- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Սա հերթական անգամ մեր հաղթանակը պարտության վերածելու մեր «տաղանդն» է, որովհետեւ 94թ.-ին, երբ մենք դարձյալ կնքեցինք զինադադարի պայմանագիր, բացարձակ հաղթող էինք եւ նվաստացրինք մեր հաղթանակը՝ համաձայնելով զինդադարի, այնինչ պետք է ֆիքսվեր մեր հաղթանակը։ Այն ժամանակվա սխալը հիմա կրկնում ենք ավելի փոքր մասշտաբով»,- համոզված է արձակագիր Սուսաննա Հարությունյանը։
Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ապրիլի 5-ից ի վեր ձեռք բերված հրադադարի փաստին՝ նա ասաց. «Կամ մեզ սուտ են ասում, որ մեր բանակը մարտունակ է ու կյանքի գնով փրկեց մեր անկախությունը, կամ էլ իրենք սրիկա են, որ թույլ չտվեցին բանակն առաջ գնա, որպեսզի մենք եւս մի հաղթաթուղթ ունենանք մեր ձեռքին՝ այս հարցը լուծելով։ Ինձ թվում է, որ 2-րդ տարբերակն է, որովհետեւ այնքանով, որ ես եմ ճանաչում մեր ժողովրդին, կարող եմ ասել՝ հերթական անգամ մեր քաղաքական ուժերը՝ գուցեեւ զինվորական վերնախավը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, իսկ ես հակված եմ մտածելու, որ Ռուսաստանի նվագի տակ պարելով, կասեցրին մեր առաջընթացը եւ հերթական անգամ մեր հաղթանակը վերածեցին պարտության»։
Անդրադառնալով մի շարք պաշտոնատար անձանց Հայաստան ժամանելու փաստին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին, արձակագիրը նշեց, որ մեր հարցերը մեր հարցերն են, եւ մենք պետք է դրանք լուծենք, բայց, չգիտես ինչու, ակնկալում ենք, որ Ռուսաստանը, Եվրոպան պետք է սրտացավ լինեն։ «Վերջին հաշվով, հայկական հարցի վերաբերյալ աշխարհի քաղաքական գործիչների խիղճը 1915թ.-ից այս կողմ տեսնում ենք։ Գուցե դա բնական է, եւ մենք էլ առաջին հերթին պետք է մտածենք մեր շահի մասին, բայց քո երկրի բազմաթիվ լծակներն ուրիշի ձեռքը տալը, Մինսկի խմբի առաջ կոտրատվելը, երբ կարելի է մարդկանց դեմքին ասել, որ դուք սխալ եք, չեք աշխատում, կողմնապահ եք։ Մենք աշխարհի առաջ տգեղորեն կոտրատվելու, թե վախի նման մի բան ունենք։
Այն դեպքում, երբ ամենահզոր հաղթաթուղթը մեր ձեռքին է, բայց ինչո՞ւ ենք անընդհատ այս խեղճուկրակ դերի մեջ մտնում... Մի կողմից հասկանում եմ, որ իշխանական օղակները Եվրոպայի առաջ կարող են կոտրատվել, որովհետեւ եվրոպացիները գալիս կաշառք են վերցնում ու ազդարարում են, որ մեր կեղծված ընտրություններն անցան 98-100 տոկոս թափանցիկության պայմաններում, կամ այդ վերցված վարկերի կեսը, որպես կաշառք, նորից հետ է վերադառնում Եվրոպա, եւ նրանք գալիս ու գրանցում են, որ Հայաստանում տնտեսական աճ կա։ Այդ բոլորը հասկանալի է, բայց մեր երկրում իշխանությունից բացի կա նաեւ ընդդիմություն, ժողովուրդ, զինվորականներ, մտավորականություն, որ եթե մի բան էլ իշխանությունը չի անում, պետք է անեն մյուս խավերն ու օղակները»։
Նա նշեց, որ, անկախ նախագահի ելույթից, որը Բեռլինում հայտարարել էր, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում, ինքը երբեք էլ չի հավատացել, որ մենք խոշոր ռազմատեխնիկա ունենք. «Ինչո՞վ պիտի ունենայինք, չէ որ մեր տնտեսությունը չի զարգանում, մենք չենք ստեղծում որեւէ արժեք, մեր ժողովրդի տաղանդը, ինտելեկտը, աշխատասիրությունը, բոլորը փոշիացվում է, ցրիվ է գալիս ամբողջ աշխարհով մեկ, գնում ենք Ռուսաստան, Եվրոպա կառուցելու...