- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այս օրերին դարձավ Ռուսաստանից էլ բեթար մեր աչքի փուշը։
Եվ սա այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին։ Բաքվում արված այդ հայտարարությունն իսկական հակառուսական ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում։
Իսկ վերջին օրերին լրատվադաշտի աստղ դարձած ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Այսքանից հետո Ադրբեջանին զենք վաճառելն անբարոյականություն է»։
Հետո, թերեւս, համապատասխան մարմիններից ասացին, որ պետական պաշտոնյան իրավունք չունի բլոգերին վայել ստատուսներ գրել, եւ նա արագ ջնջեց գրառումը։ Մի բան է, երբ նման գրառումներ, հայտարարություններ անում են մասնավոր անձինք, մեկ այլ բան՝ եթե պետական պաշտոնյան, այն էլ ՊՆ խոսնակն է անում։
Սակայն մինչ նա կհասցներ ջնջել իր գրառումը, դա հասավ հասցեատիրոջը, քանի որ Արծրունի ֆեյսբուքյան էջի վրա «նստած» կայքերն արագությամբ այն տարածեցին։
Եվ սա հունից հանեց տխրահռչակ փոխվարչապետին։ Ռոգոզինն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով իր արած հայտարարության դեմ Հայաստանում բարձրացված դժգոհության ալիքին, ասել էր. «Բաքու կատարած իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել Հայաստանում ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին...
Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: Ապա ՌԴ փոխվարչապետը նորից բացատրել է, թե ինչու են իրենք զենք վաճառում Ադրբեջանին։ Մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի փոխվարչապետի՝ Հայաստանին ուղղված այսօրինակ կոպիտ բառապաշարի «առիթը» հենց ՊՆ խոսնակն է, որի պահվածքը ոչ միայն Ռոգոզինին, այլեւ մեր պետական որոշ կառույցների է զայրացրել։
Վերջին օրերին պաշտպանության նախարարին ու նախարարությանը փոխարինած խոսնակը թերեւս իրեն համարյա «պետություն» է զգացել եւ որոշել «լեննականցու» ոճով «կերցնել» Ռուսաստանի փոխվարչապետին։ Մոռանալով, որ նման գործընթացները պետականորեն են արվում, քաղաքական ու դիվանագիտական հատուկ ընթացակարգից հետո, դրա հնարավոր հետեւանքները հաշվարկելով։ Եթե ամեն մի մամուլի խոսնակ իր վրա այդքան բան վերցնի, միջպետական հարաբերությունների մակարդակն էլ այսպիսին կլինի։
Թերեւս արժե հիշեցնել այս խոսնակներին, որ իրենց ֆունկցիան սոսկ իրենց գերատեսչությանը վերաբերող ինֆորմացիան ներկայացնելն է, ոչ թե գնահատականներ հնչեցնելը կամ բարոյաքաղաքական խրատներ կարդալը։ Եվ այդ ֆունկցիան իրականացնելիս նրանք պետք է մնան ոչ միայն իրենց կանոնակարգի եւ էթիկայի սահմաններում, այլեւ յուրաքանչյուր խոսքը համաձայնեցնեն իրենց ղեկավարի հետ։ Գուցե տվյալ դեպքում ղեկավարը չի՞ տիրապետում իրավիճակը, եւ նրան թելադրում են ինչպես իր ընտանիքի անդամները, այնպես էլ ենթակաները, բայց դա չի նշանակում, որ խոսնակն իր վրա պետք է վերցնի նաեւ նախարարի պարտականությունները։
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


