- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես Մարտակերտում եմ, և իմ տան պատերի ներսում վայելում եմ մի անսովոր հանգստություն, որ մինչ այդ երբևէ չէի զգացել: Քաղաքիս հանդարտությունն եմ վայելում` խուսափելով նայել այն ավերածություններին, որ այս օրերին ենթարկվել էր իմ սահմանամերձ բնակավայրը: Առավոտյան պատուհանիս տակ ծլվլացող թռչունների ճռվողյունից արթնացա, մի պահ ինձ թվաց` ոչինչ էլ չի եղել…Ժամեր տևող հանդարտությունը մի անորոշ անհանգիստ վիճակ ստեղծեց հոգումս, երբ դուրս եկա բակ ու այդտեղ էլ զգացի մեր շենքի հարակից մյուս տների խաղաղ անդորրությունը:
Կարոտում եմ մարդկանց ձայներին, բակում խաղացող երեխաների աղմուկ-աղաղակին ու այդ կարոտով փարվում եմ իմ անցյալ օրերին ու նորից հիշում այն սարսափելի օրը` ապրիլի 2-ը, երբ հեռախոսազանգից հետո մյուս կողմում հնչող ձայնը մեզ համոզում էր, որ բոլոր կանայք ու երեխաները պետք է տարհանվեն:
Րոպեներ հետո բակում կանգնած մեքենայի վարորդը շտապեցնում է մեզ: Տառապանքի դրոշմը դեմքիս, հոգիս ալեկոծված` փակեցի բնակարանիս դուռը, բայց նորից այն բացեցի ու մտա տուն:
Հարափոփոխ մտքերի մեջ, թե ինչ կարող եմ ինձ հետ վերցնել, հայացքս գամվեց սեղանին դրված գրքերին: Լսում եմ դրսից եկող ձայները, որ շտապեցնում էին ինձ, նույնիսկ այդ պահին հրետակոծությունից կարող էր մեքենան օդ բարձրանար, բայց ես ինձ հետ վերցրի մեր հայրենակից գրող, արձակագիր Լևոն Ադյանի` այս վերջին ամիսների իմ ձեռքի գրքերը:
Ինչո՞ւ վերցրի դրանք, գուցե այնտեղ տառապանք կար ու սարսափներ տեսած մարդու կերպա՞ր, որ իր մարդասիրությունն էր հակադրել ադրբեջանական ոճրագործությանը, որ կատարվեց անցած դարավերջին Բաքվում և Սումգայիթում/«Հեռացող եզերք»/: Կամ գուցե այնտեղ հայրենի լեռների, հովիտների, ծառ ու ծաղկի հարազատ ու մտերիմ գույնե՞րը կային, որոնց մասին օրեր առաջ գրել էի իմ վերլուծությամբ ու գնահատանքի խոսքերով… /«Իրիկնային աղջամուղջ»/:
Միշտ էլ մեր սերունդները խնամել, թաքցրել ու պահել են գիրքը, ավանդել հաջորդ սերունդներին, գուցե այդ պահին այդպիսի զգացողությու՞ն էր արթնացել ինձ մոտ, կամ գուցե մեր օրերում շատ գրքեր կան, որ գրադարակներում շարված, լռված են այդպես էլ, իսկ այս գրքերը վերջին ամիսներին ամենաշատ ընթերցողնե՞րն էին ունեցել մեր աշակերտների և ուսուցիչների շրջապատում:
Մի բան պարզ էր, որ հայ ժողովուրդն իր կենսասիրությունը պահպանել է ոչ միայն հերոսամարտերով ու ռազմական մաքառումներով, այլ կյանքի սիրով, աշխատանքի ու գեղեցիկ արվեստների պաշտամունքով, հոգեկան ազատության ծարավով: Բոլորս էլ գիտենք, որ գիրքը միշտ էլ լի է եղել լույսերով ու իմաստությամբ, միշտ էլ մեր ժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկել է գիրքը:
Սև դարերի խորքից այն մեզ է ասել ու խավարի միջից թափառող լույսի նման դողդողալով, վտանգների ենթարկվելով` գիրքը հասել է մեզ: Ո՞վ է իմանում, հրա՞շքն է պահում նրան, թե՞ ինչ-որ պատահականություն, բայց սերունդները խնամում են նրան, որ գիրքը իր լույսերով ճառագի ամենուր, ինչպես որ մեր տառապալից օրերին այս գրքերն էլ լուսավորեցին ինձ, որ նորից ու նորից հավատամ մեր ապրելու ու հարատևելու անհողդողդ կամքին ու հաստատակամությանը` համոզված, որ սա մի փոքրիկ հայրենիք է, այն մեզ ամուր թելերով կապում է այս հող ու ջրին, առանց որի չենք կարող ապրել:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