։ Դրա համար դա միակ ազնիվ քայլն էր նախագահի կողմից իր ղեկավարության ողջ ընթացքում, երբ ժողովրդին ասաց, թե ինչ վիճակում եք դուք եւ ձեր բանակը»։ Խոսելով այս օրերին համազգային միասնականության դրսեւորումներից՝ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ դա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ երբ մենք ինքներս ենք սկսում մեր շահերը պաշտպանել, հարցը լուծում ենք հնարավորինս կարճ ժամկետում եւ ճիշտ, իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահների դերին, ապա դա մի քիչ ծիծաղելի է. «Որովհետեւ երկրի ձախողման եւ այս տեսակ խոշոր խորտակումների, տնտեսական այս վիճակի դեպքում դա մեկ հոգու մեղքը չէ, դա այն 20 տարիների մեղքն է, որ կուտակվել է, եւ, ասենք, Սերժ Սարգսյանի նման ձախողված մեկը, որը չի կարողացել երկիրը ճիշտ կառավարի, հիմա խորհուրդ ու խրատ է տալիս։
Որքանո՞վ է պետք լսել այդ խորհուրդն ու խրատը, որքանո՞վ է պետք ականջալուր լինենք Սերժ Սարգսյանին թեւ ու թիկունք լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդին, սա ծիծաղելի է։ Այսինքն՝ մենք ինքնակամ շարունակենք մեր ստրկությո՞ւնը. դա է ենթադրվում այդ կոչի տակ»։ Ինչ վերաբերում է Սփյուռքին. «Ինձ միշտ զարմացրել են մեր սփյուռքահայ գործիչները, որոնք գալիս են, այստեղ գումարներ են ծախսում, շքանշաններ են ստանում, սեղմում են այս իշխանության ձեռքը եւ գոհ ու երջանիկ հետ են գնում։ Եվ ոչ մեկը չի ասում՝ ո՞նց եք վարվում մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ եք թալանում մեր երկիրը, այսպես չի կարելի վերաբերվել ժողովրդին, իրենց բաժին շքանշանն ստանում են, Հրանուշ Հակոբյանի ձեռքը սեղմում եւ հետ՝ դեպի եվրոպաները շենացնելու։ Այդ հայրենասիրությունն ինձ համար անհասկանալի է»։
Այս օրերին Արցախ այցելեցին նաեւ հայոց 2 կաթողիկոսները, արձակագիրն այդ առնչությամբ նկատեց. «Այսօր տեսա մեր կաթողիկոսի Արցախ այցելության մասին ռեպորտաժը հեռուստատեսությամբ, ձեռքը դրել էր վիրավոր զինվորի գլխին եւ օրհնում էր, թե ինչ... ես այնպես ափսոսեցի, որ այդ մարդու ձեռքն այդ սուրբ երեխայի գլխին է, հասկանում եք... ոչ կաթողիկոսն է կաթողիկոս, ոչ նախագահն է նախագահ, ամեն ինչ մնում է ժողովրդի վրա, եւ սա այն պահն է, երբ ժողովուրդը պետք է ճիշտ կողմնորոշվի։
Օրինակ՝ ես չեմ լսում հրաժարականների պահանջ... տեսեք՝ ինչ ասես գրում են Հովիկ Աբրահամյանի մասին, թե ինչու գնաց Մոսկվա, Էդվարդ Նալբանդյանի մասին, բայց ոչ մեկը չի պահանջում նրա հրաժարականը։ Եթե կարծում են, որ շատ խառը վիճակ է մեր սահմաններում ու երկրում, եւ չի կարելի ներքին խժդժություն թույլ տալ՝ դա էլ ճիշտ չէ, որովհետեւ այս վիճակը սահմանում 25 տարի է եւ միգուցե 25 տարի էլ ձգվի, պետք չէ գերի մնալ ինչ-որ հորինովի պրոբլեմների։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ իմ հարգանքի բացակայությունն սկսվեց հենց այնտեղից, որ թույլ տվեց մարդիկ մեր հաղթանակը ծախեն մեզ վրա, այ, ես հաղթեցի՝ այս գործարանն իմն է, էս գործն արեցի՝ էս պաշտոնն իմն է։ Պետք չէ արյան գնով ձեռք բերված մեր հաղթանակը ծախել հենց մեզ վրա՝ մեր ստրկության գնով։
Վերջին հաշվով, դա գիտակցել է պետք, եւ գիտակցողը ժողովուրդը պետք է լինի։ Այսօր մենք ունենք կեղծ ընդդիմություն, կեղծ մտավորականություն, կեղծ հոգեւորականություն, որովհետեւ հատուկենտ հոդվածները, դժգոհությունները դեռ ոչ մի բան չեն փոխում, իսկ երբ դու հստակ պահանջում ես հրաժարական, այ, դա արդեն լինում է հայրենասիրություն եւ գործնական քայլ դեպի անկախությունը»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


