- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այսօր դստերս ծննդյան օրն է, առավոտյան շնորհավորեցինք, թոռնիկս հրաշալի խոսքեր ուղղեց մայրիկին, բայց հետաքրքիրն այն է, որ սրտանց չկարողացանք ուրախանալ:
Վերհիշում եմ 84-ի այս օրը… Որքան արտաքուստ խաղաղ էր կյանքը, այնքան ոտնահարված էին մեր իրավունքները: Անցյալի ու ներկայի մեջ մտորումներս խեղդում են ինձ, գնում եմ դեպ անցյալ ու նորից գալիս ներկան: Գալիքի մեջ լույսեր եմ փնտրում, բայց ներկայի անորոշությունը պարսպի պես կանգնում է դիմացս, ու նորից ինձ են հառնում բնակավայրիս ավերակները, այս տառապալից օրերի մարդկային կորուստները, այն բոլոր սարսափները, որ ապրեցինք մենք:
Քառօրյա պատերազմն իր հետքն է թողել մեր հոգում, ամեն ինչից վեր ենք թռչում, սովորական հեռախոսազանգն անգամ իր հետ կարծես անհանգստություն է բերում, ոչ մի բանի չես կարողանում կցվել, բայց ահա քայլերս ինձ տանում են մեր բնակելի շենքի ապաստարան կոչված նկուղը, որ մի քիչ կարգի եմ բերել այս օրերին: Գարշահոտ կա այնտեղ, բորբոսնած պատեր, անչափելի խոնավություն, նույնիսկ կրծողներ, բայց մթության մեջ պատերն եմ խարխափում, որ գտնեմ այն լույսը, որ մեզ պահում է այստեղ:
Այն լույսը, որ սիրում ենք այնքան, այն նոր տունը մեր, որ գետնափոր է, բայց տխուր այնքան, ու ես գրկում եմ մեր այսօրվա խաղաղ օրը, որ հենց ինքը լույսն է, խաղաղ օրերի անդորրության մեջ եմ լույսեր տեսնում… Լույսերի փոքրիկ մի փունջ եմ ուզում, որտեղ կյանք կա, ապրելու երազանք, այդ լույսերի մեջ լիառատ սեր կա, բարու հաղթանակ… Լույսի այդ փունջը մտովի հանկարծ գրկեցի այսօր, որ շաղ տամ անտես ամե՜ն-ամենուր, բայց լույսն էլ թրթռաց անհանգիստ սրտով, ու ես հասկացա, որ լույսը անտես գալիս է, գնում, ուղղակի պետք է այն ամուր բռնել…
Այդ լույսի սիրով , երբեմն, ասես գնում եմ անտես դեպ հեռուները… Որքա՜ն հարազատ մարդիկ կան այնտեղ, մի նոր խաղաղ կյանք` առանց հայրենիք, ու ես կառչում եմ այս ՀԱՅՐԵՆԻՔԻՆ և ուզում ասել` ապրելու համար, որքան էլ դժվար, այս հողն եմ սիրում, իմ տունը խաղաղ, նույնիսկ այն նորը, որ ապաստարան է, բայց տուն է կոչվում:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


