- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Քառօրյա պատերազմի մասին շատ բաներ եմ կարդում ու շատ բան չեմ հասկանում: Չէ, ռազմական բաների մեջ չեմ ուզում խորանալ, պետք չէ լրացուցիչ նյութ տալ գիշատչին, բայց մի բան պարզ է:
Եթե առաջ զարմանում էինք Նելսոն Ստեփանյանով, այսօր հայ յուրաքանչյուր զինվոր մի Նելսոն Ստեփանյան է:
Մեր ամենահզոր զինատեսակը եղել է մեր զինվորի մարմինը, որով և տանկ են կանգնեցրել, և ինքնաթիռ խփել, և ինչ ասես արել, իրենց դեռ լիակատար չձևավորված կուրծքը դեմ տվել թշնամու հզոր զինատեսակներին, որ գազանը առաջ չգա: Իսկ եթե փամփուշտ չի եղել, բահով են սատկացրել թշնամուն:
Սա ես չեմ հնարում, կայքերն ու լրատվամիջոցները պաշտոնական աղբյուրներից օգտվելով հա՜ գրում են, գրում ու չեն հանգստանում:
Պատկերացրեք տունդ գող – մարդասպան գիշատիչների ոհմակ է մտել: Տանդ էլ զենք կա, լա՜վ, ժամանակակից զենք, որ մի թրխկոցով կարող ես բոլորին հողին հավասարեցնել: Ի՞նչ կանես: Առաջին բանը, որ մտքովդ կանցնի, էդ զենքը օգտագործելը կլինի, չես ասի՝ մենք առանց այդ զենքի էլ յոլա կգնանք, երբ տեսնես, որ թշնամին մինչև ատամները զինված է: Ընտանիքդ մի մարդու պես կանգնում ու պաշտպանում է տունը, չի թողնում, որ գողը առաջ գա, պաշտպանվում ու… ընկնում են: Չես ասի՝ դե ոչինչ, թշնամուն էլ ենք գցում… Այդպես է, թե՞ չէ…
Վերջը երկու կողմն էլ դիակները հավաքում ու այդքանից հետո լեզուդ չի գա, որ ասես՝ տեսա՜ր, ոնց մերոնք իրենց բազուկներով ու եղած- չեղածով գողին դուրս շպրտեցին, զենքն էլ պահում ենք ավելի նեղ օրվա համար: Մոտավորապես այսպիսի մի բան հասկացա մեր Տան պաշտպանության ղեկավարի խոսքից. «Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար:
Մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Մեր սպառազինությունն անընդհատ թարմացվում, արդիականացվում է: Իհարկե, նոր սպառազինությունների կարիք էլ ունենք, որոնց ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»: Խոսքիս մեջ միայն լավը որոնեք կամ էլ ռազմական գործից անտեղյակ մի մարդու մտորում համարեք: Գուցե թշնամին փորձում էր՝ մեր եղած- չեղածը, որ հետո ավելի գլոբալ մտնի… Բա մենք աչքը չխոթեի՞նք, թե՞բահ վերցնենիք…
Ի վերջո մեր ամեն մի զինվորի կորուստը, հազար հզոր զինտեխնիկայի կորուստ էր, էդ որ իրենց մարմնով տանկեր են պայթեցրել, դա զինտեխնիկա չի՞… Թուրքի ու ռուսի Սմերչին դեմ- հանդիման մերոնք հակասմերչային կայանի դեր են կատարել… Այո, այդպես է, ու ինչքան հպարտանանք, էնքան հպարտանալու տեղ ունենք, բայց մեր մարդկային զինտեխնիկան սրտո՜վ էր աշխատում, մա՜րդ էին, թա՜նկ էին, մեր երեխե՜քն էին: Անգնահատելի՜ ու վե՜հ… Էլ ո՞ր օրվա համար էինք պահում մեր զինտեխնիկան, երբ ասում էիք՝ լայնամասշտաբ հարձակում էր սկսվել:
Ո՞ր օրվա համար էիք պահում երկաթը ու թանկ գնահատում մարդկային կյանքից… Ա՜յ սա չեմ հասկանում, ներող կլինեք և ուզում եմ, որ այդ գործին պատասխանատու մեկը ինձ բացատրի:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


