- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
(Շարունակություն, սկիզբը` այստեղ)
Այսօրվանից ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկնարկեց հայ ժողովրդի նորագույն պատմության համազգային թալանի ամենալկտի և խոշոր օպերացիաներից մեկը. խիստ սարսափելի հայրենասեր ու ահավոր մեծ բարեգործ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարած «ՎիվաՍել» ՄՏՍ ընկերությունը բարձրացնում է դեպի Արցախ զանգերի սակագները։
Ապրիլի 3-ին Յիրիկյանը հանրային ճնշման տակ ստիպված էր դեպի Ղարաբաղ ռոումինգի սակագինն իջեցնել 5 դրամի, իսկ ընդամենը երկու օր առաջ ցանցի բոլոր բաժանորդները հաղորդագրություն ստացան, որ ապրիլի 18-ից սակագինը դառնում է 25 դրամ։
Սա՝ այն դեպքում, երբ Արցախը շարունակում է գտնվել պատերազմական դրության մեջ, երբ այնտեղ են գտնվում հազարավոր հայ կամավորներ, որոնք իրենց ընտանիքների հետ ամենօրյա կապ են պահպանում բացառապես հեռախոսակապի միջոցով։ Ստացվում է, որ այս օրերին, երբ հազարավոր հայեր իրենց ֆիզիկական և նյութական աջակցությունն են առաջարկում Արցախին, Յիրիկյանը զբաղված է այդ մարդկանցից փող աշխատելով։ Յիրիկյանին այդ փողը շատ անհրաժեշտ է, որովհետև նա ոչ միայն պետք է բավարարի իր ու իր ղեկավարած ընկերության սեփականատերերի անհագ ախորժակը, այլ նաև Արցախում կռվող հայ կամավորների, զինվորների ու նրանց հարազատների հաշվին պահի ֆեյսբուքյան իր ոհմակը, որպեսզի դրանց «ֆաս» տա իր մասին ճշմարտությունը գրողների վրա։
Հաչացե՛ք, պարոնայք և տիկնայք, բայց իմացեք, որ ձեր հաչոցից արյան հոտ է գալից։ Ի դեպ, Յիրիկյանի ամսական աշխատավարձը 30 հազար եվրո է, և այդ գումարը ևս գոյանում է Արցախում կռվող տղաների և նրանց հարազատների հաշվին։
Շատերը կարող են ասել, թե ինչու ենք մենք կենտրոնանում միայն «ՎիվաՍելի» վրա, չէ՞ որ «Բիլայնն» ու «Օրանժը» ևս թանկացնում են Արցախ զանգերի սակագները։ Այս կապակցությամբ ասենք, որ թե՛ «Բիլայնի», թե՛ «Օրանժի» տնօրենների մասին մենք անգամ չենք լսել, չգիտենք նրանց անունները, էլ ուր մնաց, թե նրանք Հայաստանում բարերար հռչակվեին և հայ ժողովրդի նյարդերի ու բարեկեցության հաշվին պոռնոզույգեր կազմեին կասկածելի կանանց հետ ու հսկայական ծավալի կաշառակերություն իրականացնեին:
Բայց գլխավորն այն է, որ այդ ընկերությունները կախված են «ՎիվաՍելից» և նրա կողմից թելադրվող խաղի կանոներից։ «ՎիվաՍելն» ընդամենը ապրանքային նշան է, բրենդ, որի սեփականատերը «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, իսկ Ղարաբաղում գործող բջջային կապի օպերատորը հենց «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, այնտեղ «Ղ-Տելեկոմը» նաև ապրանքային նշան է։ Այսպիսով, «Վիվա Սելը» և «Ղ–Տելեկոմը» պատկանում են նույն «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին։
Այս ընկերությունն է թելադրում դեպի Ղարաբաղ բջջային կապի սակագները, և մյուս ընկերությունները չեն կարող ազդել գնագոյացման վրա։ «Ղ-Տելեկոմը» կարող էր ցանկության դեպքում Ղարաբաղը դիտարկել որպես Հայաստանի մի մարզ, և մենք Ղարաբաղ զանգեինք այնպես, ինչպես Երևանից Ղափան կամ Վանաձոր, այսինքն՝ դա դիտարկվեր զանգ ցանցի ներսում։ Բայց քանի որ այս ընկերության սեփականատերերը և նրանց ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանն ի սկզբանե խնդիր էին դրել Ղարաբաղի միջոցով փող աշխատել, ինչը և նրանք անում են արդեն 10 տարուց ավելի, ապա մենք երբեք չենք կարող հույս ունենալ, որ ռոումինգի ծառայությունը կարող է վերանալ։
