- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
ՀՀ տարածքում բնակվող ամենախայտառակ էակներից մեկի` Ռալֆ Յիրիկյանի լկտիացման մեջ մենք զգում ենք մեր անձնական մեղքը: Քանի որ ժամանակին սրան շատ ուշադրություն չենք դարձրել, չենք ահազանգել, խնայել ենք նրա նյարդերը և արյունատար համակարգի անխափան ֆունկցիոնալությունը: Այժմ մի կողմ ենք թողնում ավելորդ մարդասիրությունը, քանզի բանը բանից անցնում է, և պրն Յիրիկյանը զգում է մեր ուշադրության լրջագույն կարիքը: Ըստ այդմ, մենք սկսել ենք զբաղվել նրանով` այն հույսով, որ կվերադաստիարակենք մեր ախպար եղբորը, կօգնենք նրան դառնալ մարդ, կդնենք մեր հայրենակցին ճիշտ ճանապարհի վրա:
Ուրեմն, շատերը մեր հերոսին թյուրիմացաբար, շատերը՝ գիտակցաբար համարում են խիստ հայրենասեր և մեծ բարերար։ Թյուրիմացաբար, քանի որ Յիրիկյանն իրեն հայրենասեր ներկայացնելու համար հսկայական միջոցներ է ծախսում։ Նա «ՎիվաՍել» ընկերությունը նույնացրել է իր անձի հետ և ընկերության գովազդի վրա ծախսվող գումարներն օգտագործում է սեփական անձի գովազդի համար, որովհետև, երբ ընկերության միջոցներով կարիքավորների համար բնակարան է ձեռք բերվում, կամ որևէ բուժհիմնարկի «ՎիվաՍելը» բժշկական սարքավորումներ է նվիրում, դա ներկայացվում է այնպես, որ դա անում է հենց Յիրիկյանը։ Բայց պարզվում է, որ Յիրիկյանը ոչ միայն ընկերության գումարներն օգտագործում է ինքնագովազդի համար, այլ նաև պահում է վարձկանների մի հսկայական բանակ, որոնք հարձակվում են բոլոր նրանց վրա, ովքեր կհամարձակվեն որևէ ճշմարիտ խոսք ասել նրա իրական կերպարի մասին։ Մենք կփորձենք բացահայտել, թե իրականում ով է Յիրիկյանը, և ինչ է թաքնված հայրենասեր-բարերար դիմակի ներքո։
Ապրիլի 1-ին «ՎիվաՍել» ընկերությունն աշխատանքից ազատեց իր 70 աշխատակցի, ազատեց առանց հիմնավորման և առանց բացատրելու, թե ինչու են ազատվում հենց այդ մարդիկ և ոչ թե ուրիշները։ Ընկերության աշխատակիցներից շատերը, նույնիսկ նրանք, ովքեր մնացել էին աշխատանքի և չէին դարձել Յիրիկյանի կամայականության զոհը, ընդունում են, որ շատ դեպքերում աշխատանքից ազատվել են լավագույն աշխատակիցները, և իրենք նույնիսկ զարմացած են, թե ինչպես էր հնարավոր նման լավ կադրերից հրաժարվել՝ նրանց փոխարեն աշխատանքի ընդունելով նոր և անփորձ աշխատակիցների։ Նրանք անկեղծորեն չեն հասկանում, թե որն է եղել ազատվածների ընտրության տրամաբանությունը։
Բանն այն է, որ Յիրիկյանն ընկերությունում ստեղծել է կոռուպցիոն մի մեխանիզմ, որի միջոցով հսկայական գումարներ է աշխատում։ Սա շատ նման է այն համակարգին, որը նախկինում գոյություն ուներ ԳԱԻ համակարգում։ Մարդկանցից բավական կլորիկ գումար են վերցնում՝ 5-7 հազար դոլար աշխատանքի տեղավորելու համար։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո նրանց ազատում են աշխատանքից և աշխատանքի վերցնում նորերին։ Յիրիկյանն, իհարկե, սրանից իբր թե անտեղյակ է, և այդ գործով, ըստ ընկերությանը մոտ աղբյուրի, զբաղվում է ընկերության կադրերի կառավարման վարչության պետ Լառա Չոլաքյանը։ Վերջինս կանադահայ գեղեցկուհի է, և, ինչպես ասում են ընկերության աշխատակիցները, նա ոչ միայն Յիրիկյանի բիզնես գործընկերն է փողերի հավաքման և կիսման գծով, այլ նաև նրա հետ ունի խիստ ջերմ և ինտիմ հարաբերություններ։ Ինչպես ասում են, Յիրիկյանն ու Լառան հաճելին համատեղում են օգտակարի հետ։
