- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը այս օրերին եւս Արցախում էր, սակայն նա շատերի նման չէր բարձրաձայնել այդ մասին: Նրա այցի մասին իմացան միայն այնտեղ նրան տեսնողները, գյուղերի բնակիչները եւ առաջնագծի զինվորները: Նա եղել է գյուղերում, առաջնագծում հանդիպել զինվորներին եւ ոչ միայն ոգեշնչել իր ազդեցիկ խոսքով, այլեւ ինքն է ոգեշնչվել մեր զինվորների եւ բնակչության ոգով:
SHAMSHYAN.com-ի թղթակիցի հետ զրույցում սիրված դերասանը ասաց, որ զինվորների եւ բնակչության հոգեկան վիճակը շատ լավ է: «Իրենք գիտեն եւ զգում են, որ կանգնած են իրենց հողի վրա, որը պետք է պաշտպանվի: Եվ հենց այդ գիտակցումով էլ պաշտպանում են իրենց ընտանիքներին ու հայրենիքը: Ընկճում չկա: Զոհերի հանգամանքը շատ ցավալի է, անդառնալի, բայց զոհերը սահմանին կանգնած զինվորին ավելի են պարտավորեցրել ու անհաղթ դարձրել»,- ավելացրեց Հ. Թոխատյանը: Ինչպես նշեցինք, Հ. Թոխատյանը այցելել է նաեւ գյուղեր ու ոգեւորվել անվախ բնակչության պահվածքով:
«Մի քանի հանդիպումներ ունեցա նաեւ գյուղերում: Կողբում կրակոցներ են լսվում, իրենք խոսում են սիլիտրայից, հողերի մշակումից, ա՛յ սա շատ կարեւոր է: Սրանում է նաեւ մեր հաղթանակը: Երեխաները պայուսակները ձեռքը գնում էին դպրոց: Միայն փակված էին այն դպրոցները, որոնք անմիջապես կարող էին կրակահերթի տակ ընկնել: Չնայած որ մի քանի անգամ ասացին, որ կռմբակոծեն Ստեփանակերտը, բայց անգամ դպրոցներն էին աշխատում: Վախ չկա: Ինչ վերաբերում է առաջնագծին, ամեն ինչն է ոգեշնչում՝ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ:
Տեսել եմ տղաների, որ կրակել միգուցե եւ չգիտեն, բայց այնտեղ էին՝ ինչ-որ բանով օգնելու համար. թեկուզ լվացք անելու կամ ափսեն մաքրելու համար»,- մանրամասնեց նա: Հարցին, թե ինչու նա շատերի նման չէր բարձրաձայնում, որ Ստեփանակերտում է եւ այնտեղ գտնվողները միայն իմացան այդ մասին, պատասխանեց. «Հիմա մեր երիիտասարդ դերասանները, որ գտնվում են այնտեղ, շատերը նրանց պախարակում են, բայց դա տեղին չէ, քանի որ ես տեսա ժողովրդի, երեխաների արձագանքը նրանց տեսնելիս:
Եթե դերասանները կարողանում են իրենց ներկայությամբ փոխել բնակչության տրամադրությունը, ոգեւորել, արդեն այդ քայլը պախարակման ենթակա չէ: Գուցե զինվորական օգնություն չեն ցուցաբերել, բայց հոգեւոր օգնությունն էլ է պետք: Եկել է այն ժամանակը, որ նման բաներին պետք է մատների արանքով նայել: Եթե անգամ այնտեղ նկարվելու համար իրենց մեջ խիզախություն են գտել, ոչինչ, թող գնան, հասնեն այնտեղ, նկարվեն:
Այսօր մեղադրելու ժամանակը չէ. յուրաքանչյուրս պետք է իմանանք՝ ինչ է պետք եւ կոնկրետ այդ գործով զբաղվենք: Եկել է այն պահը, որ յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք ոչ միայն սրտի թելադրանքով, այլ նաեւ այն գործով, ինչ կհանձնարարվի՝մեկը՝ հանդիպումներով, մյուսը՝ մեկ այլ գործով, ինչպես նաեւ հետեւելով ՀՀ պաշտպանության նախարարության եւ պաշտպանության բանակի հրահանգներին»,- նշեց Հրանտ Թոխատյանը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


