- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը սկսվում է հետեւյալ խոսքերով. ՝՝Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ եւ կես միլիոն հայեր են տեղահանվել, ենթարկվել ջարդի եւ աքսորվել։
Այսօր մենք հարգում ենք 1915 թվականից սկսված մութ օրերի ընթացքում տառապած մարդկանց հիշատակը, եւ այս ողբերգությունից դասեր առնում, որ նման բան այլեւս չպիտի կրկնվի։ Մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում նաեւ նրանց, ովքեր ժամանակին օգնության ձեռք մեկնեցին։ Նման անհատներից էր ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, որն իր ձայնը բարձրացրեց Միացյալ Նահանգների կառավարությունում ու Օսմանյան Թուրքիայում՝ փորձելով կանգնեցնել բռնությունները։ Մորգենթաուի նման ճիգերն այսօր էլ շարունակում են կարեւոր դեր խաղալ բռնությունները կանխելու գործում։ Նրա այս գործունեությունն էր, որն ավելի ուշ ձեւավորեց Ռաֆայել Լեմկինի նման գործիչների աշխատանքը, ինչի արդյունքում էլ կազմվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության պայմանագիրը՛՛, ասված է ուղերձում։
՝՝Այսօր ժամանակն է, որ մեկ անգամ եւս բարձր գնահատականի արժանանան հայ ժողովրդի մեծ տոկունությունը եւ միջազգային համայնքին ու ԱՄՆ-ին նրա մատուցած հսկայական ծառայությունները։ Մենք այսօր հիշում ենք հազարավոր այն հայ փախստականներին, ովքեր տասնամյակներ առաջ նոր կյանք սկսեցին Միացյալ Նահանգներում, այստեղ հաստատելով մի համայնք, որն էապես զարկ է տվել այս պետության կենսունակությանը։ Իսկ այսօր, երբ անհանգստության ալիք է տիրում Հայաստանից հարավ ընկած տարածաշրջանում, մենք մեր շնորհակալական խոսքն ենք հղում Հայաստանի ժողովրդին, որն իր գիրկն է բացել սիրիացի փախստականների առջեւ, այստեղ ընդունելով 17 հազար մարկանց։
Այսօր, երբ ապագային ենք նայում անցյալից, շարունակում ենք ընդգծել կանխարգելելու համար պատմական հիշողությունների կարեւորությունը՛՛, ասված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամանամայ ուղերձում, որն ավարտվում է հետեւյալ խոսքերով.
՝՝Ես հետեւողական կերպով եմ հայտարարել 1915 թվականի շուրջ իմ սեփական տեսակետը, տեսակետ, որն այսօր էլ չի փոխվել։ Ես նաեւ գիտեմ, որ ժողովուրդներն ու պետությունները շարունակում են հզորանալ ու կառուցել ավելի արդար ու հանդուրժողական ապագայի համար անհրաժեշտ հիմքեր՝ ճանաչելով ու հաշվի նստելով անցյալի ցավոտ կետերի հետ։ Մենք շարունակում ենք ողջունել ազատ արտահայտման իրավունքը նրանց կողմից, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա, սկսած թուրք ու հայ պատմաբաններից մինչեւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։
Այսօր աշխարհում մենք կանգնած ենք հայ ժողովրդի հետ միասին՝ հիշելու Մեծ Եղեռնի սարսափները ու հաստատելու ժողովրդավարության, խաղաղության, ու Հայաստանի բարգավաճման հանդեպ մեր հավատարմությունը։

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


