- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայ ժողովուրդը պարտավոր է ուղղել իր սխալը
Պահանջե՛նք Սեյրան Օհանյանի հրաժարականը, ինչու՞, որովհետեւ՝ պաշտոնավորման առաջին իսկ օրվանից նա հայ ժողովրդին ապակողմնորոշեց՝ ստելով թե տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ու զենքն ունենք:
Հայկական ԶՈՒ հետախուզությունը ոչ մի անգամ չի տեղեկացրել դիվերսանտների ներթափանցման նախապատրաստության մասին, ոչ մի մարտական դիրքում պատրաստ չեն եղել հարձակման: Անակնկալի են եկել մեր երիտասարդ դիրքապահները: Քաջ գիտակցելով, որ զինատեսակներով զիջում ենք հակառակորդին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեր անզեն երեխաներին դեմ է տվել հրանոթների տարափին, եւ, որ ամենասահմռկեցուցիչն է՝ անփութության ու ինքնահավանության, երկրորդ կնոջ գույնզգույն ծաղիկներով ու ֆրանսիական հագուստներով ու սելֆիներով տարված, չգիտակցելով իր պաշտոնի լրջությունն ու ռազմական գործունեությունը, մեր մատղաշ երեխաներին հողին պահ տվեց, մի քանի տասնյակ օջախների լույսը մարելով …
Սուրբ Սեյրա՛ն, այս պայծառ ու ջինջ ՀԵՐՈՍ նահատակված տղաների արյունը ձեր վրայից չի մաքրվելու:
Օլիգարխ գեներա՛լ, հարազատ՝ Հանրապետական կուսակցությանդ հետ միասին թալանեցիք ու թուլացրիք պետության հիմքերը՝ Ադրբեջանի հարձակումը ձեզ վկա:
Անթիվ վարկեր վերցրիք, ստելով՝ թե զենք եք գնում, մինչդեռ վարկերը փոշիացրիք ձեր հաճույքների ու գրպանները լցնելու ագահ որկրամոլությամբ:
Գողին հատուկ հոգեբանությամբ խաբեցիք մեր ազնիվ ու շիտակ ժողովրդին, որը քառօրյա դաժան պատերազմի օրերին ժողովրդական բանակի վերածվեց՝ բռունցքվելով ու ձուլվելով մեր զինվորներին: Հիմա էլ լրագրողների մոտ միասնականության մասի՞ն եք հորջորջում, որպեսզի դուք ու ձեր լակոտները ռեստորաններում քեֆեր անեք, իսկ մենք գնանք ու ձեր հարստացման համար նահատակվենք՝ կոտորվենք:
Իրականում, ձեր հաբռգած լակոտները միասին վերցրած մեկ 18-ամյա գյուղի ՀԵՐՈՍ տղայի ճկույթ չարժեն:
Եվ, ի վերջո, մեկընդմիշտ հիշե՛ք, ձախողված նախարա՛ր, ԶԻՆՎՈՐԻ կյանքը հողի պես թանկ է, նրանց կորուստները չեք կարող արդարացնել, ուստի վաճառի՛ր թալանածդ ու 80-ականների զենքերը փոխարինիր արդիականով, գնի՛ր անվտանգության համակարգեր, որ այլեւս վշտից չխելագարվեն որդեկորույս մայրերը:
Օլիգարխ գեներալ, ի՞նչ խղճով ես ապրելու այսուհետեւ, ինչպե՞ս ես հատուցելու այս ամենը, ՀԵՐՈՍ նահատակված տղաների ընտանիքներին, չէ՞ որ բոլորիս է հայտնի, որ նրանք ապրում ու գոյատեւում են չքավորության ու թշվառության ճիրաններում:
Ի՞նչ ես վարանում, օժանդակի՛ր, այլապես վաղը նրանք կգան ձեր տները: Չե՛ն ներելու ձեզ, քանզի տղաների վտիտ ուսերին թողեցիք անասելի ծանր բեռն ու ողջ պատասխանատվությունը:
Միակ բանը, որ կարող ես անել, օլիգարխ գեներա՛լ, առաջին իսկ պատահած ինքնաթիռով փախուստի դիմելը կլինի:
Ներողությու՛ն, սահմանին կանգնած 20 տարին դեռ չբոլորած մեր քաջ տղաներ, նահատակված ՔԱՋԵՐ, մեր թողտվությամբ սրանք դարձան տզրուկներ ու կպան ՁԵԶ թիկունքից: Մեր երկրի երերուն պետականությունը փրկելու բեռը մնաց ՁԵՐ ուսերին…
Պահանջում ենք Սեյրան Օհանյանի հրաժարականը:
Չե՛նք հանդուրժելու…

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


