- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Այն, ինչ տեղի ունեցավ, իրականում կառավարող վարչախմբի պատճառով է, որը տանում է ժողովրդին դեպի ոչնչացման»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» ճակատի անդամ, երկար տարիներ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատում պաշտպանության համակարգի մասնագետ աշխատած Վարուժան Ավետիսյանը:
«Եթե սառը գլխով դատենք տեղի ունեցածը, պիտի հասկանանք, որ շատ ոգեւորիչ ու կարեւոր է ազգային զարթոնքը, անգնահատելի արժեք է մեր երիտասարդների, մեր զինվորների զոհաբերության պատրաստակամությունը, բայց պարտավոր ենք առհասարակ հասկանալ, որ այդ զոհաբերությունը պետք է անիմաստ չլինի: 30 տարի առաջվա մոտեցումներով, մտածելակերպով, այն ժամանակվա լավ, թե վատ դերակատարներով այսօր փորձել ժամանակակից մեթոդներով պատերազմում արդյունքի հասնել՝ ուղղակի ողբերգություն է: Մենք կարիք ունենք պետական փոփոխության, ժողովրդավարության հաստատման, ժողովրդի մոբիլիզացիայի՝ համախմբման իմաստով, տեխնոլոգիաների զարգացման: Մենք պետք է ժամանակակից պաշտպանական համակարգ ունենանք, պրոբլեմներ են սրանք, որոնց մասին գիտեինք, տարիներ ի վեր խոսում էինք, սակայն, ցավոք սրտի, միայն ռազմական գործողությունների վերսկսումը ստիպեց այս հարցերին վերադառնալու քաղաքական օրակարգ»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ ժամանակն է խոհեմ եւ սթափ լինել, հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ հասկանանք, որ ազգային համերաշխության հասնելու համար պետք է քայլեր կատարել:
«Բնականաբար այդ քայլերն ակնկալվում են վարչախմբից, իրենք պետք է տեսնեն անդունդը, որը գոյություն ունի իրենց եւ ժողովրդի միջեւ:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելը, լայն համաներում հայտարարելը, սոցիալական արդարացման համար քայլեր կատարելը, օլիգարխների ձեռքում կուտակված, ապօրինի կուտակված ունեցվածքը պաշտպանության նպատակների համար տրամադրելն առաջնահերթ քայլերը պետք է համարվեն, որովհետեւ առանց այդ քայլերի, հին մեթոդներով եւ «կեցցե ուռայական» տրամադրություններ ստեղծելով՝ դրանք ռեժիմի վերարտադրությանը ծառայեցնելով եւ կատարված անվտանգության ոլորտում ոճրագործ գործունեությունը քողարկելով՝ մենք ուղղակի ինքնասպան ենք լինելու, դա վերջն է: Մենք չգիտենք, թե դեռ հակառակորդն ինչ քայլեր է մտածել եւ հաջորդ հարվածը երբ է հասցնելու»:
Ըստ Վ. Ավետիսյանի՝ բանակցություններն, ըստ էության, վաղուց ի վեր ադրբեջանական կողմն օգտագործում է ժամանակ շահելու եւ իր տնտեսական պոտենցիալը հզորացնելու նպատակով: Միակ տարբերակը, ըստ Վարուժան Ավետիսյանի, հակառակորդի նկատմամբ ուժն օգտագործելն է: Մեր այն հարցին, թե արդյոք դրա հնարավորությունը կա, արդյոք պատրաստ ենք, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց.
«Ունենք այդ հնարավորությունը: Այս պահին կարող ենք, բայց եթե ժամանակ ձգձգենք, որոշ ժամանակ անց չենք կարողանա»:
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը հայտարարում էր, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով: Վարուժան Ավետիսյանն ասաց. «Ես ՊՆ կենտրոնական ապարատում պաշտպանության համակարգի մասնագետ եմ եղել երկար տարիներ, Ս. Սարգսյանից ոչ պակաս գիտեմ, թե մենք ինչ ունենք եւ ինչ չունենք: Առայժմ եղած ներուժով կարող ենք իրականացնել հաջող ծրագիր»:
Մեր այն հարցին, թե տպավորություն էր, որ հայկական կողմը կարող էր անել ավելին, քան արեց՝ չօգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները, ինչո՞ւ, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Որովհետեւ գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը վախկոտ է, նա վախենում է ժողովրդին մոբիլիզացնելուց: Վախենում է, որ մոբիլիզացված, ոգեւորված մղումներով տոգորված հայ ժողովուրդը կդառնա ահռելի ուժ ոչ միայն արտաքին թշնամու համար, այլ նաեւ ներքին: Նա վախենում է իր շահը գիտեցող, գիտակցված պայքարող ժողովրդից»:
Քրիստինա Մկրտչյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


