- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն անդրադառնալով սահմանում կատարված անցած օրերի իրադարձություններին, վերլուծելով, թե ինչու նման կարևոր պահին հայ բանակը կռվում է 80-ականների զենքով, և իշխանությունն այս օրհասական պահին որևէ քայլ չի ձեռնարկում, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ.
«Այս կարևոր պահի՞ն: Պետության համար բոլոր պահերն են կարևոր: Այս պահն անակնկալ չէր, թերևս ոչ մեկիս համար, առավել ևս երկրի տերերի, որ այն սեփականացրել, ծալել, դրել են իրենց գրպանը: Ինչի՞ մասին խոսեմ: Ո՞վ չգիտի, թե ինչ է կատարվել քսանհինգ տարի շարունակ»,- ասաց դերասանուհին:
«Քաղաքական երեք դիակ ունենք, մեկին դնում, մյուսին ենք վերցնում: Երեքն էլ ինտենսիվորեն ոչնչացրին Հայաստանը: Հիմա մարգարե դարձած հայտնվում են ու ամբիցիոզ մտքեր հայտնում: Երեքն էլ գնդացրի միս դարձրին մեր երիտասարդությանը:
Հաշվեք, թե էս քսանհինգ տարում ինչքան զոհ ենք տվել, իսկ ո՞ւր է հաղթանակը: Դա էլ իրենց գրպանում:
Ամեն ինչ ծախելը տեսել էինք, բայց որ փաստացի հաղթանակը կարելի է վաճառքի հանել՝ ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Թամար Հովհաննիսյանը չի ուզում մոմավառություն, սգո երթ, հետմահու հերոս:
«Ես ուզում եմ, որ նրանք ապրեն, սովորեն, աշխատեն, ամուսնանան, երեխաներ ունենան այս հողի վրա, ոչ թե արյուն տան այս հողին:
Ուզում եմ, որ ապրեն, ապրեն, ԱՊՐԵՆ:
Մարդու սիրտ կճաքի: Ինչո՞ւ լռել, ինչքան լռել, լռես, որ ի՞նչ շահես, որ ի՞նչ լինի: Ոչ մեկը մեղավոր չի, ոʹչ Ռուսաստանը, ոʹչ Ադրբեջանը, ոʹչ Թուրքիան, ոʹչ աշխարհը: Մեղավոր են մեր երկիրը սկուտեղի վրա նրանց մատուցողները: Եվ ի՞նչ են շահել դրա դիմաց՝ ոսկի հաց, որ ոսկուց զուգարանը ոսկով լցնե՞ն»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Թամար Հովհաննիսյանը համոզված է, որ պետք է լուծարել Ազգային ժողովը, որ 90 տոկոս հանցագործներով է լցված. «Էս խեղկատակ նախագահ, նախարարներ, խոսնակ՝ իր արբանյակներով, վարչապետ կոչված զավեշտը, շուրջները հավաքած մասնագիտությամբ «հայրենասերներին», որոնք պարզապես ստահակներ են, բոլորին` առաջինից մինչև վերջինը ունեցվածքները պետականացնել, երկրի սահմանները փակել, որ չկարողանան փախչել և համաժողովրդական դատարանի առջև կանգնեցնել:
Էդ բթամիտ տականքների որկորը մեր երիտասարդների արյունով կերակրեցինք: Էդ խոշտանգված դիերը, որ բերում են, փրթված, մասերի բաժանված, իրենք բոլորը նույն վիճակին պիտի հասնեն: Իբրև ի՞նչ, կասեք խոսելը հեշտ է, անելը դժվա՞ր, բա ինչի՞ են գրավել էդ պաշտոնները, որ գրավում էին չէին մտածու՞մ, որ դժվար է լինելու»,- նշեց դերասանուհին:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն այս կարևոր պահին ժամանակակից զենքով զինվելու որևէ քայլ չեն ձեռնարկում, արձագանքեց. «Քա՞յլ, ձեռնարկել են, ինչո՞ւ ոչ, բանկաները փոխարինել են անվադողերով: Ինչից խոսեցին, ասեցին փող չկա, բա իհարկե չի լինի, քանի որ ձեզ կշտանալ չկա: Ինձ կասեն, էմոցիոնալ խոսքով երկիր չի ղեկավարվի, բա ինչպե՞ս, գողանալո՞վ, որ երկրում, աշխարհի ո՞ր մի ծայրում էս ամենը կհանդուրժեն: Իբրև շախմատ է խաղում, իբրև ֆուտբոլային դիվանագիտությու՜ն, չգիտեմ էլ ինչ հնարած տգետ եզրույթներ:
Երբեմն պիտի անես առաջին քայլը, որ երևա թե հաջորդ քայլը որն է լինելու»,- համոզված է նա: Դերասանուհին տեղին համարեց հիշել Հ. Թումանյանի խոսքերը. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: «Մի դար անցել է արդեն: Մենք լուռ պիտի չնստենք»,- համոզված է նա:
Դերասանուհին անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանն ասաց, որ այն երբեք չի դադարել, որ վերսկսվի. «Մենք պատերազմի մեջ ենք քսանհինգ տարուց ավելի: Մեր տունը պիտի մաքրենք, մաքուր պահենք, երիտասարդ նահատակների ոգուց ենք խոսում, մեր վախկոտ, ծառա, կամակատար ղեկավարությանը պիտի հեռացնենք, ոգով արի մարդկանց հետ միասին ազգովի մեր երկիրը կառուցենք, որքան էլ որ դժվար լինի: Անհնարին որինչ չկա: Քոռի աշխարհ չի, մի դար անցել է արդեն»,- ամփոփեց Թամար Հովհաննիսյանը:
Հարցազրույցը՝ Անի Մնացականյանի

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան.asekose

Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան

Սերոբ Գասպարյանի գործը շինծու է, նրան լռեցնելու փորձ է․ Գևորգ Գրիգորյան.asekose

Ինչո՞ւ սկեսուրիս շինթույլտվություն չպետք է տայի. Էջմիածնի քաղաքապետ

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Վարդան Ղուկասյանը մեր հերոսն ա` և´չակերտներով ,և´ բառի բուն ու փոխաբերական իմաստով. Արա Ղազարյանն ու Մհեր Բաղդասարյանը մեկնաբանում են ստեղծված իրավիճակը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Մարտուն Գրիգորյանի որոշումը

Ստվերային խաղեր Գյումրիում. ո՞վ է վերջապես լինելու քաղաքապետ. PROGRESS

Փաշինյանը սպառնում է երեք նախագահներին. ի՞նչ սպասել, որքանո՞վ է հնարավոր նրանց միավորումը. PROGRESS

Վարդան Ղուկասյանը պիտի դիմի Թրամփին՝ ԱՄՆ- ում քաղաքական ապաստանի համար․ Հմայակ Հովհաննիսյան

«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան

Գևորգ Գրիգորյանը՝ Սերոբ Գասպարյանի,Վարդան Ղուկասյանի մասին.asekose

Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Սա ավելի վատ է, քան կապիտուլյացիան.Ադրբեջանը խաղաղություն չի ուզում. PROGRESS


