- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ղարաբաղա-ադրբեջնական շփման գծում ռազմական գործողությունների պասիվացման հետ մեկտեղ «մեղմանում է» նաև այդ օրերի տագնապը և հարցեր են առաջ գալիս:
Այս օրերին արդեն սկսել են ակտիվ քննարկումներ ծավալվել, թե ո՞ւր են այն միջոցները, որոնք գոյանում են մարդկանց վճարած հարկերից և որոնք պետք է հայկական բանակաշինության մեջ ներդրվեին այս տարիներին:
Ոմանք դեռ զգուշորեն, բայց սկսել են անդրադառնալ ՊՆ ղեկավարությանը․ բանակի հրամանատարական կազմին, նրանց վերջին շրջանի վարքագծին։ Եւ բնականաբար հետաքրքրվում են նաեւ, թե որտեղ է պաշտպանության նախարարի տիկինը, ում այլեւս հնարավոր չէ տարանջատել պաշտպանության նախարարից եւ անգամ հայկական բանակից։
Մարդիկ սկսել են հետաքրրքվել, թե ինչով է զբաղված ՊՆ ղեկավարությունը, գեներալիտետը, ինչքան ունեցվածք ունեն նրանք եւ նրանց ընտանիքները, որ այժմ ազգովին սկսել ենք գումար հանգանակել Արցախի եւ բանակի համար: Այս ֆոնին բնականաբար հիշվել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին՝ զատկական ֆոտոսեսիան եւ նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գլամուր հարցազրույցները, թանկարժեք հագուկապը. «Ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով».-ասել է Ռուզաննա Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում:
Ի դեպ, ֆոտոսեսիաների սիրահար Ռուզաննա Խաչատրյանն այս օրերին Ֆեյսբուքում ընդհատակ է անցել, թեպետ ոմանք վախով սպասում էին, որ նա հնարավոր է այս օրերին մի հատ էլ զինվորական կամուֆլյաժով ֆոտոսեսիա ներկայացնի հանրության դատին:
Նշենք, որ վերջինս «Զինվորական բժիշկների հասկական ասոցացիայի» առողջապահական ՀԿ-ի նախագահն է: Բանակի եւ նրա առողջության հետ կապված այս ՀԿ-ի կայքում վերջին նորությունը հրապարակվել էր այսօր, եւ գուշակեք, թե ինչի մասին՝ «Մեր կյանքի անբաժան ուղեկիցը` ՍԹՐԵՍ»:
Եթե անգամ ենթադրենք, որ տիկին Ռուզաննայի գարնանային սթրեսը պայմանավորված է արցախյան դեպքերով, ապա տարակուսանքի տեղիք է տալիս տիկնոջ վերաբերմունքը 70-ից ավելի զոհերին, բազում վիրավորներին, շփման գծում լարվածությանը:
Ի դեպ, այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Պնախարարին` ի թիվս այլ հարցերի հետաքրքրվելով, թե ի՞նչ գործունեություն է այս օրերին ծավալում «Ռազմական բժիշկների ասոցիացիան», ինչո՞ւ չենք տեսնում նրանց գործը: Հավելենք նաեւ, որ երեկ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը այցելել է Արցախի հիվանդանոցներում գտնվող վիրավորներին, այնպես որ առաջին տիկին դառնալու հավակնություններ ունեցող Ռուզաննա Խաչատրյանը կարծես ուշանում է:
Սիրան Հունանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


