- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Թաքցնե՞մ, երբ թաքցնելու բան չկա, կսկիծ կա, ահռելի ցավ, արցունք, խուլ հառաչանքներ... Այս անգամ փրկության համար մեր շենքի ներքնահարկի նկուղը միակ ապահով տարածքն էր, որտեղ ապաստան գտանք մի քանի ընտանիք:
Սառը օդն ու խոնավությունը, պատերի գորշությունը մեզ այդ պահերին այլևս չէին վանում, բայց ամեն մի արկի պայթյունից սիրտդ վեր է թռչում, ուզես, թե չուզես սարսափահար կառչում ես պատից կամ կուչ ես գալիս, սպասում հաջորդ հարվածին, երբեմն նույնիսկ ականջդ ես փակում, ոչինչ չլսես, միայն թե հանկարծ դու քեզ չկորցնես...
Այս անգամ հինգ մայրեր էինք այնտեղ ու մեր մեջ պատերազմ տեսնող փոքրիկ թոռնիկս: Քնաթաթախ նրան արթնացրինք, ներքնահարկում միայն ուշքի եկավ` չգիտակցելով անգամ, թե ինչ է տեղի ունենում... Ու այսպես մի քանի ժամեր...
Ամեն մի արկի հուժկու հարվածից երբեմն նույնիսկ լռվում ես հանկարծ, տեսնես որտեղ էր, շառաչուն ընկավ, հանկարծ մարդկային զոհեր չլինեն: Ու այսպես րոպեն ժամեր դարձած` լուսաբացի լույսի ենք սպասում, միայն թե լույսը հանդարտ բացվի...Ու այդ լույսի հետ խուլ հառաչանքներ, արցունքներ կան շատ, մեր կողքին քայլող, սահմանը պահող զոհի անուն կա, ավերված տներ, ավերված հոգի, հայրիկ կորցրած փոքրիկ զավակներ, այրացած կին կա , սգավոր մայրեր...Ու այսպես անվերջ գրկում ես ցավը քեզ ընկեր դարձած, ուզում ես գոչել, ամբողջ աշխարհին ցասումդ հայտնել, որ մենք էլ հանգիստ ապրել ենք ուզում ...
Ավերված հոգի տեսե՞լ է աշխարհը, որ երբեմն դառնում է ցասում, երբեմն աղերսում, կառչում է հողից, աղաղակում հանկարծ, երբեմն նույնիսկ երբ վհատվում է, ուզում ես թափ տալ, որ նա չմեռնի, ուզում ես կյանքդ պատնեշ դարձնել, ու եթե հանկարծ կյանքդ չլինի, միայն թե հոգիդ, ավերված հոգիդ հանկարծ չմեռնի... Այս պահին լուռ եմ, լռությունս է միայն խուլ աղաղակում...
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


