- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնյաները նշանակվում և աշխատանքից հեռացվում են իշխանության վերին օղակներին մատուցած ծառայության համապատասխան: Հայաստանն այն երկիրը չէ, որ մարդուն պաշտոնում նշանակեն հանուն իր արժանիքների, գիտելիքների և փորձի, մարդուն պաշտոն են տալիս, որպեսզի հետագայում այդ մարդն իր պաշտոնով ծառայի իրենց: Հայաստանում դա ձեռնտու է երկու կողմին էլ՝ և՛ պաշտոն շնորհողին, և՛ պաշտոնատարին, որովհետև պաշտոնյան ունի նաև սեփական շահը: Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն յուրօրինակ զտման մեխանիզմ ուներ՝ ովքե՞ր կմնան պաշտոնում. չափանիշը, բնականաբար, ապահովող «այո»-ի քանակն էր: Երևանում, սակայն, հաղթանակ տարավ «ոչ»-ը… Հետևաբար, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ չի աշխատել, իսկ դրա համար նրան չեն ների: Նախքան սահմանադրական հանրաքվեն, Norlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը լուրջ ու վստահելի սոցիալական հարցում է անցկացրել, «ոչ»-ի և «այո»-ի իրական պատկերն ունենալու համար: Իշխանության պատվերով իրականացված սոցիալական հարցումները ցույց են տվել, որ Հանրապետությունում «ոչ»-ի կողմնակից է գրեթե 70 տոկոսը, որից հետո իշխանությունն առավել խստացրել էր վերահսկողությունը պետական մարմինների աշխատակիցների նկատմամբ՝ «այո» քվեարկելու համար: Այս իրական պատկերն իշխանությանը նաև վախեցրել է, որովհետև նրանք ևս գիտակցում են, որ «ոչ»-ն առավել շատ ուղղված է նաև իշխանությանը: Իշխանությունն առաջիկայում, ի շահ հասարակության, ոչինչ չի անելու, որպեսզի իրավիճակն ու իր նկատմամբ հասարակության տեսակետը փոխվի, սակայն հենց առաջիկայում էլ իշխանությանն առավել լուրջ գործընթաց է սպասվում՝ խորհրդարանական ընտրությունները: Անկհայտ է, որ ՀՀ բնակչության մեկ միլիոնից ավելին ապրում են Երևանում և ընտրողների քանակն էլ շատ է, հետևաբար Տարոն Մարգարյանի ապահոված «ոչ»-ի հաղթանակն ընդհանրապես ձեռնտու չէ իշխանությանը, ինչը նաև զայրացրել է Սերժ Սարգսյանին, ով ակնարկել է, որ առաջիկայում փոփոխություններ են սպասվում: Սահմանադրական հանրաքվեում «այո» չապահոված Տարոն Մարգարյանը փորձում է մեղքը բարդել վարչական շրջանների ղեկավարների վրա՝ իրեն փրկելու համար, սակայն նրա մտերիմ ընկերները, ովքեր վարչական շրջաններից մեծ մասի ղեկավարներն են, Տարոնին թույլ չեն տալիս լիարժեք իրականացնել իր պլանը՝ փրկելով իրեն: Հավանաբար, այդ կապակցությամբ էր, որ երեկ առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Տարոն Մարգարյանին էր այցելել Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը՝ սեփական մեքենայով: Սահմանադրական հանրաքվեն զտեց բոլոր այն գործիչներին, ովքեր այլևս ի զորու չեն սպասարկել իշխանության շահը: Տարոն Մարգարյանը, բնականաբար, այդքան ուժեղ չէ, լիդեր չէ և ոչ էլ խելացի՝ նման բարդ հանգամանքներում լուծումներ գտնելու համար, հետևաբար, այս հանրաքվեին նա Սերժ Սարգսյանին չապացուցեց, որ կարող է օգնել իշխանությանը: Իշխանության համար Տարոն Մարգարյանն այլևս այն գործիչը չէ, ում կվստահվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ժամանակին իշխանության համար ձեռտնու էր Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակելը, որովհետև երևանցիները դրական կարծիք ունեին նրա նկատմամբ, երբ դեռ չէին ճանաչում, սակայն Տարոն Մարգարյանը սեփական շահի ետևից ընկնելով՝ կորցրեց որոշակի PR-ի և այլ գործոններով ապահոված դրական կերպարը: Ինչպես իշխանությունը նկատում է, որ այդ «ոչ»-ն ասված է իրենց, այնպես էլ հաշվարկում է, որ երևանցիների «ոչ»-ն ուղղված է նաև Տարոն Մարգարյանին: Հետևաբար, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանական կուլիսներում առաջիկայում կսկսվի նոր քաղաքապետի փնտրտուքը: Սահմանադրական հանրաքվեն Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վախճանն էր:
norlur.am

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


