- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը բազմահազարանոց հանրահավք է կազմակերպել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբը:
Հանրահավաքի ընթացքում հրազդանցիները հիմնականում իրենց վրդովմունքն են արտահայտել մեկ օր առաջ քաղաքապետի մեկ այլ թեկնածու Սասուն Միքայելյանի հանրահավաքում հնչած և քաղաքը պառակտման տանող կոչերի ու ելույթների վերաբերյալ և նշել, որ ապրիլյան պատերազմից հետո երկրում տիրող համախմբվածության այս մթնոլորտում իրենց համար անընդհունելի է Հրազդանում լարվածություն հրահրող որևէ գործոն:
Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանի հետ հանդիպման եկած հրազդանցիներին իրենց ելույթներում ընդգծել են, որևէ մի քաղաքական ուժի երբեք թույլ չեն տա Հրազդան քաղաքը դարձնել իրենց կուսակցական նպատակների իրականացման թատերաբեմ:
Նախընտրական բազմամարդ հանրահավաքում դիմելով ներկաներին՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը նշել է, որ նոր է վերադարձել ռազմադաշտից, նպատակ չունի այս օրերի երկրապահական հայրենանվեր գործողությունները գովազդել, սակայն մի բան հստակ է, որ իրական ազատամարտիկն այս օրերին սահմանապահ է, տարված չէ քաղաքական հովերով և պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է առաջնագծում:
ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահը դարձյալ վերահաստատել է, որ երկրապահական մարզային կառույցն իր բոլոր բաժանմունքներով կանգնած է Հրազդանի գործող քաղաքպետի կողքին և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար, քանի որ Հրազդանի քաղաքապետն էլ մշտապես կանգնած է երկրապահի ու սահմանապահի կողքին և երբեք այդ ամենը չի արել հրապարակային, ինչպես այս օրերին Հրազդանում հայտնի ուժերն են անում:
Հանդիպմանը մասնակցել և հրազդանցիներին ողջունել է նաև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ընդգծել հետևյալը. « Որպես Կոտայքի մարզպետ, կանգնած եմ գործող քաղաքապետի կողքին, հրազդանցիների կողքին և Արամ Դանիելյանի ընտրվելուց անմիջապես հետո շատ մեծ ծրագրեր ենք իրականացնելու Հրազդան քաղաքում:Երկրի իշխանությունների աջակցությամբ Հրազդան քաղաքում լուծվելու են բազմաթիվ հիմնախնդիրներ:Այդ խնդիրների ամենալավ լուծողը երկրի իշխանություններն են՝ տեղի իրենց թիմակիցների հետ միասին: Ուրիշի որևէ մեկը չի կարող լուծել այս քաղաքի խնդիրները»:
Հանրահավաքին մասնակցել է ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը և արտահայտել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հարցում և հերթական անգամ ընդգծել, որ կուսակցության թեկնածուի հաղթանակից անմիջապես հետո արվելու է առավելագույնը իրենց թիմակցի կողմից ղեկավարվող քաղաքում էական զարգացումներ ապահովելու հարցում:
Հրազդանիցներն իրենց ելույթներում անդրադարձել են նաև մրցակից թեկնածուների նկարագրին, որոնցից առավել ուշագրավ է եղել հրազդանցու հետևյալ տեսակետը. «Ժամանակին մեր հազարավոր հայրենակիցների նման Սասուն Միքայելյանը պայքար է մղել մեր Հայրենիքի համար: Ցավոք, ժամանակը փոխում է մարդկանց:
Այդպես եղավ նաև Սասուն Միքայելյանի հետ՝ նա չդիմացավ՝ պաշտոնին, փողին, հարգանքին: Սասունը կռվում էր Սերժ Սարգսյանի հրամանատարության տակ, զինակից ընկեր է կոչում մեր նախագահին: 2008 թվականին նա թողեց այն թիմը, որի անդամ էր, լքեց իր հրամանատարին, միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հայտարարեց, որ իր համար հրամանատար է եղել Լևոնը: Ինչ եղավ հետո? դա էլ ենք հիշում: Սասունը լքեց նաև իր երկրորդ հրամանատարին, թողեց Լևոն Տեր Պետրոսյանին: Գնաց Նիկոլի մոտ:
Պատերազմում կռված տղա Սասունը լքեց իր երկու հրամանատարներին, պաշտոնի խաթր թողեց մեր քաղաքը, իսկ այսօր ուզում է հետ գալ: Չի ստացվելու, պարոն Միքայելյան: Հրազդանը գնացած հետ եկածների համար չի: Հրազդանի մեր քաղաքի հոգսով ապրող, մեր քաղաքը չուրացող քաղաքապետի կարիք ունի»:
Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանն իր խոսքում նշել է
« Ես գոռալ չեմ սիրում, բոլորդ լավ գիտեք, որ երբեք երեսպաշտությամբ չեմ զբաղվել, քաղաքական հայացքներս երբեք չեմ փոխել, սկզբունքներիս երբեք չեմ դավաճանել, ինչ կարողացել մեր քաղաքի համար արել եմ համայնքի բյուջեի հնարավորություններով և պետական աջակցությամբ:
Բոլորդ լավ գիտեք, որ միայն համայնքի բյուջեն չի կարող լուծել քաղաքի բոլոր խնդիրները:Ինձ աջակցում է հզոր թիմ, և մենք՝ երկրի իշխանության ու մարզի ղեկավարության աջակցությամբ վերջնականապես լուծելու ենք մեր քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները»:
Հրազդանցիների վստահեցրել են, որ ապրիլի 17-ին գնալու են ընտրական տեղամասեր և ընտրելով Ա. Դանիելյանին՝ քվեարկելու են կայուն ու խաղաղ Հրազանի օգտին:
Ա. Դանիելյանի ընտրական շտաբի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


