքը գերի վերցնի: Ես վստահ եմ, որ ոչ....Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ ,որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ...Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք»:
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից, 20-ամյա զինծառայող Արման Անդրեասյանի ընտանիքի անդամները նույնպես լուր չունեն նրանից։Արմանի եղբոր կինը՝ Թեհմինեն, տեղեկացրել է, որ նրա հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին։ Արմանը ծառայում էր Ջաբրայիլում: Թեհմինե Այվազյանն ասաց, որ Արմանի վերաբերյալ փորձել են տեղեկություններ ստանալ տեղական զինկոմիսարիատից, սակայն ապարդյուն: Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, որտեղ ապրում է Արմանի ընտանիքը, տարբեր լուրեր են տարածված:
Ու այսպիսի բազում հայտարարություններ: Եղնիկներում ծառայող Խաչիկ Խաչատրյանից հարազատները արդեն 4 օր լուր չունեն։ Խաչիկի հորաքույրը պատմում է, որ ապրիլի 1-ին զինծառայողը դիրքերից իջել է, զանգել է ընտանիքի անդամներին և ասել, որ գնում է ճաշարան, հաց ուտելու ընթացքում կզանգահարի, բայց դրանից հետո ոչ մի նորություն չունեն Խաչիկից. «Մեզ երեկ այստեղ ասել են` կհետաքրքվենք, կզանգենք`կասենք, բայց ոչ մի բան էլ չեն ասել: Ուզում ենք իմանալ` ծառայության տեղո՞ւմ է, դիրքերո՞ւմ է»:
Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն յոթ օր է` որդուց լուր չունի։ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Հարազատների ունեցած կցկտուր տեղեկություններով՝ լուր չկա նաև Կարենի հետ դիրքեր բարձրացած մյուս զինվորներից։
Զինծառայող Ռոբերտ Աբաջյանին հարազատները տեղեկություն չունեին ապրիլի 1-ից այս կողմ: Երիտասարդը ընդամենը 20 տարեկան է, Երեւանից, ծառայում էր Մարտակերտում: Նրա անհայտ կորելու մասին հայտարարություն եւս կար ֆեյսբուքում, սակայն, ավաղ, զինվորի դին հայտնաբերվել է:
Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 21 անհայտ կորած զինծառայող: ՊՆ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը այսօր հայտարարել է, որ 2 անհայտ կորած զինվորի գտել են մահացած, նրանք են` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը (ծնվ. 1996թ.): Այս պահի դրությամբ հայկական կողմը ունի 19-ը անհայտ կորած:
Աննա Պապիկյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