Այս ամենն իր ազդեցությունն է թողնում ընկերության ներքին մթնոլորտի վրա, որտեղ նողկանքով և ատելությամբ են վերաբերվում Յիրիկյան-Չոլաքյան պոռնոզույգին՝ հասկանալով, որ իրենք այս զույգ ախպարների կողմից դիտարկվում են որպես եկամտի ու անձնական հարստացման աղբյուր։ Նրանք ամեն օր են տեսնում և հասկանում, թե իրականում ինչ է թաքնված Յիրիկյանի կեղծ երեսպաշտության տակ։ Հանդես գալով իբրև սոցիալական պատասխանատու ընկերություն՝ Յիրիկյանը հրաժարվել է հանդիպել ընկերության այն 70 աշխատակցի հետ, որոնք նրա անձնական հրամանով ազատվել են աշխատանքից։ Իսկ դրանց մեջ եղել են նաև հաշմանդամներ, միայնակ և բազմազավակ մայրեր։ Ասում են, թե անվասայլակով իր ազատման հրամանը ստանալու եկած աշխատակիցը փորձել է հանդիպել ընկերության ղեկավարի հետ, բացատրել, որ ինքը ոչ մի մեղք չի գործել, որ հաշմանդամ է, որ իր աշխատանքային պարտականությունները կատարել է պատշաճ, ոչ մի հարցում թերացում կամ նկատողություն չունի և չգիտե, թե ինչպես է ապրելու աշխատանքից ազատվելու դեպքում, սակայն ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մերժել է անգամ հաշմանդամի հետ հանդիպման խնդրանքը՝ փոխանցելով, որ իր որոշումն անբեկանելի է և վերջնական։
Յիրիկյանը ոչ միայն աշխատանքից ազատել է ընկերության 70 աշխատակցի, այլև կրկնակի պակասեցրել է աշատողների աշխատավարձը։ Սա ևս որևէ տրամաբանական բացատրություն չունի, որովհետև ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները ոչ մի դրամով չեն պակասել։ Երևի Յիրիկյան-Չոլաքյան զույգը որոշել է այդ խնայված գումարներն ուղղել իրենց ֆեյսբուքյան ահաբեկիչ իգիլականների ֆինանսավորման ավելացմանը, որպեսզի դրանք հաշմանդամի հասանելիք գումարը լափելով կարողանան ավելի ինքնամոռաց պաշտպանել Յիրիկյանին։
Եվ ուրեմն, ամփոփենք: Ունենք Բեյրութից ներմուծված մի տղա, որը եկավ Հայաստան և ուրիշի հաշվին իրեն հռչակեց բարերար, այնուհետև դարձավ կաշառակեր և ռուսական բիզնեսի ու հայ ժողովրդի հաշվին կուտակեց մի հսկայական կարողություն:
Ունենք Կանադայից ներմուծված, սեքսուալ բարձր ունակությունների տեր մի աղջիկ, որը բեյրութցի տղայի հետ ֆինանսա-ռոմանտիկ մի ալյանս ձևավորեց և ստանձնեց նրա կաշառք վերցնողի պարտականությունները:
Վերջապես, ունենք Գասպարյան Վովա, որին կխնդրեինք այս պոռնոզույգով զբաղվել և դրան տեղափոխել համապատասխան խցեր, թեպետ հասկանում ենք, որ այս զույգին բաժանելն անմարդկային կլինի, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստանում ազատազրկված կանանց և տղամարդկանց առանձին են պահում:
Հետգրություն
Ի դեպ, ընկերության աշխատակիցները մտադիր են համախմբվել և համատեղ պայքարել Յիրիկյան-Չոլաքյան զույգի կամայականության դեմ։ Մենք անպայման կանդրադառնանք այդ պայքարին և մանրամասն կներկայացնենք, թե էլ ինչով է զբաղված Յիրիկյանը։ Իսկ Յիրիկյանի վարձկաններին և այդ վարձկանների բանակի հրամանատարին խոստանում ենք, որ կբացահայտենք նաև նրա իրական ինքնությունը և ֆինանսական կապը Յիրիկյանի հետ։
(շարունակելի)
shame.am

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


