- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայի թուրք տեսակն այսօր կրկին հիշեցրեց իր մասին. բերան ջարդող, գլուխ փշրող, թիվ խփող, նկարող իգիթներն ո՞ւր էին օրեր առաջ: Ընտրատեղամասեր «ջոկատներ» բերող դեղին պազիկներով դրանց թուրքի գյուլլի բերանն էր պետք քշել, թե՞ իրենց հատուկ բուծում են` տեղամասերում մեկօրյա ահ ու սարսափ տարածելու համար...
Մի քանի օր առաջ փորձեցինք հավատալ, որ դասեր կքաղենք ապագայի համար ու հանուն նահատակների հիշատակի` ավելի զգոն ու ներող կդառնանք, բայց ոչ, մեր հաշվարկներում նորից սխալվեցինք:
Մեզ վարժեցրել են ստին, կեղծիքին, քծնանքին, մեր պայքարում` ձախողելուն, ոչընտիրներին` հարմարվելուն.....
Ամենքս, մեր մեղքի չափաբաժինը գիտակցելով, նորից ու նորից թույլ ենք տալիս, որ ներսի խուժանն ավելի ամրանա, հաստատուն արմատներ ձգի, քայքայի շուրջը եղած մաքուրը, պարարտը:
Ընտրատեղամասն առաջնագիծ չէ, այնտեղ «Սմերչ»-ով, «ՏՈՍ»-ով կամ «Իսկանդեր»-ով չեն վախեցնի, ավելին` անօդաչուների վտանգն էլ չկա և թվում է` ուժեղ ես, պաշտպանված ու ամուր, որովհետև շուրջ բոլորդ քո հայրենակիցներն են` ինքնակոչ իշխանություններից ջլատված, նույն իշխանություններին` գերի:
Իրենցն ես, քանի դեռ չես բարձրաձայնել կեղծիքների մասին, իսկ երբ ըմբոստանում ես, միանգամից հայտնվում ես ականապատ դաշտում, հանձնաժողովի իշխանական ռադարներն ուղղվում են հակառակորդ դիտարկվող օբյեկտի ուղղությամբ, որին առանց երկմտելու կոչնչացնեն` հանուն իրենց տերերի, նրանց շպրտած գրոշների ու թուլափայի:
Ազգս` յուրայինների ու թշնամիների բաժանած ինքնակոչն էլի շարունակելու է բուծել նորանոր խուժանների, զինել նրանց ամենաթարմ կեղտոտ մեթոդներով ու սպառնալիքներով, որ հարկ եղած դեպքում սարսափի մեջ պահեն հայի պայքարող ու ըմբոստ տեսակին, որը չկոտրվեց, չկեղտոտվեց, կուլ չգնաց:
Հայի ազնիվ տեսակն անպարտելի է, նրանք չեն սպանում, չեն գնդակահարում, չեն թալանում, նրանց պայքարը սահմանին է, որտեղ կամակատար խուժանը ոչ մի գնով համարձակություն չի ունենա հասնելու:
Թշնամու գնդակներին դեմհանդիման դուրս գալ չեն կարող, հակառակորդին ասելիք չունեն, իրենց կռիվը ներսում է` պատերի տակ, տերերի հրամանով, նույն հայի դեմ:
Հայի իսկական թշնամին իր մասին այսօր նորից հիշեցնել տվեց. մեր ներսում կրակեց ամենաանվնաս ու ամենադաժան զենքը` գրիչը, այն կրկին թվեր նկարեց....

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