Յիրիկյանը կարող է ասել, թե ինքն ընդամենը ընկերության կառավարիչն է, գործադիր տնօրենը, և ինքն այդ ընկերությունում ներկայացնում է սեփականատերերի շահերը, որը ռուսական «Սիստեմա» ընկերությունն է։ ՄՏՍ-ը նույնպես ապրանքային նշան է, և այս ընկերությունը «Սիստեմա» ընկերությունների խմբի սեփականությունն է, որի տնօրեններից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանը նաև «ՎիվաՍել» ՄՏՍ ընկերության բաժնետերերից, է ըստ որոշ տեղեկությունների` 20 տոկոսի։ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը Ղարաբաղում հիմնել էր լիբանանցի գործարար Պիեռ Ֆատուշը, որը 2005թ. բջջային ցանց կառուցեց նաև Հայաստանում՝ սկզբնական փուլում հայտարարելով, թե ներդնում է 75 միլիոն դոլար։
Դեռ այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե Քոչարյանը բջջային կապի օպերատորի լիցենզիա տալու համար Ֆատուշից ստացել է այդ ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը։ Հետո նույն Քոչարյանի միջնորդության ու նաև ճնշման տակ Ֆատուշն ընկերության բաժնետոմսերի իր մասը վաճառեց «Սիստեմա» ընկերությանը, ինչի դիմաց Քոչարյանը դարձավ «Սիստեմայի» բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ։ Յիրիկյանը ՄՏՍ-ին և ռուսներին ժառանգություն մնաց Ֆատուշից, չնայած կուզենար, որ ընկերությունը շարունակեր մնալ լիբանանյան։
Տարօրինակ չէ, որ Յիրիկյանն ատում է ռուսներին, ինչպեսև մեր առաջադեմ ախպար եղբայրների մեծամասնությունը, հատկապես նրանք, ովքեր սիրային կապեր ունեն ՆԱՏՕ անդամ երկրների գեղեցկուհիների հետ: Կոնկրետ մեր հերոսի դեպքում, ինչպես գրել էինք մեր նախորդ հիանալի հոդվածում, դա հայտնի կաշառակեր և լիբերալ սեքսի փայլուն մասնագետ Լառա Չոլաքյանն է: Եվ գտնվելով այս գեղեցկուհու ազդեցության տակ՝ Յիրիկյանն անում է ամեն ինչ Հայաստանում Ռուսաստանը և ռուսներին վարկաբեկելու համար։ Նա նույնիսկ ընկերության գովազդային նյութերն ու գովազդային հոլովակներն է տեղադրում ակնհայտորեն հակառուսական ուղղվածություն ունեցող կայքերում, և հայ ընթերցողը չի կարող դա չնկատել, այնպես որ՝ չենք թվարկի այդ ցանկը։
Փաստորեն, բարերար Յիրիկյանը նաև աշխարհաքաղաքական ստրատեգ է և զբաղվում է այնպիսի հարցերով, որոնցով ի զորու չի զբաղվել անգամ ՀՀ ԱԳՆ կոչված դուքանը: Կարելի է ասել՝ նա փորձում է կտրել խեղճ Նալբանդյան Էդոյի հացը` ամբողջությամբ կամ մասամբ, և դրա մասին մենք կխոսենք հաջորդ անգամ:
Եվ ուրեմն, ի՞նչ ունենք մենք այս ամենի հանրագումարում: Ունենք խոր հետբալզակյան տարիքի մի սքանչելի պոռնոզույգ, որի մի անդամը, նախ, իրականացնում է նախադեպը չունեցող թալանի կոմբինացիաներ, որոնք անգամ Օստապ Բենդերի մտքով չէին անցնի, և միաժամանակ, գտնվելով իր երկրորդ կեսի գաղափարական, քաղաքական ու զգացմունքային ազդեցության տակ, զբաղվում է հայ ժողովրդի համար քայքայիչ աշխարհաքաղաքական նախագծերի իրականացմամբ, որոնց մասին կխոսենք հաջորդ անգամ:
(շարունակելի)

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


